Ներգիս Քումբասար (թուրքերեն՝ Nergis Kumbasar, մայիսի 25, 1963(1963-05-25)[1], Անկարա, Թուրքիա), թուրք դերասանուհի, մոդել, սցենարիստ և հեռուստահաղորդավար։ Նկարահանվել է Վարձու սեր հեռուստասերիալում՝ մարմնավորելով Ներիման Իփլիքչիի դերը։

Ներգիս Քումբասար
Ծնվել էմայիսի 25, 1963(1963-05-25)[1] (60 տարեկան)
ԾննդավայրԱնկարա, Թուրքիա
ԿրթությունԱնկարայի TED-քոլեջ
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ, մոդել և հեռուստահաղորդավարուհի
Ամուսին(ներ)Mehmet Ali Erbil?
Երեխա(ներ)Yasmin Erbil?

Կենսագրություն խմբագրել

Ներգիս Քումբասարը ծնվել է 1963 թվականի մայիսի 25-ին Անկարայում[2]։ Նրա հայրը Աբեդին Քումբասարը, ով ծնվել է 1932 թվականին, եղել է կարդիոլոգիայի և ներքին հիվանդությունների անվանի բժիշկ[3]։ Ներգիս Քումբասարը ունի նաև Դենիզ անունով փոքր եղբայր։ Ամուսնացած է եղել թուրք հաղորդավար Մեհմեդ Ալի Էրբիլի հետ, ումից ունի դուստր և որդի։

Հոր աշխատանքի պատճառով, Ներգիսը նախնական կրթությունը ստացել է Միացյալ Նահանգներում։ Ավարտել է Անկարայի Թեդ քոլեջի նորաձևության դպրոցը։ Բարձրագույն կրթությունը ստացել է Գազիի համալսարանի տնտեսագիտության և վարչարարության ֆակուլտետում։ Կրթությունը կիսատ թողնելով՝ տեղափոխվել է Ստամբուլ և սկսել զբաղվել մոդելային գործով։ Սակայն տարիներ անց դերասանուհին CNN Türk-ին խոստովանել է, որ դա իր կյանքի ամենամեծ սխալներից մեկն էր։ Նկարահանվել է բազմաթիվ գովազդային հոլովակներում։ 1985 թվականին նկարահանվել է «Արտաքին իններորդ պալատ» հեռուստասերիալում։

2015 թվականից նկարահանվել է Վարձու սեր հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում էր Ներիման Իփլիքչիի դերը։ Նրա խաղընկերներն են եղել Բարըշ Արդուչը, Էլչին Սանգուն, Սալիհ Բադեմջին, Սինեմ Օզթյուրքը և այլն։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո
  • Սիրել և մահանալ (1989) - Այսուն
  • Ագահ հոգիներ (2002) - Ռուստեմի զարմուհի
  • Նևա (2013)
Հեռուստատեսություն
  • Արտաքին իններորդ պալատ (1985) - Նյուզհեթ
  • Ավաղ աղջիկը մեծացել է (2000) - Բերնա
  • Ամբողջական պանսիոն (2004) - Շերմին
  • Կոկետուհի (2005) - Քևսեր
  • Սկսնակ վհուկներ (2006) - Մելդա
  • Բոքոնիկ (2009-11) - Սեմիհա
  • Վարձու սեր (2015-17) -Ներիման Իփլիքչի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «NERGİS KUMBASAR Kaos seven şehir kadını». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. «Abidin Kumbasar | Ankara Üniversiteliler Derneği». www.ankder.org.tr. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.