Սինտիա Մարի (Սինդի) Փառլոու-Քուն (անգլ.՝ Cynthia Marie[4] 'Cindy' Parlow Cone, մայիսի 8, 1978(1978-05-08)[1][2], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[3]), ամերիկացի ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ և սպորտային ֆունկցիոներ։ Կրկնակի օլիմպիական չեմպիոն (1996, 2004) և աշխարհի չեմպիոն (1999) Միացյալ Նահանգների հավաքականի կազմում, NCAA-ի կրկնակի չեմպիոն Հյուսիսային Կարոլինայի համալսարանի թիմի հետ (1997, 1998), Հերման Տրոֆիի կրկնակի հաղթող, որպես մարզիչ-կանանց ֆուտբոլի ազգային լիգայի չեմպիոն «Փորթլենդ Թորնս» ակումբի հետ (2013)։ Ֆուտբոլի Փառքի ազգային սրահի անդամ (2018)։ 2020 թվականին դարձել է ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։

Սինդի Փառլոու
Քաղաքացիությունը  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ մայիսի 8, 1978(1978-05-08)[1][2] (45 տարեկան)
Ծննդավայր Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[3]
Հասակ 1,8 ± 0,001 մետր[1]
Դիրք կիսապաշտպան

Խաղային կարիերա խմբագրել

Ջերմանթաունի ավագ դպրոցում (Թենեսի) սովորելու տարիներին երկու անգամ ընդգրկվել է ԱՄՆ-ի դպրոցական խորհրդանշական հավաքականում։ 1994 թվականին ճանաչվել Է Թենեսիի տարվա դպրոցական խաղացող[4] և իր դպրոցի հավաքականին հասցրել է նահանգի Չեմպիոնների կոչման[5]։

Չապել Հիլլում Հյուսիսային Կարոլինայի համալսարան ընդունվելուց հետո չորս տարի անընդմեջ (1995-1998) ընդգրկվել է NCAA-ի խորհրդանշական առաջին հավաքականում։ 1997 և 1998 թվականներին համալսարանի հավաքականի հետ երկու անգամ դարձել է NCAA I դիվիզիոնի չեմպիոն, ընդ որում 1997 թվականին եզրափակիչ խաղում խփել է որոշիչ գոլ, իսկ 1998 թվականին դարձել է թիմի լավագույն ռմբարկուն՝ 21 գոլով և 11 արդյունավետ փոխանցումով։ 1997 և 1998 թվականներին արժանացել է Հերման Տրոֆիի (մրցանակ ԱՄՆ-ի բարձրագույն ֆուտբոլի լավագույն խաղացողի համար՝ կանանց շրջանում) և դարձելպատմության մեջ երկրորդ (միա համից հետո) ֆուտբոլիստուհին, ով կարողացել է ստանալ այս մրցանակը երկու անգամ անընդմեջ[5]։ Բացի այդ, Միաժամանակ Պարլոուն երկու անգամ դարձել Է Միսուրիի մարզական ակումբի (MAC) կողմից շնորհված Լավագույն ուսանող-ֆուտբոլիստուհու այլընտրանքային մրցանակի դափնեկիր[5], իսկ 1998 թվականին ճանաչվել է ACC կոնֆերենցիայի լավագույն խաղացող[4]։ Ընդհանուր առմամբ Հյուսիսային Կարոլինայի համալսարանում ելույթների ընթացքում մրցակիցների դարպասը գրավել է 68 անգամ[6]։

1996 թվականի հունվարի 14-ին[4] 18 տարեկան հասակում իր նորամուտը նշել Է ԱՄՆ-ի հավաքականի կազմում Ռուսաստանի հավաքականի հետ խաղում՝ այդ խաղում խփելով երկու գոլ։ Ատլանտայի Օլիմպիական խաղերում Փառլոուն ամենաերիտասարդ խաղացողն էր ամերիկյան հավաքականի կազմում, որը, ի վերջո, նվաճել է չեմպիոնական տիտղոսը։ 1999 թվականին աշխարհի առաջնությունում նա նաև ոսկե մեդալ է նվաճել ԱՄՆ-ի հավաքականի հետ։ Մրցաշարում նա խփել է երկու գոլ, այդ թվում՝ առաջին գնդակը Բրազիլիայի հավաքականի հետ կիսաեզրափակիչ խաղում, որն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ ամերիկուհիների։ Փառլոուն դարձել է ֆուտբոլի պատմության ամենաերիտասարդ խաղացողը (տղամարդկանց և կանանց շրջանում), որը հաղթել է Օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնությունում, և այդ ռեկորդը մնացել է անգերազանցելի հաջորդ 20 տարիներին[6]։

Երկրորդ անգամ Փառլոուն օլիմպիական չեմպիոն է դարձել 2004 թվականի Աթենքի խաղերում[7], բացի այդ հավաքականի հետ նվաճել է արծաթե մեդալ 2000 թվականի Օլիմպիական խաղերում[8] և բրոնզե մեդալ՝ 2003 թվականի աշխարհի առաջնությունում[6]։ Հավաքականի կազմում ելույթներն ավարտել է 2004 թվականին՝ այդ ընթացքում թիմի կազմում մասնակցելով 158 հանդիպման և խփելով 75 գոլ[7]։

Հավաքականում ելույթների հետ միաժամանակ 2001-2003 թվականներին խաղացել է «Ատլանտա Բիտ» ակումբում, որը հանդես է եկել Women's United Soccer Association պրոֆեսիոնալ լիգայում[9]։ Այս թիմի հետ երկու անգամ խաղացել է լիգայի եզրափակիչներում՝ 2001[4] և 2003 թվականներին[5]։ 2001 թվականին «Ատլանտայի» եզրափակիչ դուրս գալուն նպաստել են կիսաեզրափակչի խաղում Փառլոուի խփած երկու գոլերը[4]։

Հետագա կարիերա խմբագրել

Խաղային կարիերան ավարտելուց հետո Փառլոուն աշխատել է որպես մարզիչ։ Որպես Հյուսիսային Կարոլինայի համալսարանի կանանց հավաքականի գլխավոր մարզչի օգնական՝ Նա չորս անգամ այս թիմի հետ նվաճել է NCAA չեմպիոնուհու տիտղոսը[6], ընդ որում՝ առաջնություններից մեկում նա հասել է դրան՝ փոխարինելով գլխավոր մարզչին, որն արձակուրդ է վերցրել հիվանդ կնոջը խնամելու համար[9]։

2010-2013 թվականներին մարզել է մինչև 14 և 15 տարեկան աղջիկների ազգային հավաքականները[6]։ Հրավիրվելով «Փորթլենդ Թորնսի» կանանց պրոֆեսիոնալ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում՝ Փառլոուն 2013 թվականին նրա հետ հաղթել է նոր հիմնադրված Կանանց ֆուտբոլի ազգային լիգայում։ Առաջին սեզոնից հետո նա, սակայն, ստիպված է եղել թողնել պաշտոնը ընտանեկան պատճառներով[9]։

Հետագայում Փառլոուն աշխատել է «Նորթ Կարոլինա» ակումբի երիտասարդական ծրագրի տնօրեն։ Միաժամանակ 2018 թվականից հանդես է եկել որպես ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիային կից խաղացողների խորհրդի խորհրդատու[9]։ 2019 թվականին ընտրվել է ֆեդերացիայի փոխնախագահ[7], իսկ 2020 թվականի մարտին՝ Կառլոս Կորդեյտոյի հանկարծակի հրաժարականից հետո, դարձել է Նախագահ[9]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Կրկնակի օլիմպիական չեմպիոն (1996, 2004), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2000)
  • Աշխարհի չեմպիոն (1999), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2003)
  • NCAA կրկնակի չեմպիոն (1997, 1998)
  • Հերման Տրոֆիիի կրկնակի դափնեկիր և Միսուրիի մարզական ակումբի տարվա լավագույն ուսանող-ֆուտբոլիստուհու մրցանակ (1997, 1998)
  • NCAA խորհրդանշական հավաքականի քառակի անդամ (1995-1998)
  • Women’s United Soccer Association-ի կրկնակի արծաթե մեդալակիր (2001, 2003)
  • Կանանց ֆուտբոլի ազգային լիգայի չեմպիոն (2013, որպես մարզիչ)
  • Ֆուտբոլի ազգային փառքի սրահի անդամ (2018)[6]
  • Թենեսիի Սպորտային փառքի սրահի անդամ (2000, 2004)[5]
  • Սինդի Փառլոուի հայրենի Մեմֆիսա քաղաքի փողոցներից մեկը կրում է նրա անունը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Olympedia — 2006.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «12 - Cindy Parlow». WUSA (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մայիսի 17-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Cindy Parlow». Tennessee Sports Hall of Fame (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Jonny Auping (2018 թ․ մայիսի 31). «Class of 2018: Cindy Parlow Cone Elected to National Soccer Hall of Fame». National Soccer Hall of Fame (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  7. 7,0 7,1 7,2 «U.S. Soccer President Cindy Parlow Cone». U.S. Soccer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  8. «Cindy Parlow». Olympic.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Steven Goff (2020 թ․ մարտի 13). «A woman unfamiliar with defeat as a player or coach takes reins of troubled U.S. Soccer». Washington Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.

Գրականություն խմբագրել

  • Crothers, Tim (2010), The Man Watching: Anson Dorrance and the University of North Carolina Women's Soccer Dynasty, St. Martin's Press, 9781429946261
  • Grainey, Timothy (2012), Beyond Bend It Like Beckham: The Global Phenomenon of Women's Soccer, University of Nebraska Press, 0803240368
  • Lisi, Clemente A. (2010), The U.S. Women's Soccer Team: An American Success Story, Scarecrow Press, 0810874164
  • Murray, Caitlin (2019), The National Team: The Inside Story of the Women Who Changed Soccer , Abrams, 168335527X
  • Schultz, Jaime (2014), Qualifying Times: Points of Change in U.S. Women's Sport, University of Illinois Press, 0252095960
  • Stevens, Dakota (2011), A Look at the Women's Professional Soccer Including the Soccer Associations, Teams, Players, Awards, and More, BiblioBazaar, 1241047464
  • Theivam, Keiran and Jeff Kassouf (2019), The Making of the Women's World Cup: Defining stories from a sport’s coming of age, Little, 1472143310
  • Trusdell, Brian (2015), US Women Win the World Cup, ABDO Publishing Company, 9781629694184

Արտաքին հղումներ խմբագրել