Սինդիվե Մագոնա
Սինդիվե Մագոնա (անգլ.՝ Sindiwe Magona, օգոստոսի 27, 1943, Տրանսկեյ, ՀԱՀ), հարավաֆրիկացի գրող։
Սինդիվե Մագոնա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1943 (80 տարեկան) |
Ծննդավայր | Տրանսկեյ, ՀԱՀ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, ինքնակենսագիր, գրող և մանկագիր |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Columbia University School of Social Work? և Հարավաֆրիկյան համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Living, loving and lying awake at night? |
Կայք | sindiwemagona.wix.com/website |
Sindiwe Magona Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Տրանսկեյում, մեծացել է Քեյփթաունի արվարձաններում, որտեղ եղել է տնային աշխատող, համապատասխանաբար ստանալով միջնակարգ կրթություն։ Այնուհետև Մագոնան ավարտել է Հարավաֆրիկյան համալսարանը և Կոլումբիայի համալսարանը՝ ստանալով կազմակերպչական սոցիալական աշխատողի որակավորում[1]։ 1993 թվականին Օնեոնտայի Հարթուիք քոլեջից ստանում է պատվավոր դոկտորի կոչում։
Շուրջ 20 տարի աշխատել է Միավորված ազգերի կազմակերպության տարբեր կառույցներում, թոշակի է անցել 2003 թվականին[2]։ Բնակվում է Հարավային Աֆրիկայում։ 2007 թվականին արժանացել է Grinzane մրցանակի[3] սոցիալական հարցերի վեր հանման համար, Molteno ոսկե մեդալի՝ կոսա մշակույթի և լեզվի խթանման համար, վաստակի համար մրցանակ՝ հարավաֆրիկյան գրականության զարգացման համար։ 2011 թվականին արժանացել է նախագահական պարգևի, հարավաֆրիկյան բարձրագույն պարգև՝ Իխամանգա շքանշանի, 2012 թվականին Նադինե Գորդիմերի հետ համատեղ արժանացել են Իմբոկոդո մրցանակի[1]։ 2013 թվականին անիմացիոն համակարգչային «Խումբա» կատակերգությունում կրկնօրինակել է Գեմսբոկ Հիլերի ձայնը։
Համարվում է Արևմտյան Քեյփ համալսարանի ռեզիդենտ գրող և աշխատում է Ջորջիա նահանգի համալսարանում[4]։
Գրական գործունեություն
խմբագրել1990 թվականին հրատարակում է իր ինքնակենսագրականը՝ «Երեխաներիս երեխաներին» գիրքը, 1990 թվականին՝ «Մորից մայր» գործն Ամի Բիեհլիի սպանության մասին[5], որը վերածվեց պիեսի և 2009 թվականի վերջում ներկայացվեց Բաքսթեր թատրոնում, իսկ ֆիլմի նկարահանման համար վեպի իրավունքները ձեռք բերեց Type A Films-ը 2003 թվականին[6]։ Գրել է ինքնակենսագրականներ, կարճ պատմվածքներ։ Նրա «Գեղեցկության ընծա» վեպը 2009 թվականին ներկայացվել է Լավագույն գիրք գրողների համագործակցության մրցանակի[2][7][8]։ 2009 թվականին տպագրվել է «Խնդրում եմ լուսանկարվեք» բանաստեղծությունների նրա առաջին ժողովածուն։
Երկեր
խմբագրել- 1990 : To My Children's Children
- 1991 : Living, Loving and Lying Awake at Night
- 1992 : Forced to Grow
- 1996 : Push Push
- 1998 : Mother to Mother
- 2006 : The Best Meal Ever!
- 2008 : Beauty's Gift
- 2009 : Please, Take Photographs
- 2014 : The Woman on the Moon
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 "About Sindiwe Magona", official website.
- ↑ 2,0 2,1 "Sindiwe Magona", South African History Online.
- ↑ "Premio Grinzane - Terra d'Otranto" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Città di Otranto.
- ↑ "Sindiwe Magona" Արխիվացված 2016-08-06 Wayback Machine, Georgia State University.
- ↑ «Mother To Mother (review)». Blue Rectangle. Վերցված է 2010 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Harris, Dana (2003 թ․ օգոստոսի 6). «Universal Pictures acquires Sindiwe Magona's novel». Variety. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Commonwealth Foundation List of prize winners». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
- ↑ "Commonwealth Writers Prize" Արխիվացված 2016-07-31 Wayback Machine, Literary Festivals UK.
Արտաքին հղումներ
խմբագրել- Sindiwe Magona Պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինդիվե Մագոնա» հոդվածին։ |