Սինգարայի ճակատամարտ, բյուզանդա-պարսկական պատերազմների ընթացքում տեղի ունեցած ճակատամարտ մի կոմից Բյուզանդական կայսրության և Մեծ Հայքի թագավորության դաշնակից զորքերի, մյուս կողմից՝ Սասանյան Պարսկաստանի զինված ուժերի միջև[1]։

Սինգարայի ճակատամարտ
Թվական345 թվական, հունիս
Մասն էԲյուզանդա-սասանյան պատերազմներ
ՎայրՄծբին, Հայոց Միջագետք
Արդյունքհայկական կողմի լիակատար հաղթանակ
Հակառակորդներ
Բյուզանդական կայսրություն Բյուզանդական կայսրություն
Արշակունիների թագավորություն Արշակունիների թագավորություն
Սասանյան Պարսկաստան
Հրամանատարներ
Բյուզանդական կայսրություն Կոնստանցիոս I Արշակունիների թագավորություն Անդովկ Սյունի
Արշակունիների թագավորություն Արշավիր Կամսարական
Շապուհ II Երկարակյաց
Կողմերի ուժեր
Բյուզանդական զորքեր՝ 140 000
Մեծ Հայքի թագավորության զորքեր՝ 60 000
120 000
Ռազմական կորուստներ
25 000 միացյալ զորք
  • հայերը՝ 10 հազար
  • բյուզանդացիներ՝ 15 հազար
  • 50 հազար

    140 հազարանոց բյուզանդական բանակը գլխավորում էին կայսր Կոնստանցիոս II-ը, Անդովկ Սյունին և Արշավիր Կամսարականը, իսկ պարսից զորքերը՝ Շապուհ Երկարակյացը։

    Ճակատամարտի ընթացք խմբագրել

    Կոնստանցիոս II-ի, Անդովկ Սյունու և Արշավիր Կամսարականի գլխավորած հռոմեական բանակը, նրա կազմում գտնվող շուրջ 6 հազար հայ ռազմիկները, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության միացյալ բանակը, ազատելով Մծբինը պաշարումից, շարժվեց դեպի հարավ ու քաղաքի մոտ Պարսից թագավորության նահանջող բանակին ստիպեց մտնել մարտի մեջ։ Հունիսին Մեծ Հայքի բանակը անցավ հարձակման և սկսեց նեղել թշնամուն։ Սակայն վերջինս, կենտրոնացնելով ուժերը ու ստանալով թվական գերակշռություն, ի վերջո ետ մղեց այս հարձակումը։

    Երեկոյան Սասանյան Պարսկաստանի բանակը անցավ հակահարձակման, սակայն ողջ գիշեր տևած մարտի արդյունքում այն ևս ետ մղվեց։ Հաջորդ օրը հռոմեական ու Մեծ Հայքի թագավորության միացյալ բանակը անցավ հարձակման և, ճեղքելով թշնամու շարքերը, ի վերջո ծանր պարտության մատնեց նրան։

    Հայերը կորցրին մոտ 10.000, դաշնակիցը` մոտ 15.000, թշնամին՝ մոտ 50.000 զինվոր։ արդյունքում Պարսից թագավորությունը ստիպված եղավ կնքել զինադադար։

    Հաջորդիվ խմբագրել

    Հայաստանի տարածք ներխուժաց պարսից զորաբանակների վտարումից հետո երկրում ստեղծվել էր համեմատաբար կայուն իրավիճակ, իսկ Վարազդատի գահընկեց լինելուց հետո երկրի գահը մնացել էր թափուր։

    Սինգարայի ճակատամարտի հաղթանակից հետո կնքված պայմանագրով Սասանյան Պարսկաստանը Արշակ Գ արքային ճանաչում էր որպես Մեծ Հայքի թագավորության օրինական գահաժառանգ։

    Տես նաև խմբագրել

    Ծանոթագրություններ խմբագրել

    1. «Հայ ժողովրդի ռազմական տարեգիրք», գիրք տասներեքերորդ (337-428), Մհեր Հակոբյան, Երևան 2007, ISBN 978-99930-4-720-9