Սինգապուրյան դոլար, Սինգապուրի ազգային արժույթը (ISO 4217 - SGD, խորհրդանիշ ` $ կամ S)։ Կազմում է 100 ցենտ։

Սինգապուրյան դորլլար
Singapore dollarno
Ringgit Singapurano
新加坡元no
சிங்கப்பூர் வெள்ளிno
ISO 4217 կոդ AMD
Երկիր Սինգապուր Սինգապուր
Պաշտոնական
օգտագործում
Կաղապար:Դրոշավորում/Բրունե
Կազմված է 100 ցենտից
Նշան S$ կամ $
Մետաղադրամներ 1, 5, 10, 20, 50 ցենտեր, 1 դոլար
Թղթադրամներ 2, 5, 10, 50, 100, 1000, 10 000 դոլար
1 USD = 1,381 SGD AMD
1 EUR = 1,576 SGD AMD
1 GBP = 1,79 SGD AMD

Պատմություն խմբագրել

1845-1939 թվականներին Սինգապուրն օգտագործում էր Նեղուցների դոլարը։ Այնուհետև այն փոխարինվում է մալայական դոլարով, իսկ 1953 թվականին՝ Մալայայի և Բրիտանական Բորնեոյի դոլարով, որը թողարկվել է Մալայայի և Բրիտանական Բորնեոյի դրամական շրջանառության հարցերով զբաղվող խորհրդի կողմից։

1963 թվականին Մալայզիային միանալուց հետո Սինգապուրը շարունակեց օգտվել միասնական արժույթից։ Սակայն Մալազիայից անկախ հռչակվելուց երկու տարի հետո՝ 1965 թվականին, Մալազիայի, Սինգապուրի և Բուրենոյի միջև առկա դրամակրեդիտային միությունը փլուզվեց։ 1967 թվականի ապրիլի 7-ին Սինգապուրը հիմնեց արժութային գերատեսչություն և թողարկեց առաջին մետաղադրամները և թղթադրամները։ Սինգապուրի դոլարն անվանական գնով փոխարինվում էր մալազիական ռինգիտոյով մինչև 1973 թվականը։ Փոխադարձ փոխարինումը բրունեական դոլարով պահպանվեց։ Սինգապուրյան դոլարը սկզբում կապված էր բրիտանական ֆունտի հետ 60։7 հարաբերությամբ։

2002 թվականի հոկտեմբերի 1-ին Սինգապուրի արժույթային գերատեսչությունը լուծարվեց, և վերջինիս գործառույթները և պարտականությունները փոխանցվեցին Սինգապուրի ֆինանսների նախարարությանը։

Մանրադրամներ խմբագրել

1967 թվականին թողարկվում են առաջին մանրադրամները՝ 1, 5, 10, 20 և 50 ցենտեր և 1 դոլար։ Բացառությամբ բրոնզե 1 ցենտանոցից՝ մնացած բոլոր մետաղադրամները  պատրաստված էին պղնձանիկելային համաձուլվածքից։ 1985 թվականին  թողակվում է մետաղադրամների երկրորդ շարքը նույն անվանումներով։ Մետաղադրամների չափերը փոքրացվեցին, և 5 ցենտանոց մետադրամները պատրաստվեցին ալյումինային բրոնզից։ 1987 թվականին 1 դոլարի մետաղադրամը ավելի է փոքրացվում և սկսում է արտադրվել ալյումինային բրոնզից։

Ներկայումս Սինգապուրի մետաղադրամների դիմերեսին կարելի է տեսնել Սինգապուրի զինանշանը, իսկ դարձերեսին՝ ծաղկային կոմպոզիցիա։

Թղթադրամներ խմբագրել

1967 թվականի հունիսի 12-ին թողարկվեց թղթադրամների առաջին շարքը, որը հայտնի էր որպես «Խոլորձների շարք»։ Թողարկվեցին 1, 5, 10, 50, 100 և հազար դոլարանոց թղթադրամներ։ 25 և 500 անվանական արժեքով դոլարները շրջանառության մեջ են դրվել 1972 թվականի օգոստոսի 7-ին։ 1973 թվականի հունվարի 29-ին թողարկվեցին նաև 10000 դոլար անվանական արժեքով թղթադրամներ։

1976-1980 թվականներին շրջանառության մեջ դրվեցին թղթադրամներ, որոնք հայտնի են որպես «Թռչունների շարք»։ Այդ շարքում բացակայում էին 25 դոլար անվանական արժեքով թղթադրամները։ 20 դոլար անվանական արժեքով թղթադրամները թողարկվեցին 1979 թվականի օգոստոսի 6-ին։

1985-1989 թվականներին շրջանառության մեջ դրվեցին «Նավերի շարք» թղթադրամները նույն անվանական արժեքով, բացառությամբ 20 դոլարանոց թղթադրամի։ 1990 թվականին թողարվեց 2 դոլարանոց թղթադրամ։

1999 թվականին հրատարակվել է «Դիմանկարների շարքը» նույն անվանական արժեքով, բացառությամբ 500 դոլարանոց թղթադրամի։ Շարքը մինչ օրս շրջանառության մեջ է։

2014 թվականի հոկտեմբերի 1-ին դադարեցվել է 10000 դոլարանոց թղթադրամների թողարկումը։ Արդեն թողարկված թղթադրամները մնում են շրջանառության մեջ և շրջանառությունից կհանվեն բանկ հասնելու դեպքում։

Արտարժույթի փոխարժեքի ռեժիմ խմբագրել

Սինգապուրյան դոլարը ընդգրկված է այն արտարժույթների ցանկում, որոնց փոխարժեքը  սահմանվում է Ռուսաստանի Բանկի կողմից ամեն օր[1]

SGD ներկա փոխարժեքները
Google Finance կայքից՝: AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
XE.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
OANDA.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD


Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել