Սինաքերիբ, Սենեքերիմ (ասոր․ Սին-ախխերիբա՝ Սինը (աստվածը) եղբայրներ տվեց, մոտ. մ. թ. ա. 740, Նիմրուդ, Նինվեի մարզ - մ. թ. ա. 681, Նինվե, Մոսուլ, Նինվեի մարզ), Ասորեստանի թագավոր մ․թ․ա․ 705 թվականից։ Հաջորդել է հորը՝ Սարգոն II-ին։

Սինաքերիբ
Sennacherib.jpg
Ծնվել է՝մոտ. մ. թ. ա. 740
ԾննդավայրՆիմրուդ, Նինվեի մարզ
Մահացել է՝մ. թ. ա. 680 հունվարի 10
Վախճանի վայրՆինվե, Մոսուլ, Նինվեի մարզ
ԵրկիրԱսորեստան և Բաբելոն
ՏոհմՍարգոնների հարստություն
գերիշխան
ՀայրՍարգոն II
ԵրեխաներԱսարհադոն, Ashur-nadin-shumi? և Ադրամելեք

Մայրաքաղաքը Դուռ-Շարուկինից (Դուր-Շարրուքին) տեղափոխել է Նինվե։ Հենվել է բանակի վրա, ձգտել է թուլացնել Բաբելոնի առևտրա-վաշխառուական խավը։ 703 թ. Քիշի մոտ պարտության է մատնել բաբելա-էլամական դաշնակից ուժերին։ 701 թվականին արշավել է Հուդա, գրավել Երուսաղեմը, ջախջախել է եգիպտական բանակը։ 696 թ. արշավել է Կիլիկիա։ 693 թ. իրեն է ենթարկել Էլամը և Զագրոսի շրջակայքի երկրները, 691 թ. պարտության մատնել բաբելա-քաղդեա-էլամական դաշնակից զորքերին։ 690 թ. Էլամի թագավոր Ումման-Մենանը հարձակվել է Բաբելոնի վրա և գերել Սինաքերիբի ավագ որդուն՝ Բաբելոնի փոխարքային։ Սինաքերիբը քանդել է Էլամի բնակավայրերը, 689 թվականին գրավել Բաբելոնը և ավերել այն։ Սինաքերիբից դժգոհ տարրերը դավադրաբար սպանել են նրան։ Դավադրության մասնակիցներից էին Սինաքերիբի որդիներ Ադրամալիքը և Աշուրասարը, որոնց հալածել է կրտսեր որդին՝ Ասարհադոնը (Ասարխադդոնը)։ Ադրամալիքը և Աշուրասարը փախել են Հայկական լեռնաշխարհ, այդ մասին տեղեկություն կա Աստվածաշնչում (4-րդ գիրք թագավորաց, ԺԹ, 37) և Մովսես Խորենացու «Հայոց պատմությունում» (Ա, իգ) [հիշվում են Ադրամելեք և Սարասար (Սանասար) ձևով։ Պատմականորեն այդ եղելությունն արտահայտված է «Սասունցի Դավիթ» էպոսում, որտեղ Ադրամալիքն ու Աշուրասարը հիշատակվում են Սանասար ու Բաղդասար կամ Ադրամելիք և Սանասար անուններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png