Սինան Ջան

թուրքական ծագմամբ հոլանդացի լրագրող և կինոռեժիսոր

Սինան Ջան (հոլ.՝ Sinan Can, հոկտեմբերի 31, 1977(1977-10-31), Նեյմեյխեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ), թուրքական ծագմամբ հոլանդացի լրագրող և կինոռեժիսոր։

Սինան Ջան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 31, 1977(1977-10-31) (46 տարեկան)
ԾննդավայրՆեյմեյխեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունլրագրող
Պարգևներ և
մրցանակներ
 Sinan Can Վիքիպահեստում

Սինանը աշխատել է որպես հետաքննող լրագրող «Vara» հեռուստաընկերության «Զեմբլա» հաղորդաշարում։ 2013- 2015 թվականներին Արա Հալիջիի հետ միասին նկարահանել է «Արյունակից եղբայրներ» փաստավավերագրական ֆիլմը, որտեղ մեկ հայ և մեկ թուրք պատրաստվում են բացահայտել 1915 թվականի իրողությունները՝ այցելելով Ստամբուլ, Անկարա, Վաքըֆ, Կայսերի, Երզնկա, Մարդին, Կարս, Իգդիր և Երևան։ 2015- 2016 թվականներին Թոմաս Բլոմի հետ նկարահանել է «Արաբական փոթորիկ» հեռուստաֆիլմը։ 2016 թվականին Ամստերդամում Սինան Ջանը արժանացել է «Խաղաղության լրագրող 2016» մրցանակի[1]։ Բացի երկու փաստավավերագրական ֆիլմերից, Սինանը հրատարակել է նաև գիրք։ 2016 թվականին հեռուստաէկրան է բարձրացել Սինան Ջանի նկարահանած երկմասանոց «Առաքելություն դեպի Աֆղանստան» ֆիլմը, որտեղ անդրադարձել է Աֆղանստանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tweeluik: In het spoor van IS». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինան Ջան» հոդվածին։