Սիմփսոն դեզերթ
Սիմփսոն դեզերթ[2], ամենախոշոր ազգային պարկը Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում։ Մակերեսը կազմում է 10120 քառ. կմ։ Պարկը գտնվում է Բրիսբենից 1495 կմ արևմուտք։
Սիմփսոն դեզերթ
անգլ.՝ Munga-Thirri National Park | |
---|---|
Տեսակ | Ավստրալիայի ազգային պարկ և ազգային պարկ |
Երկիր | Ավստրալիա |
Վարչատարածք | Քվինսլենդ |
Հիմնվել է | 1967 և 2011[1] |
Մակերես | 10120 |
ԲԾՄ | 56 մետր |
Պարկի ավազաբլուրները քամուց քշվում են հյուսիսարևմտյան ուղղությամբ։ Դրանց երկարությունը տատանվում են 1-ից մինչև 200կմ։ Անձրևային սեզոններին ձևավորվում են մեծ ջրամբարներ և ողողադաշտեր, որոնց չորացումից հետո ծաղկում են լայնարձակ ծաղկային դաշտերը։ Ազգային պարկն ունի անապատային կլիմա։ Ամռանն օդի ջերմաստիճանը հասնում է մինչև 50° С: Անապատի լանդշաֆտը հիմնականում բուշային է` փոքրիկ ծառերով և թփերով, որտեղ գերակշռում են Spinifex տեսակի խոտաբույսերը։ Ազգային պարկում կան կաթնասուններ, սողուններ և թռչունների ավելի քան 180 տեսակներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.protectedplanet.net/555577214
- ↑ Географический энциклопедический словарь|с=435
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт Արխիվացված 2016-08-02 Wayback Machine(անգլ.)
- Simpson Desert National Park — Национальный парк Симпсон-Дезерт
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմփսոն դեզերթ» հոդվածին։ |