Սիմչո Իսակով (եբրայերեն՝ סימצ'ו איסאקוב‎, բուլղար․՝ Симчо Исаков, օգոստոսի 12, 1919(1919-08-12), Կյուստենդիլ, Բուլղարիա - հունվարի 22, 1949(1949-01-22), անհայտ), հրեական ծագմամբ բուլղարացի բանաստեղծ։ Գրել է բանաստեղծություններ, արձակներ, ֆելիետոններ։ 22 տարեկանում գրել է «Ալֆրեդ Սասսոն» չափածո վեպը։

Սիմչո Իսակով
բուլղար․՝ Симчо Исаков
Ծնվել էօգոստոսի 12, 1919(1919-08-12)
ԾննդավայրԿյուստենդիլ, Բուլղարիա
Վախճանվել էհունվարի 22, 1949(1949-01-22) (29 տարեկան)
Վախճանի վայրանհայտ
Մասնագիտությունբանաստեղծ և feuilletonist
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1919 թվականի օգոստոսի 12-ին Կյուստենդիլում՝ մանր առևտրական Իսակի ընտանիքում, որը «Փարիզ խանութ»-ի սեփականատերն էր։ Ընտանիքում չորրորդ երեխան էր։ Այն միջավայրը, որտեղ նա մեծացել է, ուղիղ կապ ուներ հրեա ժողովրդի իր նախահորը վերադարձնելու և ժամանակակից հրեական պետության ստեղծելու հետ։ Հրեաների հասարակական կյանքը եռում էր «Մակաբի» կազմակերպությունում և «Բարի ապագա» հրեական համայնքային կենտրոնում[1]։

Սիմչոյի առաջին գրական փորձերը նկատվել են դեռ մանկության տարիներին։ 15 տարեկանում նա անձնական օրագիր էր պահում, որտեղ նկարագրում էր օրվա ապրումները և մտորում կյանքի մասին։ 1936 թվականին նա իր օրագրում նշում է, որ սկսելու է ուսումնասիրել եբրայերեն։ 1938 թվականին նա որոշում է հրա երեխաների համար դպրոցական թերթ հրատարակել, սակայն գիմնազիայի տնօրենը չէր խրախուսում նրա այս գաղափարը։ Դրա փոխարեն «Մակաբին» օգնում է նրան երկու երեխայի համար հրատարակել «Փախուստ» գրքույկը։ Նույն թվականին, որպես աճող հակասեմականության պատասխան, Կուստանդիլում ձևավորվել էր հրեական անլեգալ կորիզ։ Իսակովը հայտնի էր որպես «Հրեաների առաջնորդ»[1]։

Գերազանց ավարտելով Կյորստենդիլի գիմնազիան, ընտանիքի պնդմամբ ընդունվում է Սոֆիայի համալսարան։ Այս տարիներին նա աշխատել է Ալաբին փողոցի անձրևանոցների խանութում։ Ազգի պաշտպանության օրենքի ընդունման ժամանակ Իսակովը դուրս է եկել համալսարանից և վերադարձել է հայրենի քաղաք՝ Կյուսենդիլ, որտեղ տեղի հրեական դպրոցում դասավանդել է երբայերեն[1]։

1943 թվականին Իսակովը Բուլղարիայում հրեական համայնքի միակ թերթում՝ «Զանգվածային տեղեկագրում», պարբերաբար տպագրում էր իր ֆելիետոնները։ Երեք տարի մի քանի այլ հրեաների հետ եղել է աշխատանքային ճամբարում, որտեղ նա քարեր էր կոտրում՝ ճանապարհներ և կամուրջ կառուցելու համար[1]։

1949 թվականի հունվարի 22-ին Սիմչո Իսակովը մահացավ։ Ըստ գրաքննադատ Մորդեհայի-Մարկո Ավիսհայի՝ նա արժանի էր «բուլղարական հրեաների գրող» գրական անվանը[1]։ Մահանալուց հետո նա ժառանգություն է թողել հարյուրավոր բանաստեղծություններ և մի չափածո վեպ՝ «Ալֆրեդ Սասսոն»-ը[2]։

1973 թվականին բանաստեղծ Ռաֆայել Էլիազը եբրայերեն է թարգմանել Իսակովի մի շարք բանաստեղծություններ։ 2007 թվականի հրատարակվել է բանաստեղծությունների ժողովածուն, որն ուներ «Ընտրանի» (Избрано) անունը, որը խմբագրվել է Վիկտորիա Աթանասովայի կողմից։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 „Симчо Исаков: Живот и творчество“, д-р Сами Шаков. – В: Симчо Исаков, „Избрано“, ИЦ „Шалом“, София, 2007, стр. 5 – 16
  2. „Симчо Исаков – един забравен поет“, Нели Бънкова. – В: Симчо Исаков, „Избрано“, ИЦ „Шалом“, София, 2007, стр. 235 – 237