Սիմոն Հովհաննիսյան

հայ կոմպոզիտոր

Սիմոն Պարգևի Հովհաննիսյան (հունվարի 16, 1940(1940-01-16)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1990)։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1966), վարչության անդամ (1984)։

Սիմոն Հովհաննիսյան
Ծնվել էհունվարի 16, 1940(1940-01-16)[1] (84 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1966)
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

1958 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և Սայաթ-Նովայի անվան յոթնամյա երաժշտական դպրոցը։ Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում և Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1961-1966 թվականներին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում (1966, Է. Միրզոյանի դասարան)։ 1976 թվականից՝ Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների տնօրեն և գեղարվեստական ղեկավար[2]։ Գրել է սիմֆոնիա, «Կոմիտաս» սիմֆոնիկ պոեմ, «Requiem» (ըստ Չարենցի՝ Կոմիտասին նվիրված «Requiem-aeternam»-ի, 3 լարային կվարտետ, գործիքային սոնատներ, ռոմանսներ, խմբերգեր, «Հայկական մանրանվագներ» դաշնամուրային պիեսների շարք (կոմպոզիտորների միջազգային 4-րդ մրցույթի 1-ին մրցանակ, 1988, Մարիանսկե-Լազնե (Չեխոսլովակիա))։

Պարգևներ, կոչումներ

խմբագրել
  • 2010 թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[3]։
  • ՀՀ մշակույթի նախարարության մեդալ, 2010
  • Հայաստանի կույրերի միավորման «Պատվավոր անդամ», 2005

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12054
  2. «ՀՀ Կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվներ». www.kuyreri-ergchaxumb.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.(չաշխատող հղում)
  3. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալով պարգևատրելու մասին
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։