Սիհեմ Բենսեդրին

թունիսցի լրագրող

Սիհեմ Բենսեդրին (արաբ․՝ سهام بن سدرين‎‎) (հոկտեմբերի 28, 1950(1950-10-28)[1], Լա Մարսա, Թունիս, Թունիս), թունիսցի լրագրող, մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստ։ 2005 թվականին արժանացել է Oxfam Novib/PEN մրցանակի[3]։

Սիհեմ Բենսեդրին
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 28, 1950(1950-10-28)[1] (73 տարեկան)
ԾննդավայրԼա Մարսա, Թունիս, Թունիս
Քաղաքացիություն Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ և  Թունիս
Մասնագիտությունլրագրող և իրավապաշտպան
ԱշխատավայրRadio Kalima?
Պարգևներ և
մրցանակներ
 Sihem Bensedrine Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սիհեմ Բենսեդրինը ծնվել է Թունիս քաղաքին մոտ գտնվող Լա Մարսա քաղաքում։ Տեղափոխվել է Ֆրանսիա՝ ուսանելու Թուլուզի համալսարանում, որտեղ մասնագիտացել է փիլիսոփայության բնագավառում։ 1980 թվականին դարձել է Le Phare անկախ ամսագրի լրագրող։ Երբ ամսագիրը դադարեց հրապարակվել, նա դարձավ Maghreb, այնուհետև Réalités ամսագրերի քաղաքական հատվածի պատասխանատու։ Երբ Maghreb դադարեցրեց հրատարակումը սննդային խռովությունների պատճառով, Բենսեդրինը դարձավ Gazette Touristique գլխավոր խմբագիրը և հիմնադրեց l'Hebdo Touristique ամսագիրը։ Միաժամանակ նա վերահսկում էր El Mawkif ընդդիմադիր թերթը։ 1988 թվականին նա հիմնադրել է Arcs հրատարակչությունը, որը 1992 թվականին սնանկացել է մարդու իրավունքների ճգնաժամի պատճառով։ 1998 թվականին դարձել է Noir sur Blanc հրատարակչության գրական հատվածի պատասխանատու։ 1998 թվականին հիմնադրել է Թունիսի ազատության ազգային խորհուրդը (Conseil National pour les Libertés en Tunisie) և դարձել դրա խոսնակը։

1999 թվականից Սիհեմ Բենսեդրինը և նրա գործունեությունը ենթարկվել են բազմաթիվ ոստիկանության և դատական գործողությունների, ներառյալ գույքի բռնագրավում և ոչնչացում, անձնական զրպարտություն, որով նա ներկայացրել է որպես մարմնավաճառ` մամուլի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեության համար։

2000 թվականին Նազիհա Ռեջիբայի հետ հիմնադրել են «Kalima» առցանց ամսագիրը, 2001 թվականին՝ Observatoire de la Liberté de la Presse, de L'Edition et de la Création (Մամուլի, հրատարակչության և ստեղծարարության ազատության կենտրոն) խումբը, որը նպաստում է մամուլի ազատությանը[4]։

2001 թվականի հունիսի 17-ին Լոնդոնում հիմնված Al Mustaquilla հեռուստակայանի "Le Grand Maghreb" հաղորդման ժամանակ Բենսեդրինը բաց քննադատել է Թունիսն ու նրա կառավարությանը կոռուպցիայի համար[5]։ 2001 թվականի հունիսի 26-ին նա ձերբակալվել է Թունիսի օդանավակայանում հեռուստատեսային հարցազրույցից հետո, որտեղ նա դատապարտել է մարդու իրավունքների խախտումները, ներառյալ խոշտանգումները և տարածված դատական կոռուպցիան։ Նա մեղադրվել է «հասարակական կարգի խախտման նպատակներով կեղծ տեղեկություն[5] զրպարտություն»[5] տարածելու և դատական հաստատությունը խեղաթյուրելու համար[5][6]։ Նրա ձերբակալության վերաբերյալ շփոթմունք էր առաջացել, քանի որ թունիսյան ստանդարտ իրավական ընթացակարգեր չհաջորդեցին։ Հետագայում «Իրավաբաններ առանց սահմանների» կազմակերպության անդամները հաստատեցին, որ նա ձերբակալվել էր և համապատասխան իրավական ընթացակարգերը պահպանվել էին։

2001 թվականի հուլիսի 10-ին Բենսեդրինն արժանացել է Amnesty International-ի Մեծ Բրիտանիայի մեդիա մրցանակաբաշխության «Սպառնալիքի տակ մարդու իրավունքների լրագրողական հատուկ մրցանակի»։ Նրա անունից մրցանակը ստացել են ամուսինն ու դուստրը[7]։ Օգոստոսի 12-ին Բենսեդրինն ազատ է արձակվել Թունիսում և արտասահմանում, մասնավորապես, Ֆրանսիայում տարածված աջակցության շնորհիվ[8][9]։

2014 թվականից Բեն Սիֆրինը ղեկավարել է Ճշմարտություն և արժանապատվություն անկախ դատական հանձնաժողովը[10], որը 1955-2011 թթ. պետական պատժամիջոցներից խոշտանգված զոհերից ստացված ցուցմունքներ լսող սահմանադրական հանձնաժողով[11]։

Մրցանակներ խմբագրել

  • 2004 թվականին Բենսեդրինը Կանադայի ազատ արտահայտման համար պայքարող լրագրողների կողմից արժանացել է Մամուլի ազատության միջազգային մրցանակին` մամուլի ազատության պաշտպանության և խթանման գործում խիզախության համար
  • 2005 թվականին Բենսեդրինն արժանացել է Oxfam Novib/PEN մրցանակի[3]
  • Ազատ մտքի Իբն Ռաշդ տարվա մրցանակ, 2011 թ., Բեռլին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. https://cavavub.be/nl/eredoctoraten
  3. 3,0 3,1 Jan Baeke (2005 թ․ դեկտեմբեր). «Novib / PEN Awards for persecuted writers». The Power of Culture. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. Naziha Réjiba, Tunisia, Kalima (2009 թ․ սեպտեմբերի 23). «Naziha Réjiba, Tunisia, Kalima - Awards - Committee to Protect Journalists». Cpj.org. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Alert Sihem Bensedrine jailed, threats against Al Mustaquilla». IFEX ifex.org. IFEX Clearing House. 2001 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  6. «Amnesty magazine Sept/Oct 2001 - Media Awards 2001 winners Amnesty International UK's 10th annual Media Awards». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  7. «Amnesty International UK Media Awards - 2001 winners». Արխիվացված օրիգինալից 2002 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  8. «Amnesty International UK's 10th annual Media Awards - Press Notice». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  9. «Amnesty international media awards Media Awards 2001 10TH ANNUAL MEDIA AWARDS: WINNERS ANNOUNCED». Արխիվացված օրիգինալից 2002 թ․ փետրվարի 9. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  10. «ihem Ben Sedrine: The tenuous position of the woman tasked with bringing those who profited under Tunisia's authoritarian regime to justice».
  11. «Silenced for Decades, 'Victims of Despotism' Air Torture Claims in Tunisia».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիհեմ Բենսեդրին» հոդվածին։