Սիլյան Ավրամովսկի

մակեդոնացի պետական և քաղաքական գործիչ

Սիլյան Ավրամովսկի (մակեդոներեն՝ Силјан Аврамовски, ապրիլի 10, 1960(1960-04-10), Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի պետական և քաղաքական գործիչ, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախկին ներքին գործերի նախարար[1]։

Սիլյան Ավրամովսկի
մակեդոներեն՝ Силјан Аврамовски
Դրոշ
Դրոշ
Մակեդոնիայի Հանրապետության ներքին գործերի նախարար
հունիսի 2, 2004 - դեկտեմբերի 17, 2004
 
Կուսակցություն՝ Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն
Կրթություն՝ Կիրիլի և Մեթոդիոսի անվան համալսարան
Մասնագիտություն՝ ոստիկան և քաղաքական գործիչ
Ազգություն մակեդոնացի
Ծննդյան օր ապրիլի 10, 1960(1960-04-10) (64 տարեկան)
Ծննդավայր Սկոպյե, Մակեդոնիայի Հանրապետություն
Քաղաքացիություն  Հյուսիսային Մակեդոնիա

Կենսագրություն խմբագրել

Սիլյան Ավրամովսկին ծնվել է 1960 թվականի ապրիլի 10-ին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության Սկոպյե քաղաքում։ 1983 թվականին ավարտել է Սկոպյեի Կիրիլի և Մեթոդիոսի անվան համալսարանի անվտանգության ֆակուլտետը։

Համալսարանական կրթությունն ավարտելուց հետո աշխատել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում և զբաղեցրել տարբեր պաշտոններ։ Հարի Կոստովի վարչապետության տարիներին՝ 2004 թվականի հունիսի 2-ին, նշանակվել է երկրի ներքին գործերի նախարար, սակայն նույն տարվա դեկտեմբերի 17-ին ստիպված է եղել թողնել պաշտոնը։

Այնուհետև նա նշանակվել է Հյուսիսային Մակեդոնիայի ներքին գործերի նախարարության անվտանգության և հետախուզական վարչության գրասենյակի պետ։ Այս պաշտոնը ստանձնել է մինչև 2006 թվականը։

Ներկայումս Ավրամովսկին ներքին գործերի նախարարության անվտանգության և հետախուզական վարչության գրասենյակի փոխտնօրենն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մակեդոնիայի Հանրապետության ոստիկանությունը ներկայացրել է առաջնահերթ բարեփոխումների ծրագիր». Հարավարևելյան Եվրոպայի ժամանակ. 2005 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.