Սիլիցիդներ, սիլիցիումի միացությունները մետաղների և որոշ ոչ մետաղների հետ։ Սովորաբար դժվարահալ բյուրեղական նյութեր են։

Սիլիցիումի գերմաքուր կտոր։
Պղինձ
Սֆալերիտ

Սիլիցիդների հատկությունները խմբագրել

Հատկությունները պայմանավորված են քիմիական կապի բնույթով։ Ալկալիական (բացառությամբ Na և K), հողալկալիական նաև պղնձի և ցինկի ենթախմբերի մետաղների հետ սիլիցիումն առաջացնում է իոնակովալենտային սիլիցիդներ, որոնցում քիմիական կապը սիլիցիումի և մետաղի ատոմների միջև իոնական է, իսկ սիլիցիումի ատոմների միջև՝ կովալենտային։ Էլեկտրաբացասական (P) տարրերի հետ սիլիցիումի առաջացրած միացությունները (սիլիցիումի բորիդ, կարբիդ, նիտրիդ...) կովալենտային սիլիցիդներ են։ Անցումային տարրերի (d և f) հետ սիլիցիումն առաջացնում է մետաղակերպ սիլիցիդներ։ Հողալկալիական մետաղների Սիլիցիդներում (M2Si, MSi, MSi2) սիլիցիումի ատոմներն առաջացնում են կղզյակներ, շղթաներ և շերտեր։ Կովալենտային և մետաղակերպ սիլիցիդները դժվարահալ են կայուն թթուների, օքսիդիչների, ագրեսիվ գազերի նկատմամբ։ Սիլիցիդները հանդես են գալիս M3Si до MSi2։ MSi2, M5Si3, M3Si, M2Si3, M2Si բանաձևերով։

Սիլիցիդների ստացում խմբագրել

Սիլիցիդներ ստացվում են մետաղը (կամ նրա օքսիդը) և սիլիցիումը (կամ նրա միացությունները՝ SiC, Si02, SiCl4 ...) միահալելով կամ համատեղ տաքացնելով (հաճախ վերականգնիչների՝ C,H2 առկայությամբ)։

 
 
 

Սիլիցիդների կիրառությունը խմբագրել

Սիլիցիդներ օգտագործվում են ինքնաթիռաշինության և հրթիռային տեխնիկայում՝ որպես հրակայուն (մետաղախեցեղեն) կոմպոզիցիոն նյութերի բաղադրիչներ։ MoSi2-ից պատրաստում են օդում աշխատող բարձր ջերմաստիճանային (1600 °C) վառարանների էլեկտրաջեռուցիչներ, FeSi2-ը, Fe3Si2, Fe2Si մտնում են պողպատները լեգիրացնելու և թթվազերծելու համար օգտագործվող ֆեռոսիլիցիումի բաղադրության մեջ։ Բազմաթիվ սիլիցիդներ կայուն են հալված մետաղների և աղերի առկայությամբ և օգտագործվում են քիմիական մետալուրգիական արդյունաբերության մեջ՝ որպես հրակայուն և կոռոզիակայուն երեսապաաող նյութեր։ Տեխնիկական ֆիզիկայում վանադիումի սիլիցիդը օգտագործվում է որպես գերհաղորդիչ, իսկ ռենիումի սիլիցիդը, որպես կիսահաղորդիչ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 364