Սիզրանի գավառագիտական թանգարան

Սիզրանի գավառագիտական թանգարան (ռուս.՝ Сызранский краеведческий музей), թանգարան Սամարայի մարզի Սիզրան քաղաքում։

Սիզրանի գավառագիտական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍիզրան
ՎայրՍամարայի մարզ
Հիմնադրվել է1923
Կայքskm-1923.ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Սիզրանի գավառագիտական թանգարանի ստեղծումը մեծապես պայմանավորված է վարչաշրջանի վիճակագրական բյուրոյի նախագահ, սիրողական գավառագետ Նիկոլայ Վիկտորովիչ Գուրևի նախաձեռնությամբ։ Թանգարանի ստեղծման համար հիմք է հանդիսացել գյուղատնտեսական թանգարանը։ Ըստ էության, թանգարանի պատմությունը սկսվել է 1923 թվականի դեկտեմբերի 31-ին Սիզրանի քաղաքային սովետի գյուղատնտեսական և արդյունաբերական ցուցահանդեսով։ 1920-ական թվականներին կուտակվել են թանգարանային ֆոնդեր։ 1925 թվականին նմուշներ են ստացվել նախկին ազնվականների դաստակերտերից՝ իշխան Գագարինի (գյուղ Զաբորովկա), կոմս Օրլովներ-Դավիդովների Ուսոլսկի վոտչինաները (գյուղ Գուբինո Սիզրան), ինչպես նաև Յուրայի ժամանակաշրջանի հավաքածու։ Նույն տարում թանգարանին տրամադրվել է քարե շենք, որտեղ 1925 թվականի դեկտեմբերի 28-ին այցելուների համար բացվել է առաջին ցուցահանդեսը։

1927 թվականին թանգարանի հավաքածուն համալրվել է նկարիչներ Իվան Շիշկինի, Ալեքսեյ Սավրասովի, Հովհաննես Այվազովսկու նկարներով, որոնց հիման վրա ստեղծվել է թանգարանի գեղարվեստի բաժինը։

Թանգարանը շարունակել է գործել Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ 1949 թվականին Տեղական երկրամասի թանգարանը վերանվանվել է Սիզրանի գավառագիտական թանգարանի։

1960-1990-ական թվականներին Սիզրանի թանգարանը շարունակել է ընդլայնել ցուցահանդեսային տարածք, բացվել են թանգարանի մասնաճյուղեր` քաղաքային ցուցահանդեսային սրահ (Չերնուխինի առանձնատուն) և Սիզրան Կրեմլի Սպասկայա աշտարակը։

Թանգարանն այսօր խմբագրել

Թանգարանի հիմնական ցուցադրությունը բաժանված է բնագիտա-պատմական և պատմա-ազգագրական հատվածների, որոնց ընդհանուր ֆոնդը կազմում է ավելի քան 50 հազար միավոր։

Գավառագիտական թանգարանն իրականացնում է կրթական գործունեություն. կազմակերպվում են դասախոսություններ տեղական պատմության, գրականության վերաբերյալ, գիտական և գործնական գիտաժողովներ, թեմատիկ նիստեր և օրացուցային տոներ։

Թանգարանն ունի գրադարան, որն ունի Սիզրանի պատմությանն առնչվող մեծ ժողովածու, մեծ արխիվ, վավերագրական և պատմական նյութեր։ Թանգարանի աշխատակիցներն իրականացնում են նաև գիտական հետազոտություններ։

Սիզրանի գավառագիտական թանգարանը սերտորեն համագործակցում է Սիզրանի մշակութային և կրթական այլ հաստատությունների հետ, Սամարայի մարզի և Ռուսաստանի այլ քաղաքների հետ։

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Краеведческий музей городского округа Сызрань» (ռուսերեն). Музеи России. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  • МБУ «Краеведческий музей городского округа Сызрань». «Краеведческий музей городского округа Сызрань» (ռուսերեն). Управление культуры администрации городского округа Сызрань. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.