Սիգրիդ Ֆրիդման

շվեդ քանդակագործ

Սիգրիդ Ֆրիդման (շվեդ.՝ Sigrid Fridman, նոյեմբերի 23, 1879(1879-11-23)[1][2][3], Nedertorneå-Haparanda church parish, Շվեդիա[1][3] - հունվարի 8, 1963(1963-01-08)[1][2], Կունգսհոլմ, Շվեդիա[1]), շվեդ քանդակագործ։ Հայտնի է կանանց վերաբերող ստեղծագործություններով և Կենտավրոս քանդակով, որը գտնվում է Ստոկհոլմի Observatorielunden այգում։ Ֆրիդմանի բազմաթիվ քանդակներ գտնվում են Շվեդիայի զբոսայգիներում։

Սիգրիդ Ֆրիդման
շվեդ.՝ Sigrid Karolina Sofia Fridman
Ծնվել էնոյեմբերի 23, 1879(1879-11-23)[1][2][3]
ԾննդավայրNedertorneå-Haparanda church parish, Շվեդիա[1][3]
Մահացել էհունվարի 8, 1963(1963-01-08)[1][2] (83 տարեկան)
Վախճանի վայրըԿունգսհոլմ, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունArvedson's Gymnastics Institute?[1] և Գրան–Շոմիե ակադեմիա (1914)[1][2]
ՈւսուցիչԷմիլ Անտուան Բուրդել[1][4]
Ստեղծագործություն(ներ)Kentauren?[4][5], Ellen Key statue?[4][5], statue of Fredrika Bremer?[4][5] և Q87020500?
Մասնագիտությունքանդակագործ և ֆիզիոթերապևտ
 Sigrid Fridman Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սիգրիդ Կարոլինա Սոֆյա Ֆրիդմանը ծնվել է 1879 թվականի նոյեմբերի 23-ին Շվեդիայի Նորրբոտտեն շրջանի Հապարանդա համայնքում, Մաթիլդա Քրիստինայի (ծննդյան անունը՝ Bruhn) և Կառլ Գուստավ Ֆրիդմանի ընտանիքում։ Սովորել է կանանց ֆիզիոթերապևտիկ հմտություններ ուսուցանող 1902 թվականին հիմնված Ստոկհոլմի Արվեդսոն մարմնամարզության ինստիտուտում[6][7]։

Գործունեություն խմբագրել

Ավարտելուց հետո Ֆրիդմանը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ աշխատել է որպես ֆիզիոթերապևտ[6]։ 1911 թվականին, որպես զբաղմունք, սկսել է քանդակագործություն ուսումնասիրել[8][9]։ 1912 թվականին տեղափոխվել է Փարիզ, ընդունվել Գրանդ Շոմերի ակադեմիա, սովորել Էմիլ Անտուան Բուրդելի մոտ։ Չորս տարի Փարիզում սովորելուց հետո 1916 թվականին ցուցադրվել է Լոնդոնի Գրոսվենոր ցուցասրահի գարնանային ցուցահանդեսում[9]։ 1914 թվականից կապի մեջ է եղել արվեստագետ Ռագնհիլդ Բարկմանի հետ[10][11]։

Ֆրիդմանը վերադարձել է Շվեդիա և բնակություն հաստատել Գյոթեբորգում` ստեղծելով մի շարք դեկորատիվ աշխատանքներ։ 1921 թվականին Շվեդիայի ծովագնացության «Atlantica» ընկերության նոր շենքի համար ստեղծել է գրանիտե երկու արձան՝ Sea Horse (շվեդ.՝ Havshästen) և Walrus (շվեդ.՝ Valrossen): Նույն ժամանակահատվածում սև գրանիտից ստեղծել է Պինգվինի ջրհոր (շվեդ.՝ Pingvinbrunnen) քանդակը, որն այժմ գտնվում է Շվեդիայի բնական պատմության թանգարանում։ Գյոթեբորգում են գտնվում նաև Այծամարդ (շվեդ.՝ Faunerna), Խույս տվող երիտասարդություն (շվեդ.՝ Hukande yngling) քանդակները և Տորգնի Սեգերստեդտի կիսանդրին[6]։

 
Կենտավրոս

1924 թվականին Ֆրիդմանն ու Բարկմանը տեղափոխվեցին Ստոկհոլմ և ընկերացան մեկ այլ լեսբուհի զույգի՝ Քլարա Յոհանսոնի և Էլեն Քլեմանի հետ[10][11]։ Նրանք միասին էին ժամանակ անցկացնում՝ ամառային ուղևորությունների մեկնելով Ռետտվիկ և Մեսեսգարդեն մինչև 1948 թվականը՝ Յոհանսոնի մահը[12]։ Հունաստան կատարած ուսումնական այցի ընթացքում Ֆրիդմանն ու Յոհանսոնը մտերմացան, սակայն չթողեցին իրենց երկարամյա զուգընկերոջը[11]։ 1927 թվականին Ֆրիդմանը ստեղծեց Ֆրեդրիկա Բրեմերի քանդակը[13], որը բանավեճերի առիթ դարձավ, թե արդյոք կինը պետք է լրջորեն զբաղվի քանդակագործությամբ։ Այս բանավեճը շարունակվում էր, և մինչ տղամարդ քանդակագործները կարծում էին, թե կանայք պետք է միայն քանդակեն մանկական դիմաքանդակներ կամ փոքր կտորներ, 1928 թվականին Ֆրիդմանը ստեղծեց «Կենտավրոս» արձանը[8]։

Ֆրիդմանի «Կենտավրոսը» դարձավ նրա ամենանշանավոր գործը։ 1939 թվականին ստեղծված քանդակը դարձավ բուռն բանավեճերի առիթ. շատերը դժգոհում էին, որ կերպարը գեղարվեստորեն զգայուն չէ, քանի որ կենտավրոսներն ազգային ժողովրդական բանահյուսության մաս չէին[8]։ Բրոնզե հուշարձանն իր ամուր կազմվածքով[6] արտացոլում է ստեղծագործության ուժը։ Թեև սկզբում Ֆրիդմանը նախատեսում էր քանդակը ցուցադրել Լիբրարի փողոցի սկզբում, այն տեղադրվեց Ստոկհոլմի Observatorielunden աստղադիտարանի մոտ գտնվող բլրի վրա։ 1948 թվականին ի պաշտպանություն Ֆրիդմանի և այլ կին արվեստագետների՝ Յոհանսոնը հրատարակեց Sigrid Fridman—och andra konstnärer: en krigskrönika (Սիգրիդ_Ֆրիդմանը և այլ արվեստագետներ. պատերազմական քրոնիկոն) գիրքը[8]։

Ֆրիդմանի Էլեն Քեյի արձանը (1953) նույնպես կատաղի բանավեճի թեմա դարձավ, և տարիքին զուգընթաց արվեստագետն ավելի ինտրովերտ դարձավ, թեև շարունակում էր աշխատել։ Ֆրիդմանի քանդակները գտնվում են Շվեդիայի տարբեր հանրային տարածքներում։ Ֆրիդմանի վերջին աշխատանքը՝ Det droppande trädet-ը (Կաթացող ծառ) տեղակայված է Օդենգատան քաղաքի գրադարանի մոտ և տեղադրվել է քանդակագործի մահից մեկ տարի անց[8]։

Մահ խմբագրել

Ֆրիդմանը մահացել է Շվեդիայի Ստոկհոլմ համայնքում 1963 թվականին[6]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Մատենագիտություն խմբագրել

  • Burman, Carina (2015). K.J.: En biografi över Klara Johanson (Swedish). Stockholm, Sweden: Albert Bonniers Förlag. ISBN 978-91-0-014970-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Karlsson, Gunilla (1966). «Sigrid CS Fridman». Riksarkivets (Swedish). Svenskt biografiskt lexikon. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Larsson, Maria Bergom (2007 թ․ հունիսի 3). «Klara och passionen» [Klara and passion] (Swedish). Stockholm, Sweden: Aftonbladet. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Yttergren, Leif; Bolling, Hans (2016). «Kvinnor, karriär och familj: En studie av svenska kvinnliga gymnastikdirektörers yrkeskarriärer och livsöden kring sekelskiftet 1900» [Women, Career and Family: A Study of Swedish Women's Gymnastics Professional Careers and life death around the turn of the century, 1900]. Historisk Tidskrift (Swedish). Stockholm, Sweden: Svenska Historiska Foreningen. 136 (2): 185–219. ISSN 0345-469X. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «Sigrid Fridman». Sällskapet Nya Idun (Swedish). Stockholm, Sweden: The New Idun Society. 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «Sigrid Fridman». University of Glasgow (English). Glasgow, Scotland: Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851-1951. 2011. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)