Սիգդալ (նորվ.՝ Sigdal), կոմունա Նորվեգիայի Բուսկերուդ ֆյուլքեյում: Կոմունայի վարչական կենտրոնը Պրեստֆոս բնակավայրն է: Պաշտոնական լեզուն բուկմոլն է: Զբաղեցնում է 842.14 կմ² տարածք: Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին[1]:

Picto infobox map.png
Սիգդալ
նորվ.՝ Sigdal

Զինանշան
Sigdal komm.svg
Սիգդալ կոմունայի զինանշան
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակԿոմունա
Մտնում էBuskerud våpen.svg Բուսկերուդ ֆյուլքե
ՎարչկենտրոնՊրեստֆոս
Կարի Կոլբրեիք Ասք
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2007)
3524 (244 տեղ)
Խտություն4
Տարածք842.14  (130 տեղ)
NO 0621 Sigdal.svg
Սահմանակցում էՖլո, Krødsherad?, Մուդում, Էվրե Էյկեր, Ֆլեսբերգ, Ռոլլանգ և Նուրե օգ Ուվդալ
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ0621
sigdal.kommune.no
Սիգդալ կոմունան Բուսկերուդ ֆյուլքեի քարտեզին
Բուսկերուդ ֆյուլքեն Նորվեգիայի քարտեզին

Սիգդալի զինանշանըԽմբագրել

Սիգդալ կոմունայի զինանշանը հաստատվել է 1983 թվականի նոյեմբերի 18-ին և իրենից ներկայացնում է կարմիր գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա ներքևի առկա է դեղին գույնի հատված: Զինանշանը պատկերում է Անդերսնատեն գյուղի մոտ գտնվող լեռան համայնապատկերը (լեռը դեղին գույնի է, իսկ երկինքը՝ կապույտ)[1]:

ԲնակչությունԽմբագրել

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Սիգդալ կոմունայում բնակվում է 3524 մարդ: Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա՝ վերջին տարիներին գրանցելով փոքր նվազում[1]:

Տեսարժան վայրերԽմբագրել

Սիգդալ կոմունայում է գտնվում Folkemusikksenteret ժողովրդական երաժշտական կենտրոնը, որտեղ հաճախ բեմադրվում են կոմունայի բնակիչների ավանդույթները ներկայացնող երաժշտական ներկայացումներ: Գործում է նաև Սիգդալի պատմության թանգարանը, հուշարձան համարվող բազմաթիվ տներ, Կիտելսենի թանգարանը, որտեղ ցուցադրվում են վերջինիս ստեղծագործությունները:

Բավականին հայտնվի վայր է համարվում Անդերսնատեն գյուղի մոտ գտնվող համանուն լեռը, որը բացի զբոսաշրջիկների համար հետաքրքրության օբյեկտ հանդիսանալուց, նաև ոգեշնչում է արվեստի գործիչներին, որոնք իրենց ստեղծագործություններում հաճախակի են պատկերում Անդերսնատեն լեռը:

Պահպանվող տարածքներԽմբագրել

Սիգդալ կոմունայի տարածքում գտնվում են բնության պահպանվող երեք տարածքներ.

  • Հեիմսեթերասեն պետական արգելոց - ստեղծվել է 2002 թվականի դեկտեմբերի 13-ին և ունի 2,515 հա մակերես,
  • Սոլեվաթն պետական արգելոց, ստեղծվել է 1986 թվականի հունիսի 20-ին և ունի 538 հա մակերես,
  • Թրիլեմարքա պետական արգելոց - ստեղծվել է 2002 թվականի դեկտեմբերի 13-ին և ունի 43,285 հա մակերես:

ՊատկերասրահԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen".(նորվ.)