Սիբիրյան ծորենի

բույսերի տեսակ
Սիբիրյան ծորենի
Սիբիրյան ծորենի
Սիբիրյան ծորենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Ծորենազգիներ (Berberidaceae)
Ենթաընտանիք Ծորենայիններ (Berberidoideae)
Տրիբա Berberideae
Ցեղ Ծորենի (Berberis)
Տեսակ Սիբիրյան ծորենի (B. sibirica)
Միջազգային անվանում
Berberis sibirica

Սիբիրյան ծորենի (լատին․՝ Bérberis sibírica)ծորենիների ընտանիքին պատկանող թուփ։

Տարածվածություն և էկոլոգիա խմբագրել

Բնության մեջ հանդիպում է Ալթայում, Սայաններում, Ջոնգարի Ալաթուում և Մոնղոլիայում։ Այն աճում է ժայռերի, քարե և անապատային լանջերի, հանքավայրերի վրա, հիմնականում ցածր լեռներում, ավելի քիչ ալպյան տարածաշրջանում։

Բուսաբանական նկարագիր խմբագրել

Թփի բարձրությունը մինչև 1 մետր է, խիտ և և շատ ճյուղերով։ Ընձյուղները մոխրագույն են կամ գորշ դարչնավուն։ Տերևնեը կարճ են՝ իրար մոտ-մոտ։ Տերևները կաշվենման են, երկար ու ձվաձև՝ 2 սմ երկարությամբ և 8 մմ լայնությամբ, ատամնավոր-ասեղանման՝ ներքևում նեղացած, վերևում՝ սրված։ Սովորաբար լինում են ընձյուղին զուգահեռ։ Փշերը 3-5-7 հատ, 14 մմ երկարությամբ, հաճախ գերազանցում են տերևներին։ Ծաղիկները դեղին են, առանձին-առանձին, 1-2սմ տրամագծով՝ 1սմ-անոց ոտիկների վրա։ Բաժակատերևները ձվաձև են, ոչ սուր։ Թերթիկները հավասար են նրանցև նույն ձևն ունեն։ Ընձյուղները երկու անգամ կարճ են տերևներից։ Պտուղը կարմիր է օվալաձև՝ մինչև 9մմ երկարությամբ։ Ծաղկում է մայիսին, պտուղը հասնում՝ սեպտեմբերին։

Տնտեսական արժեք և կիրառություն խմբագրել

Խիտ տերևներով թուփ, որն օգտագործվում է եզրազարդեր սարքելու համար։ Հետաքրքիր է իր խիտ տերևներով։ Արմատներից ստանում են կաշվի ներկելու համար դեղին ներկ։ Տերևները և պտուղները պատրաստ են համեմունքներ և լուծույթներ պատրաստելու համար։ Սիբիրյան հատապտուղների արմատները Մերձբայկալում համարվում են ժողովրդական բժշկության մեջ կարևոր բաղադրիչ։ Բնակիչները օգտագործվում են ցուրտ եղանակներին՝ որպես տաքացնող միջոց։ Բացի այդ, այն տրվում է ձիերին։ Կեղևը և պտուղը պարունակում են մոտ 0,15% ասկորբինաթթու, նույնպես օգտագործվում են տիբեթյան բժշկության մեջ[1].

Ծանոթագրություն խմբագրել

  1. Энциклопедический словарь лекарственных, эфирномасличных и ядовитых растений / сост. Г. С. Оголевец. — М.: Сельхозгиз, 1951. — С. 33. — 584 с.

Գրականություն խմբագրել

Энциклопедический словарь лекарственных, эфирномасличных и ядовитых растений / сост. Г. С. Оголевец. — М.: Сельхозгиз, 1951. — С. 33. — 584 с.

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբիրյան ծորենի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբիրյան ծորենի» հոդվածին։