Սթիվ ՄաքՔերի (անգլ.՝ Steve McCurry, փետրվարի 24, 1950(1950-02-24)[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի ֆոտոլրագրող, առավելապես հայտնի իր հեղինակային «Աֆղան աղջիկը» լուսանկարի շնորհիվ, որն առաջին անգամ հայտնվել է National Geographic ամսագրի շապիկին։

Սթիվ ՄաքՔերի
անգլ.՝ Steve McCurry
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1950(1950-02-24)[1][2][3] (74 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓենսիլվանիա նահանգի համալսարան
ԵրկերՇարբաթ Գուլա
Մասնագիտությունլուսանկարիչ, ֆրիլանսեր և ֆոտոլրագրող
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունMagnum Photos
Կայքstevemccurry.com
Ստորագրություն
Изображение автографа
 Steve McCurry Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

ՄաքՔերին ծնվել է Ֆիլադելֆիայում[4], սովորել է Փենսիլվանիա նահանգի համալսարանում։ Ի սկզբանե ուսումնասիրել է կինեմատոգրաֆիա և կինո, բայց ի վերջո ստացել է թատերագետի աստիճան և գերազանցությամբ ավարտել համալսարանը 1974 թվականին։ Համալսարանական The Daily Collegian թերթի համար լուսանկարներ պատրաստելու ժամանակ սկսել է հետաքրքրվել լուսանկարչությամբ[5]։

Գործունեություն խմբագրել

Ֆոտոլրագրությամբ սկսել է զբաղվել Աֆղանական պատերազմի ժամանակ։ Տեղական հագուստ հագած՝ նա հատել է աֆղանա-պակիստանյան սահմանը վերահսկվող տարածքներում։

Նրա լուսանկարները հակամարտության առաջին լուսանկարներն էին և լայնորեն հրապարակվում էին․ նա նվաճել է Ռոբերտ Կապայի ոսկե մեդալը՝ որպես լավագույն արտասահմանյան ֆոտոթղթակից։ Հետագայում ՄաքՔերին շարունակեց պատրաստել միջազգային հակամարտությունների վերաբերյալ ֆոտոռեպորտաժներ, այդ թվում՝ Իրան-իրաքյան պատերազմի, Լիբանանի, Կամբոջայի, Ֆիլիպինների քաղաքացիական պատերազմների, Պարսից ծոցի պատերազմի մասին։

Նրա աշխատանքները հրապարակվել են ամբողջ աշխարհի զանազան ամսագրերում, սակայն առավել հաճախ National Geographic-ում։ 1986 թվականին դարձել է Magnum Photos-ի անդամ։

«Աֆղան աղջկա» լուսանկարը խմբագրել

ՄաքՔերին արել է իր ամենահայտնի լուսանկարը՝ «Աֆղան աղջիկը» Փեշևարայի մոտ գտնվող փախստականների համար նախատեսված ճամբարում։ Լուսանկարն անվանվել է National Geographic-ի պատմության «ամենահայտնի լուսանկար», և նրա դեմքը հայտնի է դարձել 1985 թվականի ամսագրի համարի շապիկին տեղադրվելուց հետո։ Լուսանկարը նաև լայնորեն օգտագործվել է բրոշյուրներում, պաստառներում և Amnesty International-ի օրացույցներում։

«Աֆղան աղջկա» ինքնությունը 17 տարի շարունակում էր մնալ անհայտ, մինչև ՄաքՔերին և National Geographic-ի անձնակազմը 2002 թվականին գտան Շարբաթ Գուլա անունով կնոջ։

Պատկերասրահ խմբագրել

Հրատարակումներ խմբագրել

  • The Imperial Way. Boston, MA։ Houghton-Mifflin, 1985.
  • Monsoon. London։ Thames and Hudson, 1988.
  • Portraits. London։ Phaidon Press, 1999.
  • South Southeast. London։ Phaidon, 2000.
  • Sanctuary: The Temples of Angkor. London։ Phaidon, 2002.
  • The Path to Buddha: A Tibetan Pilgrimage. London։ Phaidon, 2003.
  • Steve McCurry. London։ Phaidon, 2005.
  • Looking East. London։ Phaidon, 2006.
  • In the Shadow of Mountains. London։ Phaidon, 2007.
  • The Unguarded Moment. London։ Phaidon, 2009.
  • The Iconic Photographs. London։ Phaidon, 2011.
  • Untold: The Stories Behind the Photographs. London։ Phaidon, 2013.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. Kadaba, Lini S. (2000 թ․ սեպտեմբերի 12). «A Far-away Focus Steve Mccurry Captures Fleeting Moments Of Beauty Frame By Frame As He Wanders Throughout South Asia. The World Traveler, Who Hails From Newtown Square, Has Returned To Share His Extraordinary Photographs». Philadelphia Inquirer. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  5. Biography Magnum Photos