Սթիվ Գուտենբերգ

ամերիկացի դերասան
(Վերահղված է Սթիվ Գութենբերգից)

Սթիվ Գուտենբերգ (անգլ.՝ Steven Robert "Steve" Guttenberg, օգոստոսի 24, 1958(1958-08-24)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր։ Հայտնի է դարձել 1980-ական թվականներին, երբ կատարել է գլխավոր դերեր այնպիսի հոլիվուդյան ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Կոկոն», «Երեք տղամարդ և փոքրիկ լեդի», «Ոստիկանական ակադեմիա», «Կարճ միացում»։

Սթիվ Գուտենբերգ
Գուտենբերգը 2005 թվականին
Ծնվել էօգոստոսի 24, 1958 (65 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց և Plainedge High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր
Ակտիվ շրջան1977 — այժմ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բրուքլինում։ Մայրը՝ Էն Այրիս Նյումենը, վիրաբույժի օգնական էր, հայրը՝ Ջերոմ Ստենլի Գուտենբերգը, ինժեներ-էլեկտրիկ էր[3]։ Սթիվը ստացել է հրեական դաստիարակություն[4]։ Ավարտել է Ջուլիարդական դպրոցը, հետո սովորել է Նյու Յորքի պետական համալսարանում և Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանում[5]։ Սթիվ Գուտենբերգը ունի իր աստղը Հոլիվուդի Փառքի արահետում, Հոլիվուդյան բուլվար 6411 հասցեում։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1977 — Հավի քրոնիկները / The Chicken Chronicles
  • 1978 — Տղաները Բրազիլիայից / The Boys from Brazil
  • 1979 — Խաղացողները / Players
  • 1980 — Չդադարեցնել երաժշտությունը / Can’t Stop The Music
  • 1981Հրաշք սառույցի վրա / Miracle on Ice
  • 1982 — Ճաշարան / Diner
  • 1983 — Մարդը, ով այնտեղ չէր / The Man Who Wasn’t There
  • 1983 — Հաջորդ օրը / The Day After
  • 1984 — Ոստիկանական Ակադեմիա / Police Academy
  • 1985 — Ոստիկանական Ակադեմիա 2.Նրանց առաջին առաջադրանքը / Police Academy 2։ Their First Assignment
  • 1985 — Կոկոն / Cocoon
  • 1985 — Վատ բժշկություն / Bad Medicine
  • 1986 — Ոստիկանական Ակադեմիա 3.Վերադարձ դեպի Ակադեմիա / Police Academy 3։ Back In Training
  • 1986 — Կարճ միացում / Short Circuit
  • 1987 — Ննջասենյակի պատուհանը / The Bedroom Window
  • 1987 — Քաղաքացիական հերթափոխ / Police Academy 4։ Citizens on Patrol
  • 1987 — Ամազոնի կանայք լուսնի վրա / Amazon Women on the Moon
  • 1987 — Հանձնվեք / Surrender
  • 1987 — Երեք տղամարդ և փոքրիկը / Three Men and a Baby
  • 1988 — Կոկոն 2.Վերադարձ/ Cocoon։ The Return
  • 1988 — Բարձրագույն հոգիները / High Spirits
  • 1990 — Երեք տղամարդ և փոքրիկ լեդին / Three Men and a Little Lady
  • 1990 — Մի՛ ասա նրան, որ ես եմ / Don՝t Tell Her It՝s Me
  • 1995 — Բիգ Գրին / The Big Green
  • 1995 — Ընտանեկան տոն / Home For The Holiday
  • 1995 — Երկուսը.ես և իմ ստվերը / It Takes Two
  • 1997 — Զևսը և Ռոքսաննան / Zeus and Roxanne
  • 1997 — Կասպեր.Ոգևորված սկիզբ / Casper։ A Spirited Beginning
  • 1997 — Սարսափի ամրոց / Tower of Terror
  • 1998 — Հարված օդից / Airborne
  • 2002 — Հ.Գ. Ձեր կատուն մեռած է / P.S. Your Cat Is Dead
  • 2005 — Վերոնիկա Մարս / Veronika Mars
  • 2004 — Միայնակ Սանտան ուզում է ծանոթանալ տիկին Կլաուսի հետ / Single Santa Seeks Mrs. Claus
  • 2005 — Պոսեյդոնի արկածները / Poseidon Adventure
  • 2005 — Ծանոթություն Սանտաների հետ / Meet the Santas
  • 2005 — Ջեքսոն / Jackson
  • 2006 — Mojave Phone Booth
  • 2007 — Ընտրություն կատարելով / Making Change
  • 2008 — Կինոաստղ / Major Movie Star
  • 2008 — Դատապարտվածների խաղեր / Cornered!
  • 2011 — Սա դու չէս / A Novel Romance Nate Shepard

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Broadway Database — 2000.
  2. Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. Steve Guttenberg Biography (1958-) Film Reference.com
  4. Michael Aushenker (2003 թ․ հունվարի 23). «P.S., Your MenschIs Dead—for Now». Jewish Journal. JewishJournal.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. Steve Guttenberg Biography. Yahoo! Movies.

Արտաքին հղումներ խմբագրել