Սթիվեն Քուին

ֆուտբոլիստ

Սթիվեն Քուին (անգլ.՝ Stephen Quinn, ապրիլի 1, 1986(1986-04-01)[1], Clondalkin, Հարավային Դուբլին, Լենստեր, Իռլանդիա), իռլանդացի ֆուտբոլիստ, անգլիական «Բերթոն Ալբիոն» ակումբի կիսապաշտպան։

Սթիվեն Քուին
անգլ.՝ Stephen Quinn
Քաղաքացիությունը  Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 1, 1986(1986-04-01)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Clondalkin, Հարավային Դուբլին, Լենստեր, Իռլանդիա
Հասակ 168 սանտիմետր
Քաշ 59 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
—2004 Իռլանդիա Սենտ Պատրիկս Ատլետիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2005 Իռլանդիա Սենտ Պատրիկս Ատլետիկ 1 (0)
2005—2012 Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ 204 (20)
2005  Անգլիա Միլթոն Քինս Դոնս 15 (0)
2006  Անգլիա Ռոտերեմ Յունայթեդ 16 (0)
2012—2015 Անգլիա Հալլ Սիթի 85 (4)
2015—2018 Անգլիա Ռեդինգ 34 (1)
2018— Անգլիա Բերթոն Ալբիոն 47 (1)
Ազգային հավաքական
2006—2007 Իռլանդիա Իռլանդիա (մինչև 21) 9 (1)
2013—2016 Իռլանդիա Իռլանդիա 18 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 7 սեպտեմբերի, 2019:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Սթիվեն Քուինը «Սենտ Պատրիկս Ատլետիկ» ակումբի սան է։ Թիմի կազմում իր առաջին ու միակ խաղն անցկացրել է Իռլանդիայի առաջնությունում 2004 թվականի ապրիլին, երբ նրա թիմը 1:2 հաշվով պարտվել է «Շեմրոկ Ռովերս» ակումբի դեմ խաղում։ 2005 թվականին տեղափոխվել է «Շեֆիլդ Յունայթեդ», որտեղ նորամուտը կատարել է 2005 թվականի սեպտեմբերի 20-ին «Շրուսբերի Թաուն» ակումբի դեմ խաղում[2]։ Քանի որ Անգլիայում Քուինի համար դժվար է եղել ամրապնդել իր դիրքը, 2005/06 մրցաշրջանը նա անցկացրել է «Միլթոն Քինս Դոնս»[3] և «Ռոտերեմ Յունայթեդ»[4] ակումբներում, ընդ որում՝ նրա խաղի շնորհիվ «Ռոտերեմը» խուսափել է ավելի ցածր լիգա անցնելուց։

Չեմպիոնշիպում նորամուտը կատարել է «Չարլտոն Ատլետիկ» ակումբի դեմ խաղում և խաղադաշտ դուրս գալուց արդեն 40 վայրկյան անց ստեղծել գոլային իրավիճակ[5]։ Առաջին գոլը խփել է երկրորդ՝ «Աստոն Վիլլայի» դեմ խաղում, որն անցկացվել է Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում[6]։ Մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է Ֆուտբոլային լիգայի առաջնության լավագույն երիտասարդ խաղացող։ 2012 թվականի օգոստոսին տեղափոխվել է Չեմպիոնշիպի «Հալլ Սիթի» ակումբ։

2015 թվականի հունիսին Քուինը եռամյա պայմանագիր է կնքել «Ռեդինգի» հետ[7]։

Հավաքականում խմբագրել

Հանդես է եկել Իռլանդիայի Հանրապետության մինչև 21 տարեկանների հավաքականում, այնտեղ անցկացրել է ընդհանուր առմամբ ինը խաղ և խփել մեկ գոլ։ Նորամուտը կատարել է 2007 թվականի մարտի 27-ին՝ Նիդերլանդների երիտասարդական հավաքականի դեմ խաղում (պարտություն 0:1 հաշվով)[8]։ Միակ գոլը խփել է 2007 թվականի հոկտեմբերի 12-ին Շվեդիայի դեմ խաղում (ընդհանուր հաղթանակ 3:2 հաշվով)[9]։ Հրավիրվել է 2007 թվականի փետրվարի 4-ին մասնակցելու ազգային հավաքականի՝ Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Shrewsbury 0–0 Sheff Utd». BBC Sport. 2005 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. «Dons complete Quinn loan capture». BBC Sport. 2005 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. «Rotherham sign midfielder Quinn». BBC Sport. 2006 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.
  5. «Sheff Utd 2–1 Charlton». BBC Sport. 2006 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.
  6. «Sheff Utd 2–2 Aston Villa». BBC Sport. 2006 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.
  7. «Reading FC sign Stephen Quinn on a three-year deal» (անգլերեն). getreading.co.uk. 30.06.2015. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  8. «Netherlands U21 1–0 Republic of Ireland U21». FAI Website. 2007 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 6-ին.
  9. «Ireland U21 warm up for England test with win over Sweden». FAI Website. 2007 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Քուին» հոդվածին։