Սթինե Բրեդալ Օֆթեդալ (նորվ.՝ Stine Bredal Oftedal, սեպտեմբերի 25, 1991(1991-09-25)[1], Նիթեդալ, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի հանդբոլիստուհի, «Դյոր» հունգարական ակումբի և Նորվեգիայի ազգային հավաքականի աջ-կիսամիջին խաղացող։ 2011 և 2015 թվականներին եղել է աշխարհի երկակի չեմպիոն, իսկ 2010, 2014 և 2016 թվականներին՝ եռակի չեմպիոն։

Սթինե Բրեդալ Օֆթեդալ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 25, 1991(1991-09-25)[1] (32 տարեկան)
Ծննդավայր՝Նիթեդալ, Ակերսհուս, Նորվեգիա

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Եղել է «Նիտ Հակ Նիտտեդալ» ակումբի դպրոցի սան[2], 2005 թվականին հաղթել է Պարտիլեի գավաթի խաղարկությունում (խոշորագույն պատանեկան համաշխարհային մրցաշար)[3]։ 2007 թվականին տեղափոխվեց «Ֆելհամեր»[4], որի կազմում առաջին խաղի ժամանակ եղել է 16 տարեկան։ 2007-2008 թվականների մրցաշրջանի 16 խաղերում խփել է 50 գոլ[5]։ 2008 թվականին մտել է «Ստաբեկի» կազմի մեջ։ 2013-2014 թվականների մրցաշրջանի խաղում նա խաղացել է ֆրանսիական «Իսի Փարիզ» ակումբում[6], մրցաշրջանի ավարտից հետո պարգևատրվել է MVP Ֆրանսիայի առաջնության մրցանակով[7]։

Հավաքականում խմբագրել

Ազգային հավաքականի կազմում խաղացել է 93 խաղ և խփել է 152 գոլ[8]։ 2010 թվականի նոյեմբերի 26-ի մրցարշավում խաղացել են Իսլանդիայի հետ։ 2010 և 2014 թվականների դարձել է չեմպիոն (նա այդ մրցարշավներում չի խաղացել, նրան փոխարինում էր Լին Սուլլանը[9]), 2011 և 2015 թվականներին՝ աշխարհի չեմպիոն, 2012 թվականի աշխարհի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 2010 թվականին աշխարհի չեմպիոն[10]։

Անձնական կյանք խմբագրել

Նրա փոքր քույրը՝ Հաննան, խաղացել է 2014 թվականին «Իսսի Պարի Հանդ»-ում[11]։

Սթինեն ավարտել է Նորվեգիայի մենեջմենթի դպրոցը։ Ավելի վաղ զբաղվել է թեթև աթլետիկայով, անձնական ռեկորդը 32,08 մ է[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. Porträt von Stine Bredal Oftedal Արխիվացված 2013-02-23 archive.today (նորվ.)
  3. Verdens beste 14-åringer (նորվ.)
  4. Spillerstaller eliteserien håndball kvinner 2007/8 Արխիվացված 2014-05-31 Wayback Machine (նորվ.)
  5. Topscore Postenligaen Kvinner Fjellhammer Sesongen 2007/2008 (նորվ.)
  6. Bredal Oftedal blir proff i Paris (նորվ.)
  7. Nuit du Handball : Stine Oftedal MVP ! (ֆր.)
  8. Профиль на сайте Норвежской гандбольной федерации (նորվ.)
  9. Sulland inn i EM-troppen (նորվ.)
  10. Juniorjentene klarte det i Sør-Korea (նորվ.)
  11. Familiedrama i NM-finalene (նորվ.)
  12. «Spyd/Javelin Thro». Norwegian Athletics. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել