Սթերլինգ Սենդմեն Նայթ (անգլ.՝ Sterling Sandmann Knight, մարտի 5, 1989(1989-03-05), Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կիթառիստ, երգիծաբան և երգիչ։ Հայտնի է դարձել այնպիսի ֆիլմերում գլխավոր դերերի շնորհիվ, ինչպիսիք են «Հայրիկը նորից 17 տարեկան է» (Զակոմ Էֆրոնոմի հետ), «Սաննիին հնարավորություն տվեք» (սերիալ, Չեդա Դիլան Կուպերի դերում Դեմի Լովատոյի հետ), «Աստղային հիվանդություն» (Քրիստաֆեր Ուալդի դերը)։

Սթերլինգ Սենդմեն Նայթ
Ծնվել էմարտի 5, 1989(1989-03-05) (35 տարեկան)
ԾննդավայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, երգիչ, հեղինակ-կատարող և դերասան

Կենսագրություն խմբագրել

Սթերլինգ Նայթը ծնվել է 1989 թվականի մարտի 5-ին, Տեխաս նահանգում, Հյուստոնում։ Ունի քույր, Սամանտա Սքարլեթը, և եղբայր, Սփենսեր Շուգան։ Նա սիրում է խաղալ գոլֆ, քշել սնոուբորդ և նվագել կրթառ։ Որպես խմբի կիթառահար Սթերլինգը և նրա ընկեր Մեթթ Շիվլին (անգլ.՝ Matt Shively) Youtube-ում ձևավորել է «Connecting Channels» անվանումով մի խումբ (տվյալ դեպքում խոսքը Disney և Nickelodeon ալիքների մասին է)։

Կարիերա խմբագրել

Սթերլինգն սկսել է իր կարիերան տեղական ներկայացումների բեմադրություններում։ Նա իր նորամուտն սկսել է "Calm, Career Day" և "Hi-Jinks" ֆիլմերում` փոքր դերերով[1]։ Դրանից հետո հայրը նրան միանգամից ասել է, որ նա ունի մեծ ապագա։

Սթերլինգի առաջին դերը եղել է Դիսնեյ ալիքով 2007 թվականին, նա խաղացել է Հաննա Մոնտանա ֆիլմում մի դրվագ, որտեղ կատարել է Լուկասի դերը[2]։ Ավելի ուշ, նույն թվականին Նայթը հայտնվել է «Ищейка» հերուստասերիալի երկու դրվագներում։

2008 թվականին Նայթը հայտնվել է «Ջիմմիի գլխից դուրս» ({{lang-en|Out of Jimmy's Head} հեռուստատեսային շարքում }) և «Կրքի անատոմիա» ֆիլմում։

2009 թվականին Նայթը ստացել է Չեդա Դիլան Կուպերի դերը «Սաննիին հնարավորություն տվեք» սերիալում, որտեղ խաղացել է Դեմի Լովատոյի հետ։ Նրա նորամուտը ֆիլմասպարեզ եղել է «Հայրիկը նորից 17 տարեկան է» ֆիլմով, որտեղ նա խաղացել է գլխավոր հերոսի որդու՝ Ալեքսի դերը[3]։

2008 թվականին Նայթը Դիսնեյ ալիքով ցուցադրվող «Աստղային հիվանդություն» ֆիլմում խաղացել է գլխավոր հերոս Քրիստաֆեր Ուալդի դերը[4]։ Այնուհետև Նայթի մասնակցած հաջորդ նախագիծը եղել է «Էլլի. Մոխրոտի ժամանակակից հեքրաթը» ֆիլմը Էշլի Հյուիթի հետ, որտեղ նա խաղացել է Տայա Փարքերի դերը։

2011 թվականին նա խաղացել է Չեդա Դիլան Կուպերի դերը կատակերգական սքեթչ-շոուում, որի երկրորդ սեզոնը չի նկարահանվել։

2013 թվականին նա որպես հայտնի աստղ հայտնվել է «Melissa & Joey» սերիալի երկրորդ սեզոնի մի քանի դրվագում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անվանում Դեր Նշումներ
2005 Calm Սքաթեր Բոյ
2006 Career Day Բեն Թեյլոր
2006 Hi-Jinks Բրենդան 1 դրվագ
2007 Հաննա Մոնտանա Լուկաս (Լիլիի որդին) 1 դրվագ
2007 Ищейка Գրադի Ռիդ 2 դրվագ
2008 Out of Jimmy’s Head Բրադ 1 դրվագ
2008 Կրքի անատոմիա Քիփ 2 դրվագ
2008 Disney Channel’s Totally New Year 2008 Ինքն իրեն
2009 Zack Goes Back Մարմնավորում է ինքն իրեն
2009 Հայրիկը նորից 17 տարեկան է Ալեքս
2009 Leo Little’s Big Show Մարմնավորում է ինքն իրեն
2009 Disney Channel New Year Star Showdown Ինքն իրեն
2009 Հարրի, թենիսի գլխավոր մարզիչ թենիսիստ
2009-2010 The Bonnie Hunt Show Մարմնավորում է ինքն իրեն 2 դրվագ
2009-2011 Սաննին հնարավորություն տվեք Չեդ Դիլան Կուպեր Գլխավոր հերոս
2010 Աստղային հիվանդություն Քրիստաֆեր Ուալդ Գլխավոր հերոս
2010 Privileged Սոուփ
2010 «Էլլի. Մոխրոտի ժամանականկից հեքրաթը» Թայ Փարքեր Գլխավոր հերոս
2011 The Muppets Մարմնավորում է ինքն իրեն
2011-2012 Ինչպես կհարմարավի Չեդ Դիլան Կուպեր Գլխավոր հերոս
2012 Տրանզիտ Շեյն Գլխավոր հերոս
2013 Randy Cunningham: 9th Grade Ninja Ձայն
2013-2015 Melissa & Joey Զանդեր
2014-2015 The Hotwives Բիլլի

Երաժշտական տեսահոլովակներ խմբագրել

Տարեթիվ Տեսահոլովակ Դեր Նշումներ
2008 «La La Land» Shopping with Tiffany Thornton, Paparazzi Երաժշտական տեսահոլովակ Դեմի Լովատո
2010 «Something About the Sunshine» Մարմնավորում է ինքն իրեն Երաժշտական տեսահոլովակ Աննա Մարգարետ
2010 «Starstruck» Քրիստաֆեր Ուալդ Ֆիլմի դերը (գլխավոր դեր)
2010 «Got to Believe» Քրիստաֆեր Ուալդ Ֆիլմի դերը (գլխավոր դեր)

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Տարեթիվ Մրցանակ Դասակարգ Ֆիլմ Արդյունք
2010 Teen Choice Awards Կատակերգական սերիալի դերասան Սաննիին հնարավորություն տվեք Առաջադրված
Hollywood Teen TV Awards Լավագույն երիտասարդ կատակերգակ դերասան Հաղթանակ
2011 People’s Choice Awards Հեռուստատեսային սիրված ընտանեկան ֆիլմ Աստղային հիվանդություն Առաջադրված

Ֆիլմերի երաժշտություններ խմբագրել

  • «Shades»-«Աստղային հիվանդություն»
  • «Starstruck»-«Got to Believe»
  • «Got to Believe»-«Got to Believe»
  • «Hanging»-«Սաննիին հնարավորություն տվեք»
  • «How We Do This»-«Սաննիին հնարավորություն տվեք»
  • «SPS (skinny pants syndrome)»-«Սաննիին հնարավորություն տվեք»
  • «Hero»-«Աստղային հիվանդություն»
  • «What You Mean To Me»-«Աստղային հիվանդություն»
  • «Something About The Sunshine» -«Աստղային հիվանդություն»

Ծանոթագրություններ խմբագրել