Սեքսթինգ (անգլ.՝ sexting), անձնական լուսանկարների, ինտիմ բովանդակության հաղորդագրությունների ուղարկում հաղորդակցության ժամանակակից միջոցներով՝ բջջային հեռախոսներով, էլեկտրոնային փոստով, համացանցային սոցիալական կայքերով։ Տղամարդու առնանդամի լուսանկարներ ուղարկելը կոչվում է նաև դիքփիք (անգլ.՝ dickpic

Սեքսթինգը սովորաբար ենթադրում է սեռական տեքստային հաղորդագրություններ ուղարկելը

Պատմություն խմբագրել

Սահմանումը հայտնվել է 2005 թվականին Նոր Զելանդիայում։ Պատճառը 13-ամյա մի աշակերտուհու գործողությունն էր, որն իր անկեղծ լուսանկարները տեղադրել էր ծանոթությունների կայքում։

Հետևանքներ խմբագրել

Տորոնտոյի Յորքի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Քամինգը կարծում է, որ սեքսթինգը ոչ մի բացասական հետևանք չի ունենում դեռահասների հոգեբանության վրա և սեքսուալությունը ուսումնասիրելու նույն ձևն է, ինչպես, օրինակ, «շշի պտտում» խաղը[1], բայց սեքսթինգը կարող է սկանդալի կամ ինքնասպանության պատճառ դառնալ, եթե լուսանկարները հրապարակվեն[2]։

Օրենսդրական կարգավորումներ խմբագրել

Որոշ երկրներում, հատկապես ԱՄՆ-ում և Ավստրալիայում, սեքսթինգը համարվում է քրեական հանցագործություն, եթե ինտիմ լուսանկարները պատկերում են անչափահասի. դա համարվում է մանկական պոռնոգրաֆիա, ընդ որւմ՝ մեղավոր են համարվում և՛ լուսանկարները ուղարկողը, և՛ դրանք ստացողը․ դա դասակարգվում է, համապատասխանաբար, որպես մանկական պոռնոգրաֆիայի արտադրություն և պահպանում[3]։ Բացի այդ, այն անձը, որն ուղարկել է իր մերկ լուսանկարները, կարող է մեղադրվել սեռական ոտնձգության մեջ։

«Sexting» բառը ներառված է Shorter Օքսֆորդի անգլերեն բառարանի 12-րդ հրատարակության մեջ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Секстинг — детская порнография или невинное развлечение? | Откровенно о любви и сексе | Женский журнал Lady.ru». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. «Обозреватели Psychologies.ru». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «Секстинг — детская порнография или невинное развлечение? | Откровенно о любви и сексе | Женский журнал Lady.ru». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «Woot! Retweet and sexting enter the dictionary». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.