Սեփական ցանկությամբ
«Սեփական ցանկությամբ» (ռուս.՝ По собственному желанию), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որ ստեղծվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1986 թվականին[1]։ Մուլտֆիլմի շարունակությունն է 1982 թվականին ստեղծված «Չարաճճիներ» («Бедокуры») մուլտֆիլմը։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վիկտոր Արսենտև |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 526 վայրկյան |
Պրիկվել | Q28465046? |
Թվական | 1986 |
Սյուժե
խմբագրելԽոհարարին բառացիորեն վտարում են ճաշարանից՝ «սեփական ցանկությամբ» պաշտոնական ձևակերպմամբ։ Նա իր հետ տանում է իր ուղեպայուսակը, «Լավագույն խոհարարին» դիպլոմը և իր սիրելի շիկամազ կատվի հետ գնում նոր աշխատանք փնտրելու։ Նրանք տեսնում են, որ հայտարարությունների տախտակին փակցված թղթին գրված է, որ «Նեպտուն» նավին պետք է կոկ։ Խոհարարն ու կատուն ուրախանում են և վազում դեպի նավը։ Միչմանն ընդունում է խոհարարին, բայց կատվին վռնդում է։ Հնարամիտ կատուն, չցանկանալով բաժանվել իր ընկեր խոհարարից, փորձում է ամեն գնով հայտնվել նավում՝ հաղթահարելով միչմանի ստեղծած խոչընդոտները։ Նրան օգնում են խոհարարն ու մկնիկը։ Արդյունքում քիչ է մնում, որ նրանք բոլորը խորտակվեին նավի հետ միասին։ Սակայն նրանք փրկվում են, որովհետև օգնում են մեկը մյուսին։
Ստեղծողներ
խմբագրելՌեժիսոր | Վիկտոր Արսենտև |
Սցենարիստ | Ալեքսեյ Ստուձինսկի |
Բեմադրող նկարիչներ | Ալեքսանդր Վինոկուրով, Վիկտոր Արսենտև |
Նկարիչներ | Ն. Նիկոլաևա, Աննա Ատամանովա, Սերգեյ Մարակասով |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Վիկտոր Արսենտև, Ալեքսանդր Մազաև, Օլգա Օռլովա |
Օպերատոր | Ալեքսանդր Չեխովսկի |
Կոմպոզիտոր | Մ. Բելենկո |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Խմբագիր | Պյոտր Ֆրոլով |
Մոնտաժող | Մարգարիտա Միխեևա |
Տնօրեն | Լիլիանա Մոնախովա |
Փաստեր
խմբագրել- Մուլտֆիլմում չի արտասանվում ոչ մի բառ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սեփական ցանկությամբ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում