Բադե Իշչիլ (թուրքերեն՝ Bade İşçil, օգոստոսի 8, 1983(1983-08-08)[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասանուհի, մոդել։

Բադե Իշչիլ
Ծննդյան թիվ՝օգոստոսի 8, 1983(1983-08-08)[1] (40 տարեկան)
Ծննդավայր՝Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն՝ Թուրքիա
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 3665358

Կենսագրություն խմբագրել

Բադեն ծնվել է 1983 թվականի օգոստոսի 8-ին Ստամբուլում։ Ավարտել է «Եդիտեպե» համալսարանի նորաձևության և դիզայնի ֆակուլտետը։ 2000 թվականին նա սկսել է մոդելային գործունեությունը։ «BECEL» առևտրային ապրանքանիշի դեմքն է։

2007 թվականին «Cine5» ալիքով թողարկվել է Բադեի մասնակցությամբ առաջին սերիալը՝ «Մետրոպոլիս սրճարանում»։ 2009 թվականից մինչև 2011 թվականը Բադեն «Էզել» սերիալում խաղացել է Շեբնեմի դերը, որին հաջորդել է Բանուի դերը «Հյուսիս-հարավ» սերիալում։

Անձնական կյանք խմբագրել

2013 թվականի մայիսի 31-ին Բադեն ամուսնացել է Մալկոչ Սուալփի հետ[2][3]։ 2014 թվականի օգոստոսի 9-ին ամուսինները որդի են ունեցել՝ Ազուրը։ 2015 թվականի հուլիսին Բադեն ամուսնալուծվել է։ 2016 թվականի հունվարին զույգը միանալու որոշում է կայացրել։ Մալկոչը ասել է.

  Մենք շատ բան պետք է որոշենք։ Ոչ միայն հանուն որդու։ Մենք ունենք սեր, ուստի պետք է համակերպվել։ Հուսով եմ, որ ամեն ինչ կստացվի։ Սակայն ամուսնալուծության գործերը դեռ դատարանում են։
- Մալկոչը հաշտվելու մասին
 

Սակայն փետրվարին Բադեն վերսկսել է ամուսնալուծության գործընթացը՝ ասելով «հաշտեցումն անհնար է»։ 2016 թվականի հունիսին Բադեն բաժանվել է ամուսնուց։ Զույգը որոշել է ընկերներ մնալ իրենց որդու՝ Ազուրի համար։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ս «Մետրոպոլիս սրճարանում» Metropolis Cafe Շեբնեմ
2009-2011 ս «Էզել» Ezel Շեբնեմ Սերտունա
2011-2013 ս «Հյուսիս-հարավ» Kuzey Güney Բանու
2016 ֆ «Հին սեր» Еski Sevgili Ֆերիդե
2017--… ս «Փոքրիկ հանցագործություններ» Ufak Tefek Cinayetler Փելին Թարխան
2020--… ս «Սեր 101» Aşk 101 չափահաս Իշիկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «RÖPORTAJ: BADE İŞÇİL SÜALP». www.marieclaire.com.tr. Marie Claire Türkiye.
  3. «Bade İşçil müjdeyi verdi». www.acunn.com. Acun Medya. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.