Սերու Գիրասի

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Սերու Յադալի Գիրասի (ֆր.՝ Serhou Yadaly Guirassy; մարտի 12, 1996(1996-03-12)[1], Առլ[2]), գվինեացի և ֆրանսիացի ֆուտբոլիստ, գերմանական «Շտուտգարտ» ակումբի և Գվինեայի ազգային հավաքականի կենտրոնական հարձակվող։

Սերու Գիրասի
ֆր.՝ Serhou Guirassy[1]
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Գվինեա
Ծննդյան ամսաթիվ մարտի 12, 1996(1996-03-12)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Առլ[2]
Հասակ 187 սանտիմետր[3][1]
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

խմբագրել

Սերու Գիրասին «Լավալ» ակումբի սան է։ 2013 թվականի հոկտեմբերի 18-ին «Հավրի» դեմ խաղում իր նորամուտը նշեց Լիգա 2-ում[5]։ 2014 թվականին Սերուն հաղթեց հիմքում տեղ ունենալու համար։ Դեկտեմբերի 12-ին «Հավրի» դեմ խաղում Գիրասին խփել է իր առաջին գոլը «Լավալի» կազմում[6]։ 2015 թվականի ամռանը Գիրասին տեղափոխվեց «Լիլ»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1 միլիոն եվրո[7][8]։ Օգոստոսի 7-ին «Պարի Սեն-Ժերմենի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Լիգա 1-ում[9]։

2016 թվականի սկզբին խաղային պրակտիկա ստանալու համար Գիրասին վարձավճարով տեղափոխվել է «Օսեր»։ Հունվարի 22-ին «Տուր»-ի դեմ խաղում նա իր նորամուտը նշեց նոր թիմի կազմում[10]։ Նույն խաղում Գիրասին իր առաջին գոլը խփեց «Օսերի» կազմում։

Նույն թվականի ամռանը Գիրասին տեղափոխվեց գերմանական «Քյոլն»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր[11]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 6 միլիոն եվրո։ 2016 թվականի սեպտեմբերի 25-ին «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում նա նորամուտը նշեց Բունդեսլիգայում[12]։ 2016/17 մրցաշրջանում «Քյոլնի» կազմում խաղացել է ընդամենը 6 խաղում (բոլոր խաղերում դուրս է եկել փոխարինման)՝ մրցաշրջանի մեծ մասը բաց թողնելով վնասվածքների պատճառով։ 2017 թվականի օգոստոսի 12-ին «Լեհերի» դեմ Գերմանիայի Գավաթի խաղում խփել է իր առաջին գոլը «Քյոլնի» կազմում[13]։ 2017 թվականի հոկտեմբերի 28-ին խփել է իր առաջին գոլը Բունդեսլիգայում՝ «Բայերի» դարպասը։ Շուտով Գիրասին դուբլի հեղինակ դարձավ «Շալկե 04»-ի դեմ խաղում և Բունդեսլիգայում «Ֆրայբուրգի» հետ խաղում, ինչպես նաև գոլեր խփեց ԲԱՏԷ-ի և «Արսենալի» դարպասներին Եվրոպա լիգայում, սակայն մրցաշրջանի գրեթե ամբողջ երկրորդ կեսը կրկին բաց թողեց վնասվածքի պատճառով։ Այդ մրցաշրջանի արդյունքներով «Քյոլնը» դուրս մնաց Բունդեսլիգայից։

2018/19 մրցաշրջանի առաջին կեսում մասնակցել է «Քյոլնի» 16 հանդիպման Երկրորդ Բունդեսլիգայում, սակայն խփել է ընդամենը 2 գոլ և 2019 թվականի հունվարին վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը տեղափոխվել է ֆրանսիական «Ամյեն»[14], որտեղ մինչև մրցաշրջանի ավարտը 13 խաղում խփել է 3 գոլ։ 2019 թվականի ամռանը «Ամյենն» օգտվեց «Քյոլնից» հարձակվողին գնելու հնարավորությունից[15]։ 2019/20 մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնության 23 խաղում 9 գոլով դարձել է «Ամյենի» լավագույն ռմբարկուն, ինչը, սակայն, չի օգնել թիմին մնալ Լիգա 1-ում՝ «Ամյենը» COVID-19 համավարակի պատճառով ընդհատված առաջնությունում զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը և մեկնել Լիգա 2։ 2020 թվականի օգոստոսի 22-ին Գիրասին իր վերջին խաղն անցկացրեց «Ամյենի» կազմում։ Դա Լիգա 2-ի նոր մրցաշրջանի առաջին տուրի «Նանսիի» դեմ խաղն էր, որը «Ամյենը» հաղթեց 1:0 հաշվով՝ Գիրասիի գոլի շնորհիվ։

2020 թվականի օգոստոսի 27-ին Գիրասին տեղափոխվեց «Ռեն»՝ նոր ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[16]։ 2020 թվականի օգոստոսի 29-ին իր նորամուտը նշեց նոր ակումբում՝ փոխարինման դուրս գալով «Մոնպելյեի» դեմ խաղում (2:1)։ 2020 թվականի սեպտեմբերի 13-ին առաջին անգամ դուրս է եկել «Ռենի» մեկնարկային կազմում և դուբլ ձևակերպել «Նիմի» դարպասը այն խաղում, որն ավարտվել է «Ռենի» հաղթանակով՝ 4:2 հաշվով[17]։ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին խփեց իր առաջին գոլը Չեմպիոնների լիգայում «Կրասնոդարի» դեմ խաղում (1:1)[18]։ Ընդհանուր առմամբ, դեբյուտային մրցաշրջանում «Ռենը» բոլոր մրցաշարերում 32 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։

2021/22 մրցաշրջանում սկսել է ավելի հազվադեպ հայտնվել «Ռենի» մեկնարկային կազմում, սակայն գրեթե միշտ փոխարինման է դուրս եկել՝ նա առաջնությունում մասնակցել է թիմի 37 հանդիպման և դարձել 9 գոլի հեղինակ։ Եվս երեք գոլով Գիրասին աչքի է ընկել կոնֆերենցիաների լիգայի 9 խաղերում։

Միջազգային կարիերա

խմբագրել

2015 թվականին Գիրասին Ֆրանսիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Հունաստանում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ուկրաինայի[19], Հունաստանի[20], Ավստրիայի[21] Իսպանիայի թիմերի դեմ խաղերին[22]։ Ուկրաինացիների դեմ խաղում սերուն դարձել է գոլի հեղինակ։

2022 թվականին որոշում է կայացրել հանդես գալ Գվինեայի հավաքականում, որի կազմում նորամուտը նշել է մարտի 25-ին ՀԱՀ-ի դեմ ընկերական խաղում (0:0)[23]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Անձնական

խմբագրել

Ելույթների վիճակագրություն

խմբագրել

Ակումբային

խմբագրել
Ելույթները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լավալ Բ 2013–14 CFA 2 10 6 10 6
2014–15 6 8 6 8
Ընդհանուր 16 14 16 14
Լավալ 2013–14 Լիգա 2 4 0 0 0 0 0 4 0
2014–15 29 6 2 1 3 0 34 7
Ընդհանուր 33 6 2 1 3 0 38 7
Լիլ 2015–16 Լիգա 1 8 0 0 0 1 1 9 1
Լիլ Բ 2015–16 CFA 2 4 4 4 4
Օսեր 2015–16 Լիգա 2 16 8 0 0 16 8
1. Քյոլն 2016–17 Բունդեսլիգա 6 0 0 0 6 0
2017–18 15 4 2 1 5 2 22 7
2018–19 Բունդեսլիգա 2 16 2 1 0 17 2
Ընդհանուր 37 6 3 1 5 2 45 9
1. Քյոլն II 2016–17 Տարածաշրջանային լիգա 4 2 4 2
2017–18 1 0 1 0
Ընդհանուր 5 2 5 2
Ամյեն 2018–19 Լիգա 1 13 3 0 0 0 0 13 3
Ամյեն 2019–20 23 9 1 0 0 0 24 9
2020–21 Լիգա 2 1 1 0 0 1 1
Ընդհանուր 37 13 1 0 0 0 38 13
Ռեն 2020–21 Լիգա 1 27 10 1 1 4 2 32 13
2021–22 37 9 2 0 9 3 48 12
2022–23 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 65 19 3 1 13 5 81 25
Շտուտգարտ 2022–23 Բունդեսլիգա 22 11 4 2 2 1 28 14
Շտուտգարտ 2023–24 28 28 2 2 30 30
Ընդհանուր 50 39 6 4 2 1 58 44
Ընդհանուր կարիերայի ընթացքում 271 111 15 7 4 1 18 7 2 1 310 127

Միջազգային

խմբագրել
Հավաքական Մրցաշրջան Ընկերական Պաշտոնական Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Գվինեա
2022 3 0 2 0 5 0
Ընդհանուր կարիերայի ընթացքում 3 0 2 0 5 0

Հանդիպումներ ազգային հավաքականում

խմբագրել

Ընդհանուր՝ 5 խաղ / 0 գոլ՝ 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.ligue1.fr/joueur?id=serhou-guirassy
  3. Soccerway
  4. Serhou Guirassy vom VfB Stuttgart ist der Spieler des Monats September (գերմ.) — 2023.
  5. «Лаваль VS. Гавр 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. «Гавр VS. Лаваль 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «Ligue 1 : Lille engage un jeune attaquant». Le Parisien (ֆրանսերեն). 2015 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  8. «Sehrou Guirassy quitte Laval et file à Lille». Ouest-France (ֆրանսերեն). 2015 թ․ հուլիսի 5. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  9. «Лилль VS. Пари Сен-Жермен 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  10. «Осер VS. Тур 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  11. ««Кельн» приобрел форварда «Лилля» Гирасси» (ռուսերեն). sports.ru. 2016 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. «Кёльн VS. РБ Лейпциг 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  13. «Лехер VS. Кёльн 0:5» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  14. «SERHOU GUIRASSY EST AMIÉNOIS !». Amiens SC. 2019 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  15. «Amiens SC : quel avenir pour Serhou Guirassy ?». le11amienois.fr. 2019 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  16. «Serhou Guirassy, nouvel atout offensif du Stade Rennais F.C.!». Stade Rennais F.C. 2020 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  17. «Nimes 2–4 Rennes». www.whoscored.com. 2020 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.
  18. «Rennes 1–1 FK Krasnodar». BBC Sport. 2020 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 14-ին.
  19. «Украина (до 19) VS. Франция (до 19) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  20. «Франция (до 19) VS. Греция (до 19) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  21. «Австрия (до 19) VS. Франция (до 19) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  22. «Франция (до 19) VS. Испания (до 19) 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  23. «Starting Lineups - S. Africa vs Guinea - 25.03.2022». Sky Sports. 2022 թ․ մարտի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
  24. «Confirmed: Bundesliga Team of the Season 2023/24 by EA FC 24!». Bundesliga (անգլերեն). 2024 թ․ մայիսի 4.