Սերմնաստուգում, գյուղատնտեսական բույսերի սերմերի որակի հսկողության միջոցառումների համակարգ․ իրականացնում է դրանց արտադրության, մթերման, պահպանման և նախացանքային մշակման ընթացքում։ Բաղկացած է պետական (իրականացվում է պետական սերմնաստուգիչ տեսչությունների կողմից) և ներտնտեսային (տնտեսության և մթերման կետերի ուժերով) միջոցառումներից։ Սերմնաստուգմամբ հնարավոր է բարձրացնել սերմերի ցանքային որակը և ապահովել ցանքատարածությունները կոնդիցիոն (ստանդարտին համապատասխանող) սերմացուով։

Աշխարհում առաջին սերմնաստուգիչ կայանը կազմակերպել է գերմանացի գիտնական Ֆ․ Նոբբեն (1869 թ., Սաքսոնիա)։ Հետագայում այդպիսի կայաններ են ստեղծվել Ավստրիայում, Դանիայում, Շվեդիայում և այլ երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 341