Սերեբրյակովի տուն (Տագանրոգ)

առանձնատուն Տագանրոգում

Սերեբրյակովի տուն (ռուս.՝ Дом Серебрякова), առանձնատուն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում (Պետրովսկայա փողոց, 47)։ XVIII դարի երկրորդ կեսին այն պատկանել է առաջին գիլդիայի հայ վաճառական Հակոբ Միքայելի Սերեբրյակովին (Աստվածագործյան)[1]։

Սերեբրյակովի տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1865
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Առաջին գիլդիայի հայ վաճառական Հակոբ Միքայելի Սերեբրյակովը (Աստվածագործյան) եղել է 1853 թվականին հիմնադրված և 1858 թվականին գործարկված Տագանրոգի կաշվի գործարանի առաջին սեփականատերը[2]։ 1865 թվականին նա կառուցել է բազմաբնակարան եկամտաբեր տուն Պետրովսկայա փողոցում։ Շինությունը գտնվում էր Ուկրաինսկայա և Տուրգենևսկայա նրբանցքների միջև։ Մեծ տան առաջին հարկը հատկացված էր խանութներին, որոնցում կարելի էր ձեռք բերել փարիզյան հագուստ և կոշիկներ։ Նույն տանը բացվել էր նաև Լադոխինի նոտարական գրասենյակը։ Շենքի ճարտարապետական ոճը ռուսական կլասիցիզմն է[1]։

1895 թվականի ապրիլի 12-ին Տագանրոգ է այցելել մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։ Հայտնի է, որ նրան ընդունել են Պետրովսկայա, 47 տանը։ Հակոբ Սերեբրյակովը եղել է ակտիվ հասարակական գործիչ և զբաղվել է բարեգործությամբ։ Այն վայրում, որտեղ այժմ կառուցված է Հունական փողոց, 62 տունը, նախկինում գործել է Հայ-առաքելական եկեղեցու Սուրբ Հակոբ եկեղեցին։ Վաճառականը հատուկ գնել էր այդ հողակտորը և այնտեղ կառուցել եկեղեցին, որը բացվել է 1906 թվականի գարնանը։ Այն կանգուն մնաց մի քանի տասնամյակ և քանդվեց 1930 թվականին[1]։

1920 թվականից հետո Պետրովսկայա, 47 տունն անցավ Կարմիր բանակի 9-րդ հրաձգային դիվիզիային։ Ապա այդ տարածքը զբաղեցրել է թիվ 16 դպրոցը[1]։ XXI դարում այդ շենքում գործում է Տագանրոգի կառավարման և տնտեսության ինստիտուտը[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Игорь Пащенко. Сказки Старого Таганрога
  2. «Кожзавод станет памятником?». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  3. «Памятники архитектуры, истории и культуры Таганрога на Старых открытках и фотографиях, 186 с. — С.132» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.

Գրականություն

խմբագրել
  • Бюндюгова Т. История давно минувших дней…[Серебрякове и его семье] // Alma mater.- 2001.- № 5.- с.1