Սերգեյ Օրջոնիկիձե (ռուս.՝ Сергей Александрович Орджоникидзе, մարտի 14, 1946(1946-03-14), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Սերգեյ Օրջոնիկիձե
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 14, 1946(1946-03-14) (78 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) Պատվո շքանշան և Բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

1969 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և 1978 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ Տիրապետում է ֆրանսերենին, հունարենին և անգլերենին։

1970 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1996 թվականից մինչև 1999 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։
  • 1999-ից մինչև 2002 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ[1][2]։
  • 2002-2011 թվականներին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը և Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենը[3], ՄԱԿ-ի զինաթափման խորհրդաժողովի գլխավոր քարտուղար։
  • 2012 թվականից մինչև 2014 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության հասարակական պալատի անդամ[4]։ 2014 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության հասարակական պալատի քարտուղարի տեղակալ[5][6]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Արտակարգ և լիազոր դեսպան (1998 թվականի հուլիսի 27)[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 02.03.1999 г. № 264 «О заместителе Министра иностранных дел Российской Федерации»
  2. Указ Президента Российской Федерации от 26.02.2002 г. № 244 «Об Орджоникидзе С. А.»
  3. Орджоникидзе, Сергей Александрович // Большая русская биографическая энциклопедия (электронное издание). — Версия 3.0. — М.: Бизнессофт, ИДДК, 2007.
  4. Орджоникидзе Сергей Александрович ОП РФ
  5. «Новым секретарём Общественной палаты избран Вячеслав Бочаров». ТАСС — Политика. 2017 թ․ ապրիլի 21. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  6. «Указ Президента Российской Федерации от 20 марта 2017 г. № 116 «Об утверждении членов Общественной палаты Российской Федерации»». Президент России, официальный сайт — Документы. 2017 թ․ մարտի 20. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  7. Указ Президента Российской Федерации от 27.07.1998 г. № 895 «О присвоении Орджоникидзе С. А. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Օրջոնիկիձե» հոդվածին։