Սերգեյ Սաֆարյան

բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սերգեյ Արթուրի Սաֆարյան (գրական անուն՝ Նեմրութ, հոկտեմբերի 7, 1996, Մարտունու շրջան, Արցախի Հանրապետություն), հայ բանաստեղծ, հրապարակախոս, լրագրող[1]։ Արցախի գրողների միության անդամ, ՀԳՄ անդամ՝ 2019 թվականից։

Սերգեյ Սաֆարյան
Ծնվել էհոկտեմբերի 7, 1996(1996-10-07) (27 տարեկան)
ԾննդավայրՄարտունու շրջան, Արցախ
Մասնագիտությունբանաստեղծ
ԱնդամակցությունՀԳՄ
Սերգեյ Սաֆարյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 7-ին, Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում։ 2003-2012 թվականներին հաճախել է տեղի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել և որոշ ժամանակ բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնությունում։ Վերադառնալով հայրենիք՝ ուսումը շարունակել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնում։ Տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակում է «Ուրարտու» համալսարանի հոգեբանության ֆակուլտետի կառավարման հոգեբանություն բաժնում։

2016 թվականին մասնակցել է Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության կազմակերպած գյուղատնտեսական դասընթացներին և ստացել 1-ին կարգի գյուղատնտեսի որակավորում։ 2014-2016 թվականներին աշխատել է Մարտունու մշակույթի և երիտասարդության կենտրոնում որպես երիտասարդության հարցերի կազմակերպիչ, 2016-2021 թվականներին՝ Մարտունու Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում որպես փոխտնօրեն։ 2020-2023 թվականներին՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթում որպես խմբագիր։

2021-2023 թվականներին ղեկավարել է սփյուռքի HAYK media ընկերության Արցախի մասնաճյուղը։ 2023 թվականի նոյեմբերի 1-ից HAYK media ընկերության Արցախի բաժնի գործադիր պրոդյուսերն է։ Նաև ՌԴ Կրասնոդար քաղաքում ստեղծված «Արցախ» էթնոմշակութային կենտրոնի հիմնադիր անդամ է, կենտրոնի խորհրդի անդամ, խորհրդի նախագահի տեղակալ՝ մշակութային հարցերի գծով։

Մատենագիտություն խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սաֆարյան» հոդվածին։