Սերգեյ Շահվերդյան (դիվանագետ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Շահվերդյան (այլ կիրառումներ)

Սերգեյ Շահվերդյան (մայիսի 6, 1927(1927-05-06) - հունվարի 4, 2014(2014-01-04), Փարիզ), խորհրդային դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան։

Սերգեյ Շահվերդյան
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 6, 1927(1927-05-06)
Վախճանի օր հունվարի 4, 2014(2014-01-04) (86 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ
 
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1949)։ 1956 թվականից դիվանագիտական ծառայության մեջ է։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։

  • 1956-1962 թվականներին եղել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատակից,
  • 1962-1964 թվականներին՝ Սենեգալում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։
  • 1964-1968 թվականներին՝ ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատակից։
  • 1968-1969 թվականներին՝ Բելգիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։
  • 1969-1971 թվականներին՝ Բելգիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
  • 1971-1977 թվականներին՝ ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատակից։
  • 1977-1981 թվականներին՝ Մարսելում (Ֆրանսիա) ԽՍՀՄ գլխավոր հյուպատոս։
  • 1982-1984 թվականներին՝ ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատակից։
  • 1984 թվականի հոկտեմբերի 14 - 1987 թվականի մայիսի 27[1] - Տոգոյում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։

1992 թվականին անցել է կենսաթոշակի։ Մահացել է 2014 թվականի հունվարի 4-ին։

Պարգևներ խմբագրել

  • «Պատվո նշան» շքանշան
  • «Ժողովուրդների բարեկամության» շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985—1986. — Т. 3, с. 581.

Արտաքին հղումներ խմբագրել