Սերգեյ Կոստիչև
Սերգեյ Պավլովիչ Կոստիչև (ռուս.՝ Сергей Павлович Костычев, մայիսի 8 (20), 1877 կամ 1877[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 21, 1931[2][3], Ալուշտա[2]), խորհրդային կենսաքիմիկոս, բույսերի ֆիզիոլոգ և մանրէաբան։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1923 թ.)։
Սերգեյ Կոստիչև Сергей Костычев | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8 (20), 1877 կամ 1877[1] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | օգոստոսի 21, 1931[2][3] Ալուշտա[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ակադեմիկոս, բուսաբան, մանրէաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Բեստուժևյան դասընթացներ, Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգի համալսարան[4] և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա |
Գործունեության ոլորտ | Կենսաքիմիա, բույսերի անատոմիա[1], Բույսերի ֆիզիոլոգիա[1], մանրէաբանություն[1] և plant biochemistry?[1] |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[4] |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարան (1900)[4] |
Գիտական աստիճան | Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ (1923) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Պ. Ա. Կոստիչևի որդին։
Կենսագրություն
խմբագրել1900 թ.-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանը, 1914 թ.-ից՝ պրոֆեսոր, 1916 թ.-ից՝ բույսերի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ։ 1923 թ.-ից՝ ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի բույսերի ֆիզիոլոգիայի ու կենսաքիմիայի լաբորատորիայի և փորձնական ագրոնոմիայի պետական (1930 թ.-ից՝ Համ-ԳԳԱ-ի գյուղատնտեսական մանրէաբանության) ինստիտուտի տնօրեն Կոստիչևը պարզել է, որ սպիրտային խմորումը շնչառության, առաջին փուլը չէ (ինչպես ենթադրում էին մինչ այդ), սակայն նշված 2 պրոցեսները կապված են ածխաջրերի փոխարկման ընդհանուր միջանկյալ նյութերով։ Հաստատել է բույսերի կողմից նիտրատների վերականգնումը մինչև ամոնիակի, բացահայտել ֆոտոսինթեզի փոփոխության բնույթը մեկ օրում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Костычев Сергей Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Бубырева В. А., Гельтман Д. В. В.Л. Комаров и Санкт-Петербургский университет, Vladimir L. Komarov and St. Petersburg University (ռուս.) // Историко-биологические исследования — 2020. — Т. 12, вып. 4. — С. 68—94. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24411/2076-8176-2020-14004
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 623)։ |