Սերգեյ Վասիլևիչ Կարասև (ռուս.՝ Серге́й Васильевич Карасёв, Karasyov, հոկտեմբերի 26, 1993(1993-10-26), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը «Խիմկի» թիմի կազմում և Եվրալիգայում[1][2] խաղացել է հարձակվող պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում։ 2010 թվականի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է և հանրահայտ բասկետբոլիստ և մարզիչ Վասիլի Կարասևի որդին։ 2013 թ. NBA դրաֆթում «Կլիվլենդ Կավալիերս» թիմի կողմից առաջադրվել է 19-րդ համարով։

Սերգեյ Կարասև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բասկետբոլիստ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 26, 1993(1993-10-26) (30 տարեկան)
Ծննդավայր՝Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Մասնագիտական կարիերա խմբագրել

«Տրիումֆ Լյուբերտսի» խմբագրել

2009-10 թվականներին 23 տարեկաններից ցածր տարիքային խմբում «Տրիումֆ Լյուբերտսի» (Սանկտ Պետերբուրգի «Զենիթ») թիմում հանդես գալուց հետո միացել է ռուսական պրոֆեսիոնալ բասկետբոլային լիգայի ավագ թիմին 2010–2011 մրցաշրջանում։ Եվրագավաթի 2012–2013 մրցաշրջանում միջին հաշվով վաստակել է 16,1 միավոր[3]։ 2013 թվականի ապրիլի 3-ին Կարասևը որոշել է հայտ ներկայացնել NBA դրաֆթ[4]։

«Քլիվլենդ Կավալիերս» խմբագրել

2013 թվականի NBA դրֆաթում ընտրվել է «Կլիվլենդ Կավալիերս» թիմի կողմից ու նույն թվականի թվականի օգոստոսի 20-ին պայմանագիր ստորագրել այդ թիմի հետ[5]։ Իր նորամուտի մրցաշրջանում NBA Ջի լիգայի Կանտոն Չարջ ակումբում զբաղեցրել է տարբեր դիրքեր[6]։

«Բրուքլին Նեթս» խմբագրել

2014 թվականի հուլիսի 10-ին Կարասևը միացել է «Բրուքլին Նեթս» թիմին, միաժամանակ հանդես գալով եռաթիմ պայքարով նաև «Կավալիերս» և «Բոստոն Սելտիքս» թիմերի կազմում[7]։ 2014 թվականի հոկտեմբերի 24-ին «Նեթսը» երկարաձգել է պայմանագիրը մինչև 2015–16 մրցաշրջանը[8]։ 2015 թվականի մարտի 11-ին նրան հեռացրել են 2014-15 մրցաշրջանի մնացած մասից, երբ նրա մոտ աջ ծնկան ծնկագլխիկի տեղաշարժ և ծնկամկանի պատռվածք է ախտորոշվել[9]։

2016 թվականի մարտի 26-ին Կարասևը վաստակել է իր կարիերայի բարձրագույն՝ 17 միավորը «Ինդիանա Փեյսերս» թիմի հետ 120-110 հաշվով տարած խաղում[10]։

«Զենիթ» Սանկտ Պետերբուրգ խմբագրել

2016 թվականի հուլիսի 1-ին Կարասևը վերադարձել է Ռուսաստան և 2 + 1 պայմանագիր կնքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ[11]։

«Խիմկի» խմբագրել

2019 թվականի հուլիսի 1-ին Կարասևը երկամյա պայմանագիր է կնքել ռուսաստանյան «Խիմկի» բասկետբոլային ակումբի հետ[12]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Բասկետբոլի ազգային ասոցիացիա խմբագրել

Սովորական մրցաշրջան խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2013-14 Կլիվլենդ Կավալիերս 22 1 7.1 .343 .211 .900 .7 .3 .1 .0 1.7
2014-15 Բրուքլին Նեթս 33 16 16.8 .403 .296 .763 2.0 1.4 .7 .0 4.6
2015-16 Բրուքլին Նեթս 40 5 10.0 .405 .297 .929 1.5 .9 .2 .1 2.4
Career 95 22 11.7 .395 .282 .842 1.5 .9 .3 .0 3.0

Ռուսաստանի ազգային հավաքական խմբագրել

Կարասևը Ռուսաստանի պատանիների ազգային հավաքականի կանոնավոր ներկայացուցիչն էր և հանդես է եկել 2009 թվականի FIBA Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունում, նվաճել արծաթե մեդալ 2010 թվականի FIBA Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում, և բրոնզե մեդալ՝ 2011 թվականի ՖԻԲԱ-ի մինչև 19 տարեկանների գավաթի խաղարկությունում։

2012 թվականի Լոնդոնում կայացած ամառային Օլիմպիական խաղերում Կարասևն առաջին անգամ մասնակցել է Ռուսաստանի բարձրագույն հավաքականի կազմում[13]։

Անձնական կյանք խմբագրել

Կարասևը հայտնի ռուս բասկետբոլիստ և Սանկտ Պետերբուրգի ներկայիս գլխավոր մարզիչ Վասիլի Կարասևի որդին է[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «7 - Sergey Karasev». nbadraft.net. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
  2. «Sergey Karasev 2013 NBA Draft Profile». ESPN.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
  3. KARASEV, SERGEY – Welcome to Eurocup
  4. NBA Draft 2013: Russian guard Sergey Karasev declares
  5. Cavaliers Sign 2013 Draft Picks to Contracts
  6. 2013-14 NBA Assignments
  7. Brooklyn Nets Acquire Jarrett Jack and Sergey Karasev
  8. Brooklyn Nets Exercise Options on Plumlee and Karasev
  9. SERGEY KARASEV MEDICAL UPDATE
  10. Lopez scores 23 to lead Nets past Pacers 120-110
  11. «Сергей Карасев продолжит карьеру в "Зените"». basket.fc-zenit.ru (Russian). 2016 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Ιουλ. 2019 14:56, Επιμέλεια: Φάνης Παναγιώτου Δημοσίευση: 01. «Χίμκι: Απέκτησε τον Καράσεφ μέχρι το 2021». www.sport24.gr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  13. «Team Russia Profile – 2012 Olympic Men». FIBA.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  14. Taylor, Jeff (2012 թ․ ապրիլի 29). «A great Russian tale». FIBA.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Կարասև» հոդվածին։