Սերգեյ Կանիշչև
Սերգեյ Կանիշչև (ռուս.՝ Сергей Степанович Канищев, մայիսի 5 (17), 1836 - ապրիլի 21 (մայիսի 4), 1905), ռուս ռազմական և հասարակական գործիչ։ Հրետանու գեներալ (1902)։
Սերգեյ Կանիշչև | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5 (17), 1836 |
Մահացել է | ապրիլի 21 (մայիսի 4), 1905 (68 տարեկան) |
Կրթություն | The First Moscow Cadet Corps? |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1836 թվականի մայիսի 5-ին։ 1854 թվականին ավարտելով Մոսկվայի 1-ին կադետական կորպուսը` դարձել է հրետանու ենթասպա։ 1860 թվականին ստացել է փոխտեղակալի կոչում։ 1867 թվականին ստացել է գվարդիայի ավագի կոչում։
1870 թվականին ստացել է պահակախմբի գնդապետի կոչում` նշանակվելով 4-րդ մարտկոցի հրամանատար, 1873 թվականից` Լեյբ-գվարդիայի հեծելազորի 3-րդ մարտկոցի հրետանու հրամանատար։
1878 թվականից ի վեր եղել է 28-րդ հրետանային բրիգադի հրամանատար։ Ռուս-թուրքական պատերազմի մասնակից։ 1879 թվականին ստացել է գեներալ-մայորի կոչում և նշանակվել Դոնի բանակի հրետանու պետ։
1891 թվականին նրան շնորհել են գեներալ-լեյտենանտի կոչում։ 1892 թվականին նշանակնվել է Մոսկվայի ռազմական օկրուգի հրետանու պետ։ 1893 թվականից նշանակվել է գվարդիական կորպուսի հրետանու պետ։
1901 թվականին նշանակվել է Ալեքսանդրովյան վիրավորների կոմիտեի անդամ։ 1902 թվականին ստացել է հրետանու գեներալի կոչում։
Սերգեյ Կանիշչևը մահացել է 1905 թվականի ապրիլի 21-ին, Սանկտ Պետերբուրգում։
Պարգևներ
խմբագրելՊարգևներ[1]
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1865)
- Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան (1867)
- Սուրբ Ստանիսլավի շքանշան, 2-րդ աստիճան (1869)
- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1871)
- Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան (1874)
- Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1878)
- Ոսկե զենք «Քաջության համար» (1878)
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան (1883)
- Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան (1886)
- Սուրբ Վլադիմիրի շքանշան, 2-րդ աստիճան (1889)
- Սպիտակ արծվի շքանշան (1894)
- Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան (1901, Ադամանդի նշաններ` 1904)
Ընտանիք
խմբագրել- Կինը` Օլգան (1839-1866), հեծելազոր գեներալ Ն. Պլաուտինի դուստրն է[2]։
Մատենագրություն
խմբագրել- Канищев С. С.:«Сведения, относящиеся до стрельбы из нарезных 4 фунтовых пушек, заряжаемых с казны» / Сост. для арт. солдат кап. Канищевым; Рассмотрено, испр. и одобр. Арт. ком. — Санкт-Петербург : тип. Арт. журн., 1869 г. — 23 с.[3]:
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Исмаилов Э. Э. «Золотое оружие с надписью «За храбрость». Списки кавалеров 1788—1913». — М., 2007. — С. С. 256, 504. — ISBN 978-5-903473-05-2;
- Пономарёв В. П., Шабанов В. М. «Кавалеры Императорского ордена Святого Александра Невского, 1725—1917»: биобиблиографический словарь в трёх томах. Том 3. — М., 2009. — С. 315—316. — ISBN 978-5-89577-145-7
Աղբյուրներ
խմբագրել- Канищев Сергей Степанович // Список генералам по старшинству. Составлен по 1-е сентября 1904 года. — СПб.: Военная типография, 1904. — С. 125.
- Канищев Сергей Степанович // Биографический словарь // Высшие чины Российской Империи (22.10.1721—2.03.1917). — Москва: [сост. Е. Л. Потёмкин] типография, 2017 г. — Т. 2. — 52 с.
- Канищев Сергей Степанович Արխիվացված 2021-01-09 Wayback Machineна сайте «Русская Императорская армия»