Սերգեյ Խաչատուրի Դավիդով (օգոստոսի 30, 1952(1952-08-30)), խորհրդային ֆուտբոլիստ, հարձակվող։

Սերգեյ Դավիդով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 30, 1952(1952-08-30) (71 տարեկան)
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1970 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դրուժբա (Մայկոպ) 0 (0)
1972 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Զվեյնիեկս ? (0)
1972 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նեֆտչի (Բաքու) 0 (0)
1973 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ 0 (0)
1974 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Չեռնոմորեց (Օդեսա) 3 (0)
1976 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ 0 (0)
1976-1977 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դաուգավա 32 (0)
1977 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Լենինգրադ) 0 (0)
1978 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Վլադիմիր) ? (7)
1979 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Լենինգրադ) 1 (0)
1979-1980 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դաուգավա ? (?)
1981-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ցելտնիեկս սիրող.
1992 Լատվիա Սմ-ԴՍԿ ? (?)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Դավիդովը ծնվել է 1952 թվականի օգոստոսի 30-ին։

Ֆուտբոլ է խաղացել հարձակվողի դիրքում։ 1970 թվականին ընդգրկվել է Երկրորդ լիգայում հանդես եկող Մայկոպի «Դրուժբայի» հայտացուցակում, բայց ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ 1972 թվականին նույն մակարդակում հանդես է եկել Լիեպայայի «Զվեյնիեկսում»։ Նույն մրցաշրջանում ընդգրկվել է Բաքվի «Նեֆթչիի» հայտացուցակում, սակայն գլխավոր թիմի կազմում չի խաղացել՝ սահմանափակվելով դուբլերի մրցաշարում ելույթներով, որտեղ խփել է 1 գնդակ[1]։

1973 թվականին ընդգրկվել է Երևանի «Արարատի» հայտացուցակում, սակայն կրկին չի կարողացել նորամուտը նշել Բարձրագույն խմբում[1]։

1974 թվականին տեղափոխվել է Օդեսայի «Չեռնոմորեց», սակայն երկու մրցաշրջաններում Բարձրագույն խմբում անցկացրել է ընդամենը 3 հանդիպում։ Հանդես է եկել դուբլի հեղինակ՝ դառնալով 9 գոլի հեղինակ[1]։

1976 թվականին ընդգրկվել է «Արարատի» հայտացուցակում ԽՍՀՄ գարնանային և աշնանային առաջնություններում, սակայն ոչ մի հանդիպում չի անցկացրել։ Նույն մրցաշրջանում 17 հանդիպում է անցկացրել Առաջին լիգայում Ռիգայի «Դաուգավայի» կազմում։ 1977 թվականին հանդես է եկել Ռիգայի թիմի կազմում երկրորդ լիգայում, մասնակցել է 15 հանդիպման։ Ընդգրկվել է նաև Լենինգրադի «Դինամոյի» հայտացուցակում, բայց չի մասնակցել խաղերին[1]։

1978 թվականին տեղափոխվել է Վլադիմիրի «Տորպեդո», որտեղ երկրորդ լիգայում խփել է 7 գոլ[1]։

1979 թվականին Լենինգրադի «Դինամոյի» կազմում անցկացրել է մեկ հանդիպում Առաջին լիգայում, սակայն մրցաշրջանի մեծ մասը խաղացել է երկրորդ լիգայում «Դաուգավայի» կազմում՝ 36 հանդիպումներում դառնալով երեք գոլի հեղինակ։ Մնացել է «Դաուգավայում» նաև հաջորդ տարի[1]։

1981-1991 թվականներին հանդես է եկել Լատվիական ԽՍՀ առաջնությունում Ռիգայի «Ցելտնիեկսի» կազմում[1]։

1992 թվականին, երբ թիմը վերանվանվել է ՍՄ-ԴՍԿ, նրա կազմում խաղացել է Լատվիայի առաջնության Առաջին լիգայում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Давыдов Сергей Хачатурович, 30.08.1952, футболист». footballfacts.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.