Սերգեյ Բախարև (ռուս.՝ Серге́й Ви́кторович Ба́харев, հունիսի 24, 1961(1961-06-24) - հուլիսի 20, 2019(2019-07-20)), ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2019 թվականի հունիսի 11)[1]։

Սերգեյ Բախարև
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 24, 1961(1961-06-24)
Վախճանի օր հուլիսի 20, 2019(2019-07-20) (58 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

1984 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետել է սոմալիերենին և անգլերենին։

1984 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

Իր ամբողջ դիվանագիտական կարիերան Սերգեյ Բախարևը կապել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության Աֆրիկյան ուղղության հետ, անձնական մեծ ներդրում է ունեցել Աֆրիկայի երկրների հետ Ռուսաստանի բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման ուղղության ձևավորման և իրականացման գործում։

  • 2003 թվականից մինչև 2013 թվականը եղել է ՌԴ ԱԳՆ Աֆրիկայի դեպարտամենտի բաժնի պետ, տնօրենի տեղակալ։
  • 2013 թվականի մարտի 26-ից մինչև 2019 թվականի հունիսի 26-ը Զիմբաբվեում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
  • 2013 թվականի մարտի 26-ից մինչև 2019 թվականի հունիսի 26-ը Մալավիում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։

2019 թվականի հուլիսի 20-ին հանկարծամահ է եղել[5]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է եղել, ունի մեկ որդի և մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի հուլիսի 16)[6]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2015 թվականի մայիսի 29)[7]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2019 թվականի հունիսի 11)[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Указ Президента Российской Федерации от 11.06.2019 № 257 «О присвоении дипломатических рангов»(չաշխատող հղում)
  2. Указ Президента Российской Федерации от 26.03.2013 № 291 «О назначении Бахарева С. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Зимбабве» Արխիվացված 2014-02-22 Wayback Machine
  3. 3,0 3,1 Указ Президента Российской Федерации от 26.06.2019 № 296 «О Бахареве С. В.»
  4. Указ Президента Российской Федерации от 26.03.2013 № 292 «О назначении Бахарева С. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Малави по совместительству» Արխիվացված 2014-02-22 Wayback Machine
  5. О кончине С.В.Бахарева
  6. Указ Президента Российской Федерации от 26.07.2012 № 1014 «О присвоении дипломатического ранга» Արխիվացված 2014-02-22 Wayback Machine
  7. Указ Президента Российской Федерации от 29.05.2015 № 275 «О присвоении дипломатического ранга»

Արտաքին հղումներ խմբագրել