Սերգեյ Ավագյանց (գիտնական)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյանց ազգանունով այլ մարդկանց մասին։

Սերգեյ Պետրոսի Ավագյանց (դեկտեմբերի 25, 1940(1940-12-25), Գեորգիևսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 28, 2012(2012-10-28)), գինու կենսաքիմիայի և տեխնոլոգիայի բնագավառի գիտնական։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1978)։

Սերգեյ Ավագյանց
Ծնվել էդեկտեմբերի 25, 1940(1940-12-25)
Գեորգիևսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 28, 2012(2012-10-28) (71 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունկենսաբան
Հաստատություն(ներ)K.G. Razumovsky Moscow State University of Technology and Management?
Ալմա մատերԿուբանի տեխնոլոգիական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
«Աշխատանքի վետերան» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ

Գործունեություն խմբագրել

Սերգեյ Ավագյանցը ավարտել է Կրասնոդարի պոլիտեխնիկական ինստիտուտը (1962)։ 1980 թվականից՝ Սննդի արդյունաբերության համամիութենական հեռակա ինստիտուտի գինու տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ։ Ուսումնասիրել է փրփրուն գինիների ստացման տեսական, գինիների հասունացման ժամանակ ընթացող շարժընթացները, խմորասնկերի ինքնալուծման (ավտոլիզ) մեխանիզմը։

Մշակել է սեղանի խաղողային գինիների արտադրության, խմորիչային մնացորդների օգտահանման, ինչպես նաև կատալիզորդների միջոցով գինիների հասունացումն արագացնող մեթոդներ։ Առաջարկել է փրփրուն գինիների որակի գնահատման, գինու տեսակի և բուրումնավետացնող նյութերի որոշման եղանակներ։

Իտալիայի խաղողագործության և գինեգործության ակադեմիայի թղթակից անդամ (1979)։

Գրականություն խմբագրել

  • Биохимические основы технологии шампанского, Москва, 1980.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։