Սերգեյ Ավագյանց
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյանց ազգանունով այլ մարդկանց մասին:
Սերգեյ Իոսիֆի Ավագյանց (ծնվ. ապրիլի 6, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայկական ծագումով ռուսական զորապետ։ 2010 թվականից խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար, իսկ արդեն 2014 թվականին ծովակալ[1]։
Սերգեյ Ավագյանց | |
---|---|
![]() | |
ապրիլի 6, 1957 (65 տարեկան) - | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Քաղաքացիություն | Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Զորատեսակ | ՌԴ ռազմածովային ուժերի նավատորմ |
Կոչում | ծովակալ |
Հրամանատարն էր | Marshal Ustinov? և Խաղաղօվկիանոսյան նավատորմ |
Մարտեր/ պատերազմներ | Սոմալիի ծովահեններ և Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում |
Կրթություն | Nakhimov Higher Naval Institute?, Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Սերգեյ Իոսիֆի Ավագյանցը ծնվել է 1957 թվականի ապրիլի 6-ին, ՀԽՍՀ-ի Երևան քաղաքում[փա՞ստ]։ 1975 թվականին նա ընդունվել է Պ. Ս. Նախիմովի անվան Սևծովյան բարձրագույն ռազմածովային ուսումնարանը, որն ավարտել է 1980 թվականին։ Այնուհետև ուսանել է ՌԾՆ–ի բարձրագույն հատուկ սպայական դասընթացներում, ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիայում (1989—1991), ՌԴ ԶՈՒ ԳՇ Ռազմական ակադեմիայում (2005—2007)[փա՞ստ]։
Ծառայության է անցել Հյուսիսային նավատորմի «Ծովակալ Յումաշև» մեծ հականավատորմային նավում՝ զենիթառակետային կառավարման դիվիզիոնի հրթիռահրետանային ռազմական միավորումում[փա՞ստ], որպես խմբի գեներալ[փա՞ստ]։
2010 թվականի օգոստոսի 25-ին ՌԴ-ի նախագահը նշանակում է նրան խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար։[փա՞ստ]2012 թվականի դեկտեմբերի 13-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահը շնորհել է Սերգեյ Ավագյանցին փոխծովակալ զինվորական կոչում։[փա՞ստ]
2010 թվականի հոկտեմբերի 29-ից, ծովակալի հաստատումից հետո, Սիդենկոն[փա՞ստ], ղեկավարելով Արևելյան օկրուգի զինված ուժերը, կատարում էր[փա՞ստ] Խաղաղօվկյանոսյան նավատորմի ղեկավարի պաշտոնը[փա՞ստ]։
Պարգևներ և մրցանակներԽմբագրել
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ[փա՞ստ]
- ԽՍՀՄ մեդալների դափնեկիր[փա՞ստ]
- «Ռազմական ծառայությունների համար» մեդալ
- «Ծովային ծառայությունների համար» մեդալ