Սերգեյ Գենադիևիչ Ալիֆիրենկո ( ռուս.՝ Серге́й Геннадиевич Алифиренко, հունվարի 21, 1959(1959-01-21), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ծագումով Հայաստանից ռուս հրաձիգ մարզիկ՝ մասնագիտացած 25 մ տարածության վրա արագազարկ ատրճանակով գնդակային հրաձգության (ISSF 25 meter rapid fire pistol) մեջ։ 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է, 2004 թվականի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հրաձգային տարբեր մրցաձևերում Եվրոպայի յոթակի չեմպիոն (1997, 1999, 2001, 2003 и 2005 թթ., բոլոևը՝ անհատական հաշվարկով), աշխարհի 2006 թվականի չեմպիոն (թիմային հաշվարկով)։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ է (2000)[2], Ռուսաստանի զինված ուժերի փոխգնդապետ[3]։ Համարվում է ամենամեծ տարիքում օլիմպիական չեմպիոնի տիտղոս նվաճած ռուս մարզիկը (41 տարեկան և 244 օրական հասակում է օլիմպիական ոսկին ձեռք բերել)։

Սերգեյ Ալիֆիրենկո
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սպորտային հրաձիգ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 21, 1959(1959-01-21) (65 տարեկան)
Ծննդավայր՝Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
168 սանտիմետր
Քաշ՝72 կիլոգրամ[1]

Ծնվել և հասակ է առել Կիրովականում՝ ներկայիս Վանաձորում[4]։

Կարիերա խմբագրել

Հրաձգությամբ լիարժեք կերպով զբաղվել է 11 տարեկանից, բազմիցս դարձել է Հայկական ԽՍՀ չեմպիոն, 1976 թվականին էլ՝ դպրոցականների համամիութենական սպարտակիադայում արժանացել է արծաթե մեդալի և սպորտի վարպետի կոչման՝ 600 հնարավորից վաստակելով 591 միավոր[4]. այդ ցուցանիշը հայաստանցի հրաձիգ մարզիկների համար դեռևս պահպանում է ռեկորդայինի կարգավիճակը։

1976 թվականին 17-ամյա Ալիֆիրենկոն ընդգրկվել է ԽՍՀՄ պատանեկան հավաքականում[3], հետագայում անդամագրվել երկրի երիտասարդական, այնուհետև՝ մեծահասակների հավաքականներին։

Սերգեյի մարզական ամենամեծ նվաճումը 2000 թվականի օլիմպիական խաղերի ոսկե մեդալն է։ Նրա նախընտրած մրցաձևի կանոնները 2005 թվականի հունվարի 1-ին փոխվել են, և Ալիֆիրենկոն կարճ ժամանակամիջոցում մեծ հաջողությամբ հարմարվել է նոր կանոններին։ Նա հաղթել է և՛ Եվրոպայի առաջնությունում, և՛ 2005 թվականի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում։ Ընդ որում՝ սահմանել է մի քանի համաշխարհային ռեկորդ։ ISSF հրաձգության 2006 թվականի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ և 2008 թվականի ապրիլին Պեկինում կայացած աշխարհի գավաթի նախաօլիմպիական խաղարկությունում ոսկե մեդալ նվաճելուց հետո բավարար վարկանիշային միավորներ է վաստակել և իրավունք ստացել հանդես գալու հերթական ամառային օլիմպիական խաղերում, սակայն աչքի հիվանդության պատճառով ստիպված է եղել հրաժարվել ամենաբարձր կարգի այդ մրցումներին մասնակցելուց, ինչը մեծ կորուստ էր Ռուսաստանի հավաքականի համար[5]։

Դոպինգային սկանդալ խմբագրել

2008 թվականի հոկտեմբերին Ալիֆիրենկոն 2 տարով որակազրկվել է այն բանից հետո, երբ ձախողել է դեքսամետազոն թմրամիջոցի դոպինգ թեստը[6]։

Պարգևներ խմբագրել

  • Պատվո շքանշան (Ռուսաստան), 2001 թ.[7]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (2005)[8]
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2000)[2]
  • «Ադըղեայի փառք» մեդալ (2000)[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 2,2 Инфоспорт
  3. 3,0 3,1 Рабинер (часть 2), 2000, էջ 8
  4. 4,0 4,1 Пензева, 2019
  5. «Sydney Olympic champion Alifirenko to miss Beijing due to eye illness_English_Xinhua». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 6-ին.
  6. «Shooting gold-winner Alifirenko gets doping ban». ESPN.com (անգլերեն). 2008 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2022 թ․ ապրիլի 13-ին.
  7. «Указ Президента Российской Федерации от 19 апреля 2001 года № 450 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта»». pravo.gov.ru. 2001 թ․ ապրիլի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  8. «Указ Президента Российской Федерации от 24 августа 2005 года № 980 «О награждении государственными наградами Российской Федерации»». Kremlin.ru. 2005 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել