Սերգեյ Իվանովիչ Ալիխանով (ռուս.՝ Серге́й Ива́нович Алиха́нов, սեպտեմբերի 29, 1947(1947-09-29), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, գրող, երգերի տեքստերի հեղինակ, ԽՍՀՄ գրողների միության (1988 թվականից) և Ռուսաստանի Գրական ֆոնդի անդամ։ Գրողներ միությունների միջազգային համագործակցության, Ռուսաստանի գրողների միության ու Ռուսաստանի կոմպոզիտորների միության երգերի հանձնաժողովի անդամ է[1]։

Սերգեյ Ալիխանով
ռուս.՝ Сергей Алиханов
Ծնվել էսեպտեմբերի 29, 1947(1947-09-29) (76 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և երգերի հեղինակ
Լեզուռուսերեն
Ազգությունռուս
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՎրաստանի ֆիզկուլտուրայի ինստիտուտ
ԱմուսինԶոյա Մեժիրովա

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Ալիխանովը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 29-ին Թբիլիսիում։ Սովորել է Վրաստանի ֆիզկուլտուրայի ինստիտուտում։ Սերգեյ Աստախովի բանաստեղծությունները տպագրվել են «Новый мир», «Знамя», «Юность», «Мы», «Москва», «Наш современник» ամսագրերում, ամերիկյան «Նոր ամսագրում», Իսրայելի «22» ամսագրում, «Պոեզիա», «Պոեզիայի օր» ալմանախներում, «МК», «Новая газета», «Неделя» և այլ թերթերում։ Հեղինակել է մի շարք գրքեր, որոնցից են՝ «Աղավնիների աղմուկ» (ռուս.՝ «Голубиный шум», «Советский писатель», 1980 թվական), «Երկար աշուն» (ռուս.՝ Долгая осень, բանաստեղծություններ ու բանստեղծական թարգմանություններ, «Мерани», 1987 թվական), «Лён лежит» («Советский писатель», 1989 թվական), «Վազքի երանություն», (ռուս.՝ «Блаженство бега», «Известия», 1992 թվական)[2][3][4]։ 1980-ական թվականներին Սերգեյ Ալիխանովը՝ որպես բանաստեղծ-երգահան, շատ է ստեղծագործել մեկ այլ բանաստեղծի՝ Ալեքսանդր Ժիգարևի հետ համահեղինակությամբ[5]։ Համահեղինակությամբ ստեղծված նրանց աշխատանքներից առավել հայտնի է կոմպոզիտոր Ռոման Մայորովի «Что тебе подарить?» երգը։ Հետագայում Սերգեյ Ալիխանովի բանաստեղծությունների հիման վրա գրվել են բազմաթիվ երգեր և թողարկվել են ձայներիզներ, CD սկավառակներ և այլն[2][3][4]։ Նա համագործակցել է այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Յուրի Անտոնովը, Վլադիմիր Շաինսկին, Օլեգ Սորոկինը, Ռոման Մայորովը, Մարկլեն Բելենկոն, Վլադիմիր Եվզերովը, Օլեգ Իվանովը, Ռուսլան Գորոբեցը, Մաքսիմ Դունաևսկին, Իգոր Կրուտոյը, Իրինա Գրիբուլինան, Ելենա Սուրժիկովան, Վլադիմիր Գուստովը[5]։

Առավել հայտնի են Սերգեյ Աստախովի բանաստեղծությունների հիման վրա գրված «На высоком берегу, на крутом», «Лунная дорожка», «По ниточке, по ниточке ходить я не желаю», «Я так хотел», «Ночь без тебя», «Не скучай, бедный ангел» երգերը[2][3][4]։ «Воздушные замки» երգն արժանացել է «2006 թվականի տարվա երգ» մրցանակի[1]։ Նրա բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը կատարում են Յուրի Անտոնովը, Իգոր Իվանովը, Նիկոլայ Կարաչենցովը, Իրինա Ուվարովան, Միխայիլ Մուրոմովը, «Синяя птица» խումբը, Դիմա Բիլանը, Քրիստինա Ագլինցը և այլք[6]։

2001 թվականին Սերգեյ Ալիխանովն ընտրվել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի գրականության բաժնի փոխնախագահն է։ «Օլենկան, Ժիվչիկն ու տուզը» (ռուս.՝ «Оленька, Живчик и туз») վեպի համար 2005 թվականին պարգևատրվել է Միխայիլ Լերմոնտովի մեդալով[1]։

Սերգեյ Ալիխանովն ապրում և ստեղծագործում է Մոսկվայում։

Ընտանիք խմբագրել

Սերգեյ Ալիխանովն ամուսնացած է եղել բանաստեղծուհի Զոյա Ալեքսանդրովնա Մեժիրովայի հետ, ով բանաստեղծ Ալեքսանդր Մեժիրովի դուստրն է։ Նրանք ունեն մեկ դուստր՝ Աննան[7]։

Ընտրյալ երգեր խմբագրել

  • «Одуванчики» (երաժշտությունը՝ Եվգենյա Սկրիպնիկայի) – կատարում է՝ Բորիս Մոիսեև
  • «երաժշտությունը՝ дождя» (երաժշտությունը՝ Արկադի Ուկուպնիկի) – կատարում է՝ Արկադի Ուկուպնիկ
  • «Два берега» (երաժշտությունը՝ Յուրի Անտոնովի) – կատարում է՝ Յուրի Անտոնով
  • «Лунная дорожка» (երաժշտությունը՝ Յուրի Անտոնովի) – կատարում է՝ Յուրի Անտոնով
  • «На высоком берегу» (երաժշտությունը՝ Յուրի Անտոնովի) – կատարում է՝ Յուրի Անտոնով
  • «Ночные миражи» (երաժշտությունը՝ Յուրի Անտոնովի) – կատարում է՝ Յուրի Անտոնով
  • «Фристайл» (երաժշտությունը՝ Միխայիլ Մուրոմովի և Անդրեյ Զիբկովի) – կատարում է՝ Միխայիլ Մուրոմով
Ալեքսանդր Ժիգարևի հետ համահեղինակությամբ
  • «Сядь в любой поезд» (Remedium երգի ռուսերեն տեքստը[8] – «Марыля Родович» (1984) ալբոմի համար[9], օրիգինալ տեքստի հեղինակ[10] – Magda Czapińska, երաժշտությունը՝ Սևերին Կրաևսկու) – կատարում են՝ Մարիլյա Ռոդովիչ, Իրինա Սուրինա
  • «Лежу под грушей» (Święty Spokój երգի ռուսերեն տեքստը[11] – «Марыля Родович» (1984) ալբոմի համար[12], օրիգինալ տեքստի հեղինակ[13] – Magda Czapińska, երաժշտությունը՝ Սևերին Կրաևսկու) – կատարում է՝ Մարիլյա Ռոդովիչ
  • «Суфлёр» (երաժշտությունը՝ Վլադիմիր Շաինսկու) – կատարում է՝ Նիկոլայ Կարաչենցով
  • «Что тебе подарить?» (երաժշտությունը՝ Ռոման Մայորովի) – կատարում են՝ Նիկոլայ Կարաչենցով և Իրինա Ուվարովա
  • «Счастливые случайности» (երաժշտությունը՝ Օլեգ Սորոկինի) – կատարում է՝ Նիկոլայ Կարաչենցով
  • «Забудем ссоры» (երաժշտությունը՝ Մարկլենա Բելենկոյի) – կատարում է՝ Նիկոլայ Կարաչենցով
  • «Признание» (Буду я любить тебя всегда) (երաժշտությունը՝ Իգոր Կրուտոյի) – կատարում է՝ Ալեքսանդր Սերով, "Сливки" խումբ[14]
  • «Кукла» (երաժշտությունը՝ Վլադիմիր Շաինսկու) - կատարում է՝ Օլգա Զարուբինա
  • «Тридцать тысяч дней» (երաժշտությունը՝ Օլեգ Իվանովի) - կատարում է՝ «Песняры» խումբ

Մատենագրություն խմբագրել

  • «Голубиный шум» - стихи, Изд-во «Советский писатель», 1980 год.
  • «Долгая осень» - переводы с грузинского, стихи. Изд-во «Мерани» 1987 год,
  • «Лён лежит» - стихи и поэмы. Изд-во «Советский писатель», 1989 год
  • «Душа, не знающая меры» - антология русской поэзии (составление, эссе, вступительная статья) – издательство «Урду маркас» 1990 год.
  • «Блаженство бега» - стихи и поэмы 428 стр., Изд-во «Известия», 1992 год.
  • «Гон» - роман, 478 стр. Изд-во «Книжная палата» 2000 год.
  • «Двойная цена» - роман 426 стр. Изд-во «АСТ», 2001 год (второе издание романа «Гон»)
  • «Игра в подкидного», - Повести и рассказы. 288 стр. Изд-во «АСТ» 2001 год.
  • «Клубничное время» - роман, повесть, рассказы - избранная проза. Издательство «Терра» 2003 год.
  • «Где свет мелькал на сквозняке» - стихи и поэмы 2007 год изд. «Графикон-принт»
  • «Мимолётный сентябрь» - избранные песни и стихи 2008 год, изд. «СВР –Медиа».[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Сергей Алиханов на сайте www.startupmusic.ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 Словари и энциклопедии на Академике
  3. 3,0 3,1 3,2 БОЛЬШАЯ БИОГРАФИЧЕСКАЯ ЭНЦИКЛОПЕДИЯ - Сергей Алиханов
  4. 4,0 4,1 4,2 ПЕСНЯРЫ.com - музыкант: Сергей Алиханов (Авторы)
  5. 5,0 5,1 «Сергей Алиханов на Официальном сайте РОССИЙСКОГО АВТОРСКОГО ОБЩЕСТВА (РАО)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  6. «Сергей Алиханов на сайте 1000plastinok.net». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  7. «Артиллерия бьет по своим...». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  8. Discogs.com: Maryla Rodowicz – Wsiąść Do Pociągu (1978, LP)
  9. Discogs.com: альбом "Марыля Родович" (Мелодия 1984, LP)
  10. Оригинальный текст песни "Remedium" (S.Krajewski, Magda Czapińska)
  11. Discogs.com: Maryla Rodowicz – Święty Spokój (1982, LP)
  12. Discogs.com: альбом «Марыля Родович» (Мелодия 1984, LP)
  13. Оригинальный текст песни "Święty spokój" (S.Krajewski, Magda Czapińska)
  14. Песни на стихи А. Жигарева на сайте www.shansonprofi.ru

Արտաքին հղումներ խմբագրել