Սերգեյ Ալիբեկով

ռուս նկարիչ

Սերգեյ Ալիբեկով (ռուս.՝ Алибеков Сергей Арифович, մայիսի 16, 1956(1956-05-16), Ֆերգանա, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ուզբեկ մուլտիպլիկատոր․ ռեժիսոր, սցենարիստ և բեմադրող նկարիչ։

Սերգեյ Ալիբեկով
Ծննդյան թիվ՝մայիսի 16, 1956(1956-05-16) (67 տարեկան)
Ծննդավայր՝Ֆերգանա, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ուզբեկստան
 Ռուսաստան
Մասնագիտություն՝նկարիչ, ռեժիսոր, սցենարիստ և մուլտիպլիկատոր
IMDb։ID 0995678

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Կիրգիզիայի պետական գեղարվեստական ուսումնարանը՝ «քանդակագործ» մասնագիտությամբ։ 1977-1979 թվականներին սովորել է Տաշքենդի թատերա–գեղարվեստական ինստիտուտում։ 1983 թվականից դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, նաև 1989 թվականից համարվել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ։ Աշխատել է հաստոցային գեղանկարչության, գծանկարչության, քանդակագործության, կերամոպլաստիկայի և զարդարվեստի ոլորտում[1]։ 1984 թվականից համագործակցել է «Ուզբեկֆիլմ» ստուդիայի հետ, որպես ռեժիսոր, բեմադրող նկարիչ և սցենարիստ մասնակցել է մուլտիպլիկացիոն և խաղարկային կինոյի ստեղծմանը։ Անիմացիոն կինոյի միջազգային փառատոնների և գեղանկարչության բիենալեի բազմակի մասնակից է։

2003 թվականից մշտապես ապրել է Ռուսաստանում։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1984 թվական՝ «Մեղմ անձրև կգա», մուլտիպլիկացիոն ֆիլմ, «Ուզբեկֆիլմ» կինոստուդիա, բեմադրող նկարիչ։
  • 1985 թվական՝ «Ոսկե տերևը», մուլտիպլիկացիոն ֆիլմ, «Ուզբեկֆիլմ» կինոստուդիա, բեմադրող նկարիչ։
  • 1986 թվական՝ «Խոլորձի այգին», մուլտիպլիկացիոն ֆիլմ, «Ուզբեկֆիլմ» կինոստուդիա, բեմադրող նկարիչ։
  • 1987 թվական՝ «Վելդ», լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, «Ուզբեկֆիլմ» կինոստուդիա, բեմադրող նկարիչ։
  • 1988 թվական՝ «Դադարը», մուլտիպլիկացիոն ֆիլմ, «Ուզբեկֆիլմ» կինոստուդիա․ ռեժիսոր և բեմադրող նկարիչ։
  • 1990 թվական՝ «Թելը», մուլտիպլիկացիոն ֆիլմ, «Ուզբեկֆիլմ» կինոստուդիա, ռեժիսոր և բեմադրող նկարիչ։
  • 1990 թվական՝ «Լճակի մոտ», մուլտիպլիկացիոն ֆիլմ, Կամիլ Յարմատովի անվան «Ուզբեկֆիլմի» Պետական ստեղծագործական արտադրական միավորում, կինոռեժիսոր և բեմադրող նկարիչ։
  • 2003 թվական՝ «Էխոգրամա» անիմացիոն ֆիլմ, «Ուզբեկֆիլմ» կինոստուդիա, ռեժիսոր և բեմադրող նկարիչ։
  • 2005 թվական՝ «Թուրքական գամբիտը», գեղարվեստական ֆիլմ, «Կանալ 1», «ՏՐԻՏԷ» ստուդիա․ համակարգչային գրաֆիկի և լուսագրերի դիզայնի էսքիզների և ֆիլմի կոնցեպտների նկարիչ։
  • 2005 թվական՝ «Կայսրության կորուստը», տասը սերիանոց գեղարվեստական ֆիլմ․ «Կանալ 1», «ՏՌԻՏԷ» ստուդիա․ համակարգչային գրաֆիկի և տիտրերի դիզայնի էսքիզների և ֆիլմի կոնցեպտների նկարիչ։
  • 2007 թվական՝ «Մոնղոլ», գեղարվեստական ֆիլմ․ համակարգչային գրաֆիկի և տիտրերի դիզայնի էսքիզների և ֆիլմի կոնցեպտների նկարիչ։
  • 2007 թվական «1612 թվական», գեղարվեստական ֆիլմ․ «ՏՐԻՏԷ» ստուդիա․ համակարգչային գրաֆիկի և լուսագրերի դիզայնի էսքիզների և ֆիլմի կոնցեպտների նկարիչ։
  • 2009 թվական՝ «Վարպետների գիրքը», գեղարվեստական ֆիլմ․ Walt Disney Pictures, «ՏՐԻՏԷ» ստուդիա․ համակարգչային գրաֆիկի և լուսագրերիդիզայնի էսքիզների և ֆիլմի կոնցեպտների նկարիչ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Алибеков Сергей Арифович» (ռուսերեն). Arboblar.uz. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.

Գրականություն խմբագրել

  • Энциклопедия отечественной мультипликации / Сост. С. В. Капков. — М.: Алгоритм, 2006. — С. 59. — 838 с. — ISBN 5-9265-0319-4.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Alibekov.net (официальный сайт художника)
  • «Сергей Алибеков: аниматор, концепт-дизайнер, живописец» (интервью)
  • Ferghana.ru: «Сергей Алибеков»
  • Animator.ru: «Алибеков Сергей Арифович, художник, режиссёр»
  • FDCulture.com: «Великий Затворник»
  • Artsdt.ru: «Алибеков Сергей Арифович» (галерея работ)