Սերաֆիմայի անհավանական ճանապարհորդությունը

Սերաֆիմայի անհավանական ճանապարհորդությունը (ռուս.՝ Необыкновенное путешествие Серафимы), ռուսական մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը վարձույթի է դուրս եկել 2015 թվականի օգոստոսի 27-ին։ Նկարահանվել է ըստ Տիմոֆեյ Վերոնինի համանուն գրքի մոտիվների[2]։

Սերաֆիմայի անհավանական ճանապարհորդությունը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորQ98826711?
Երկիր Ռուսաստան
Տևողություն75 րոպե
Թվական2015[1]

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսուհին, Սերաֆիմա Վոսկրեսենսկայա անունով աղջիկ էր, ով երազ է տեսնում Ծաղկազարդի մասին, եկեղեցում, որտեղ իր հայրը հոգևորական էր։ Երազը ավարտվեց այն բանով, որ նրա հորը չեկիստները տանում են, իսկ վանքը` որտեղ ընթանում էր արարողությունը, պայթեցնում են։

Սիման արթնանում է մանկատանը, որտեղ կային տարբեր ծագում ունեցող իր նման աղջիկներ։ Աղջիկների միջև հարաբերությունները բարդ էին, և դրանց ակտիվորեն խառնվում էր դաստիարակչուհին, որը որոշ մասին հովանավորում էր, իսկ որոշ մասին, մասնավորապես` Սերաֆիմային, հետապնդում։ Մանկատան տնօրենը, որը պատերազմից հաշմանդամ էր վերադարձել, փորձում է գլուխ հանել երեխաների հարաբերություններից։ Ժամանակը, որին վերաբերվում է մուլտֆիլմի գործողությունը, հայտնի է տնօրենի սենյակի օրացույցի պատռված էջից, որտեղ հաճախ է հայտնվում գլխավոր հերոսուհին։ Դա Զատիկին նախորդող կիրակին էր, 1943 թվականին։

Հայտնաբերելով, որ Սերաֆիմա Վոսկրեսենսկայան հավատացյալ է և խաչ է կրում, դաստիարակչուհին մանկատան տնօրենի օգնությամբ դասավորել է փաստաթղթեր, որպեսզի նրան ուղարկի գաղութ։ Աղջիկը հրաժարվում է հեռանալ հավատից և Զատիկի օրը սպասում է ավտոմեքենային, որը պետք է նրան տաներ մանկատնից։ Բայց դրա փոխարեն գալիս է նրա մայրիկը։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Ալեքսանդր Միխայիլով` Սերաֆիմ Սարովսկի
  • Վիկտորյա Դրոբինա, Ակիլինա Միխայիլովա` Սերաֆիմա
  • Վերա Վասիլևա` Լիզա հորաքույր
  • Անաստասիա Բարտյաևա` Ռիտա
  • Վլադիմիր Լևաշյով` Իվան Անդրեևիչ
  • Նատալյա Գրաչյովա` Օլգա Սեմյոնովնա
  • Աննա Վոլկովա` Կատյա Վոլկովա
  • Աննա Մեշչան` Լենկա Շկուրովա
  • Մարի Մեշչան` Տարասկինա
  • Ելենա Կիշչիկ` Սերաֆիմայի մայրիկ
  • Դմիտրի Ֆիլիմոնով, Դիոմիդ Վինոգրադով` բժիշկ
  • Իգոր Ստարոսելցև` գեներալ, Լիզա հորաքրոջ նախապապը
  • Օլեգ Ֆորոստենկո` կալվածատեր

Դերասանները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Մրցանակներ, փառատոններ խմբագրել

  • Միջազգային ուղղափառ կինոյի «Պոկրով» 13-րդ փառատոնի Գրան-պրի (2015 թվականի հոկտեմբերի 14)[3]։
  • 12-րդ միջազգային «Լուսափայլ հրեշտակը» բարեգործական կինոփառատոն. անիմացիոն կինո` Ժյուրիի հատուկ մրցանակ «Սերաֆիմ Սարովսկու օրինակով էկրանին առաջին անգամ սրբի կերպար ստեղծելու համար»` Սերաֆիմայի անհավանական ճանապարհորդությունը[4]։
  • «Ոսկե արծիվ» մրցանակի առաջադրում (2016 թվական)

Քննադատների գնահատական խմբագրել

Ցուցադրում հեռուստատեսությամբ խմբագրել

Մուլտֆիլմը ցուցադրվել է 2016 թվականի հունվարի 7-ին, Սուրբ ծննդյան օրը, Ռոսիա 1 հեռուստաալիքով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Необыкновенное путешествие Серафимы — Тимофей Веронин
  3. Гран-при «Покрова» получил мультфильм «Необыкновенное путешествие Серафимы»
  4. Итоги XII Международного благотворительного кинофестиваля «Лучезарный Ангел».1511.2015
  5. ««Добрый мультик» про девочку Серафиму и сталинские репрессии». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  6. Жизнь Серафимы: кривое зеркало русской истории

Արտաքին հղումներ խմբագրել