Մարիա Սեսիլիա Տապիա Իդալգո (իսպ.՝ Maria Cecilia Tapia Hidalgo, հայտնի է որպես Սեսիլիա Իդալգո Տապիա, 1941), չիլիացի կենսաքիմիկոս, Չիլիի համալսարանի կենսաքիմիական գիտությունների առաջին դոկտորը։ 2006 թվականին արժանացել է Չիլիի բնական գիտությունների ազգային մրցանակի` դառնալով այս մրցանակին արժանացած առաջին կինը։

Սեսիլիա Իդալգո Տապիա
Ծնվել է1941
Քաղաքացիություն Չիլի
Մասնագիտությունկենսաքիմիկոս և ակադեմիկոս
Հաստատություն(ներ)Չիլիի համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունChilean Academy of Sciences?
Ալմա մատերՉիլիի համալսարան և ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտներ
Տիրապետում է լեզուներինիսպաներեն
Պարգևներ
 Cecilia Hidalgo Tapia Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1965 թվականին Իդալգոն ավարտել է Չիլիի համալսարանի կենսաքիմիայի ֆակուլտետը, 4 տարի հետո նույն համալսարանից ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։ Մեկնել է ԱՄՆ, որտեղ Առողջապահության ազգային ինստիտուտներում կատարել է դոկտորական ուսումնասիրություններ[2]։ 1992 և 1993 թվականներին ստացել է Գուգենհայմ կրթաթոշակ[3]։

1984-2002 թվականներին դասավանդել է Գիտական ուսումնասիրությունների կենտրոնում (Centro de Estudios Científicos): 1984 թվականից դասավանդել է Չիլիի համալսարանի բժշկական ֆակուլտետում[2]։ 1995-2001 թվականներին եղել է Նախագահական խորհրդատվական հանձնաժողովի գիտական հարցերով անդամ, 2001-2003 թվականներին` Բջջային կենսաբանության և մոլեկուլային կենսաբժշկական գիտությունների ինստիտուտի ծրագրի ղեկավար[3], Բջիջների մոլեկուլյար ուսումնասիրությունների FONDAP կենտրոնի տնօրեն և Չիլիի համալսարանի բժշկական ֆակուլտետի անդամ, Երիտասարդ մասնագետների հիմնադրամի խորհրդատվական խմբի փոխնախագահ։

Իդալգոյի ուսումնասիրության բնագավառներից է ներբջջային կալցիումի կարգավորումը[4]։

Պարգևներ խմբագրել

2004 թվականին Իդալգոն Չիլիի համալսարանի կողմից արժանացել է Ամանդա Լաբարասի պատվո մեդալի` երկրում մասնագիտական բնագավառում ներդրման և ձեռքբերումների համար[5]։ 2006 թվականին արժանացել է Չիլիի բնական գիտությունների ազգային մրցանակի (մրցանակին արժանացած առաջին կինն է)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  2. 2,0 2,1 «Prof. Cecilia Hidalgo». University of Chile. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  3. 3,0 3,1 «Maria Cecilia Tapia Hidalgo». University of Chile. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  4. «Cecilia Hidalgo is the first woman to win the National Natural Science Award». Emol. 2006 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  5. «Amanda Labarca Award of Merit». University of Chile. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել