Սեռա դա Բոդոկենա ազգային պարկ

Սեռա դա Բոդոկենա ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional da Serra da Bodoquena), ազգային պարկ Բրազիլիայի Մատու Գրոսու դու Սուլ նահանգում։

Սեռա դա Բոդոկենա ազգային պարկ
Serra da Bodoquena National Park
Տեսակազգային պարկ
Կազմված էՍեռադո
Երկիր Բրազիլիա[1]
ՎարչատարածքՄատու Գրոսու դու Սուլ[1]
Հիմնվել է2000
Մակերես786,81 կմ² և 76 975 հեկտար
ԲԾՄ591 մետր
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Սեռա դա Բոդոկենա ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Սեռա դա Բոդոկենա ազգային պարկ

Տեղագրություն

խմբագրել

Պարկը պատկանում է սերրադո բիոմին։ Ընդգրկում է 77022 հա տարածք։ Ստեղծվել է 2000 թվականի սեպտեմբերի 21-ին և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Պարկը Պանտանալ կենսական արգելոցում է, որը նաև ներառում է Պանտանալ, Շապադա դոս Գիմարայնշ և Էմաս ազգային պարկերը, ինչպես նաև Սեռա դե Սանտա Բարբարա, Նասցենտես դու Ռիու Տակուարի և Պանտանալ դու Ռիու Նեգրու պետական պարկերը[3]։ Այն ընդգրկում է Պորտու Մուրտինիու, Ժարդին, Բոնիտու շրջաններից որոշ հատվածներ՝ Մատու Գրոսու դու Սուլ նահանգում[4]։

Պահպանություն

խմբագրել

Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է պահպանել բնական էկոհամակարգերը և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության բարելավմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ ու էկոտուրիզմ[4]։ Պահպանվող տեսակներից են՝ Ancistrus formoso տեսակի լոքոն, յագուարը (Panthera onca) և պուման (Puma concolor)[2]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. 2,0 2,1 «Parque Nacional da Serra da Bodoquena – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  3. Carrijo & Torrecilha 2009
  4. 4,0 4,1 Unidade de Conservação ... MMA

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեռա դա Բոդոկենա ազգային պարկ» հոդվածին։