Սեռա դաս Կոնֆուսիոնս ազգային պարկ
Սեռա դաս Կոնֆուսիոնս ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional da Serra das Confusões), ազգային պարկ Պիաուի նահանգում, Բրազիլիա։
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Կազմված է | Սեռադո |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Պիաուի |
Հիմնվել է | հոկտեմբերի 2, 1998 |
Մակերես | 8238 կմ², 823 838 հեկտար, 258 384 հեկտար և 565 454 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Տեղագրություն
խմբագրելՍեռա դաս Կոնֆուսիոնս ազգային պարկը գտնվում է Ալվորադա դու Գուրգեյա, Բրեժու դու Պիաուի, Բոմ Ժեզուս, Կանտու դու Բուրիտի, Կարակոլ, Կրիստինու Կաստրու, Գուարիբաս, Ժուրեմա, Սանտա Լուզ և Տամբորիլ դու Պիաուի մունիցիպալիտետներում՝ Պիաուի նահանգում։ Ընդգրկում է 823843 հա տարածք[1]։ Տեղանքը համեմատաբար հարթ է, որը ներառում է ավազաքարային սարահարթեր ու հարակից ցածրավայրեր, ինչպիսին է՝ Պարնաիբայի ցածրավայրը։ Պարկը գտնվում է ծովի մակարդակից 350-660 մետր բարձրության վրա։ Ստորին հատվածներն ավելի խորդուբորդ են՝ քարքարոտ փոքր քարանձավներով և ջրային աղբյուրներով։ Պարկի միջով հոսում է Իտաուեյրա գետը։
Վարչական պատմություն
խմբագրելՍեռա դաս Կոնֆուսիոնս ազգային պարկը ստեղծվել է 1998 թվականի հոկտեմբերի 2-ին դաշնային հրամանագրով և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթությանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ ու էկոտուրիզմ։ Կապիվարա Կոնֆուսիոնս էկոլոգիական միջանցքը, որը ստեղծվել է 2006 թվականին, հարում է Սեռա դա Կապիվարա ազգային պարկին։
Շրջակա միջավայր
խմբագրելՏարեկան տեղումների միջին քանակը 650 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 12-ից մինչև 40 °C, իսկ միջինը՝ 28 °C է։ Պարկը գտնվում է Կաատինգա բիոմում[1]։ Ավելի ցածր հատվածներում կան խոնավ անտառային ծառեր, որոնց բարձրությունը հասնում է 20 մետրի։ Խոնավ հովիտներում կան բրոմելներ և ձարխոտեր, հազվադեպ են հանդիպում հսկա ծառեր։
Կաատինգայում կենդանական աշխարհի 18 տեսակներից 13-ը ճանաչվել են էնդեմիկ։ Ուսումնասիրությունների արդյունքում գտնվել են 3 նոր տեսակի մողեսներ և 1-ական նոր տեսակի երկկենցաղ և կրիա։ Պարկում պահպանվող տեսակներից են յագուարը (Panthera onca), պուման (Puma concolor), մեծ զրահակիրը (Priodontes maximus) և այլն[1]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Parna da Serra das Confusões – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Parna da Serra das Confusões (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2016-08-19-ին, Վերցված է 2016-06-09-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Unidade de Conservação: Parque Nacional Serra das Confusões (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016-06-09-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սերրա դաս Կոնֆուսիոնս ազգային պարկ կատեգորիայում։ |