Սեն Մամեսի ափերը («Սեն Մամես գետի ափը»), իմպրեսիոնիստ նկարիչ Ալֆրեդ Սիսլեյի նկարը, պահվում է Էրմիտաժում։

Սեն Մամեսի ափերը
տեսակգեղանկար
նկարիչԱլֆրեդ Սիսլեյ
տարի1884
բարձրություն50 սանտիմետր[1]
լայնություն65 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
սեփականատերԻվան Մորոզով
Ծանոթագրություններ

Նկարի վրա պատկերված է գետ, դրա հեռու ափը` բարձր, հազվադեպ ծառերով, որոնց կողքին երկում են առանձին շինություններ, աջ կողմից երևում է Լուէնի միջով անցնող կամուրջը։ Մոտիկ ափին մի քանի ստրաֆաժային կերպարներ են, աջ կողմում նավակների խորդանոց է։ Պարզ երկնքում երևում են սպիտակ, փոքր ամպեր։ Նկարի փախ ներքևի անկյունում նկարչի ստորագրությունն է ու ամսաթիվ. Sisley. 84:

1880 թվականին Ալֆրեդ Սիսլեյը միջոցներ խնայելու նպատակով Փարիզից տեղափոխվել է Մորե-սուր-Լուեն փոքրիկ քաղաքի մերձակայք։ Այդ քաղաքի մոտ է եղել Սեն Մամես բնակավայրը, որը տեղակայված էր Սեն գետի վտակ Լուեն գետի ափին։ Մորեում Սիսլեյն ապրել է մինչև իր կյանքի վերջը և նկարել է մի շարք նկարներ, այդ թվում և` «Սեն Մամեսի ափերը» կտավը։

Նկարը պատկերվել է 1884 թվականի վաղ գարնանը[2]։ Լուվրի ֆոնդերում պահվում է Սիսլեյի նկարների ալբոմը, որը նա վարել է 1884 թվականի սկզբից, 22-րդ էջում է գտնվում Էրմիտաժում պահվող նկարի էսքիզային ճեպանկարը (գույքահամարը` RF 11596, 22)[3]: Մարտի 7-ին Սիսլեյը գրել է իր գործակալ Պոլ Դյուրան Ռուելին.

Ես նորից գործի եմ անցել, և այժմ ես աշխատում եմ մի քանի կտավների վրա։ Ես կցանկանայի առավելագույնս օգտագործել բարենպաստ օրերը և չկտրվել մոլբերտից։ Դուք ինձ շատ եք ուրախացրել` ուղարկելով ինձ 400 ֆրանկ, և ես երկու շաբաթից կուղարկեմ Ձեզ այն ամենը, ինչ նկարած կլինեմ[4]։

Սիսլեյն իր խոսքի տերն է եղել և արդեն 1884 թվականի մարտի 24-ին պատրաստ նկարը հասել է Դյուրան Ռուելի պատկերասրահ։ Սակայն, միայն 1907 թվականին այն 20.000 ֆրանկով ձեռք է բերել մոսկվացի առևտրական և կոլեկցիոներ Իվան Մորոզովը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Մորոզովի հավաքածուն ազգայնացվել է և 1923 թվականից սկսած նկարները գտնվել են Նոր արևմտյան արվեստի թանգարանում։ 1948 թվականին այս թանգարանը կազմալուծվել է, և նկարը փոխանցվել է Էրմիտաժ[5]։ 2014 թվականի վերջից ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքում, 406 սրահում (Ալֆրեդ Սիսլեյի և Կամիլ Պիսսարոյի սրահ)[6]։

Էրմիտաժի` Արևմտաեվրոպական կերպարվեստի բաժնի գլխավոր գիտաշխատող Ալբերտ Կոստենևիչը, նկարագրելով նկարը, նշել է.

«Սեն Մամեսի ափերը» նկարում երկինքը, գետը, մոտիկ ու հեռավոր ափերը պատկերված են խոշոր, բայց միևնույն ժամանակ` նուրբ ընդհատվող ներկերով, որոնցում կա և օդի շարժում և ջրի ճողփյուն, և` բնության ընդհանուր օրգանական ռիթմ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Барская А. Г., Костеневич А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
  • Братья Морозовы. Великие русские коллекционеры: каталог выставки / Государственный Эрмитаж; Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. — СПб.: Изд-во Гос. Эрмитажа, 2019. — 368 с. — ISBN 978-5-93572-861-8
  • Импрессионизм. Письма художников. Воспоминания Дюран-Рюэля. Документы / Пер. с франц. П. В. Мелковой; вступ. статья и общ. ред. А. Н. Изергиной, прим. А. Г. Барской (сост. Л. Вентури). — Л.: Искусство, 1969. — 388 с.
  • Костеневич А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. I. — 532 с. — ISBN 978-5-93572-295-1