Սենտիմենտալ ճանապարհորդություն՝ կարտոֆիլ հավաքելու

«Սենտիմենտալ ճանապարհորդություն՝ կարտոֆիլ հավաքելու» (ռուս.՝ «Сентиментальное путешествие на картошку»), 1986 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, երիտասարդական դրամա։ Թողարկվել է 1986 թվականի օգոստոսի 6-ին[1]։

Սենտիմենտալ ճանապարհորդություն՝ կարտոֆիլ հավաքելու
ռուս.՝ Сентиментальное путешествие на картошку
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1986
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴմիտրի Դոլինին
Սցենարի հեղինակԱնդրեյ Սմիռնով
ԴերակատարներՖիլիպ Յանկովսկի
ՕպերատորVladimir Ivanov?
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն82 րոպե

Ֆիլմը դարձել է հայտնի կինոօպերատոր Դմիտրի Դոլինինի[2][3][4] առաջին ինքնուրույն ռեժիսորական աշխատանքը (նրա 1980 թվականի «Երեք տարի» (ռուս.՝ «Три года») ֆիլմը, որը նկարահանվել է Չեխովի վեպի հիման վրա, ստեղծվել է Ստանիսլավ Լյուբշինի հետ համատեղ)։ Սցենարը գրել է Անդրեյ Սմիռնովը։ Գլխավոր դերը կատարել է ապագա կինոռեժիսոր և դերասան Ֆիլիպ Յանկովսկին, որի համար այդ դերը դարձել է առաջինը՝ չհաշված «Հայելի» ֆիլմում նկարահանումները հինգ տարեկանում։

Սյուժե խմբագրել

Պետյա Կարտաշովը ընդունվում է ինստիտուտ և սեպտեմբերի սկզբին առաջին կուրսեցիների թվում մեկնում է կարտոֆիլ հավաքելու։ Նրա ընկերուհին, որն ինստիտուտ չի ընդունվել, չի ցանկանում նրան մենակ թողնել՝ ասելով, որ այնտեղ նա «կսիրահարվի ինչ-որ անպետքի»։ Իսկապես, առաջին իսկ օրը Պետյան նկատում է կարմիր գլխարկով շիկահեր Անյային, որին սիրահարվում է։ Նա խոստովանում է աղջկան, որ վաղուց է երազել սիրահարվել նրա նման աղջկա, սակայն վերջինս նրան ասում է, որ նրա զգացմունքները փոխադարձ չեն։ Ուշացումով գյուղ է ժամանում Վորոնեցը, որը բնակություն է հաստատում Պետյայի հետ նույն խրճիթում և ժամանակ առ ժամանակշրջապատողներին պատմում է իր սիրային արկածների մասին։

Մի անգամ ճաշի ժամանակ Անյան խոստովանում է, որ կարոտել է մուգ շոկոլադը։ Պետյան երեկոյան գնում է մոտակա խանութ և շոկոլադ է գնում, բայց ուշանում է վերջին ավտոբուսից և վերադառնում է իր ընկերների մոտ միայն գիշերը։ Նրանք տեղեկացնում են Պետյային , որ Վորոնեցը ծննդյան օրվա պատրվակով իրենց մոտ է հրավիրել երկու աղջիկների, իսկ հետո հեռացել է կարմիր գլխարկով աղջկա հետ։ Առավոտյան Վորոնեցը վերադառնում է և պատմում, որ գիշերն անցկացրել է Անյայի հետ պահեստում, ինչն առաջացնում է Պետյայի կատաղությունը, որը գոռում է, թե Վորոնեցը ստում է։ Սակայն ավելի ուշ Պետյան բազմիցս տեսնում է Անյային Վորոնեցի հետ, իսկ մի օր հանդիպելով նրանց խոտի դեզի մոտ համբուրվելիս՝ գոռում է՝ ատում եմ, ապա փախչում է։

Ավարտվում է կարտոֆիլ հավաքելու համար նախատեսված ժամանակը։ Մեռնում է պառավ Զոյան, որին մոտ իր ընկերների հետ միասին սենյակ էր վարձել Պետյան, և որը նրանց պատմում էր գյուղի նախկին կյանքի մասին։ Վորոնեցը սկսում է խուսափել Անյայից, և մի օր Պետյան նրան տեսնում է լացելիս։ Անյան լացելով ասում է, որ ինքն է մեղավոր ամեն ինչում։ Շուտով ուսանողները երկու ավտոբուսներով վերադառնում են քաղաք։

Դերերում խմբագրել

  • Ֆիլիպ ՅանկովսկիՊետյա Կարտաշով
  • Անելիկա Նևոլինա – Անյա Բասկինա
  • Պյոտր Սեմակ – Լյոշա Վորոնեց
  • Անդրեյ Գուսև – Վասիլի Սերեդա
  • Նիկոլայ Ուստինով – Նիկոլայ Պրոսկուրին, ավագ
  • Վասիլի Արկանով – Նիկիտա Ուսպենսկի
  • Եվգենյա Բարկան – баба Зоя
  • Ֆեոդոր Վալիկով – պապ Սերյոգա, տանտեր
  • Էլվիրա Կոլոտուխինա – Տոսյա, պառավ Զոյայի հարևանուհին
  • Սերգեյ Ռուսկին – Իգոր, տեղացի խուլիգան
  • Մարիա Մուշկատինա – Կատյա
  • Յուլյա Բոչանովա – Նաստյա
  • Վալենտին Տրուշչենկո – Ալբերտ, կոլտնտեսական (հնչյունավորել է Իգոր Եֆիմովը)
  • Վադիմ Մալիշև – Լիկիշ
  • Դմիտրի Մեսխիև – կովկասցի ուսանող
  • Ալեքսեյ Սիմոնով – ուսանող
  • Մարինա Յակովլևա – էպիզոդ

Լրացուցիչ փաստեր խմբագրել

  • «Ղեկավարությանը պետք է դեմքով ճանաչել» (ռուս.՝ «Начальство в лицо надо знать») արտահայտությունը, որն ասում է ավագ Նիկոլայը, և որը հարասությոն է «Տվեք բողոքի գիրքը» ֆիլմից Վիցինի հայտնի խրատական ասացվածից, ներառվել է ռուսական կինոյի թևավոր արտահայտությունների և աֆորիզմների՝ Ա․ Կոժևնիկովի բառարանում[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Советские художественные фильмы: аннотированный каталог, Том 11. 1986—1987. Изд-во Всероссийской газеты «Нива России», 1995. — С. 166.
  2. Милый, дорогой, любимый, единственный
  3. Непрокатное кино. Афиша 11-17 октября
  4. «Чукотка без начальника», «Война и мир» без бондарчука
  5. Крылатые фразы и афоризмы отечественного кино. ОЛМА Медиа Групп, 2007. — С. 713.
  6. Большой словарь: Крылатые фразы отечественного кино. ОЛМА Медиа Групп, 2001. — С. 197.

Գրականություն խմբագրել

  • Павлова И. Сентиментальное путешествие… (О худож. фильме «Сентиментальное путешествие на картошку») // «Смена». 1986. 5 окт.
  • Плахов, Андрей. Любовь не картошка (О худож. фильме «Сентиментальное путешествие на картошку») // «Кино» (Рига). — 1986. — No 10. — С. 2—3.
  • Гербер, Алла. Пятеро под одной крышей (О худож. фильме «Сентиментальное путешествие на картошку») // «Искусство кино». — 1987.— No 3.— С. 72—77.

Արտաքին հղումներ խմբագրել