Սենսորային վահանակ, ներմուծման սարք կուրսորը ղեկավարելու և հեռախոսներին կամ այլ էլեկտրոնային սարքերին տարատեսակ հրամաններ տալու համար։ Ներմուծումը կատարվում է սենսորային վահանակին մեկ կամ մի քանի մատների հպման միջով։

Նոթբուկի սենսորային վահանակ
Ստեղնաշարի վրա տեղակայված վահանակ
Սենսորային վահանակ հեռախոսի վրա

«TouchPad» բառ համարվում է Synaptics կազմակերպության գրանցված ապրանքանիշը[1]։

Գործածությունը և արտաքին տեսքը

խմբագրել

Սենսորային վահանակը ինչպես նաև այլ ներմուծման սարքերը օգտագործվում են կուրսորի ղեկավարման համար կամ որոշ ստեղների փոխարինման համար։ Սարքի վրա մատի տեղափոխությունը վերածվում է կուրսորի տեղափոխմանը էկրանի վրա։ Սարքին հպվումը հասկացվում է, ինչպես մկնիկի կամ ստեղնաշարի ստեղնի սեղմում։

Սենսորային վահանակը կարող է տեղակայված լինել սարքերի ստեղնաշարների հետ միասին՝ համակարգիչների, նոթբուկների, էլեկտրոնային երաժշտական գործիքների ստեղների, բջջային սարքավորումների և այլն։

Սենսորային վահանակը կարող է տեղավորված լինել նաև կենցաղային իրերի դիմային մասում, կարող են լինել հեռակա (հանդիպելով ինչպես առանձին սարք, միանալով համակարգչին PS/2-ի կամ USB-ի միջոցով), կարող են լինել նաև թափանցիկ՝ տեղակայված լինելով դիսփլեյի վրա (օրիանկ՝ սենսորային էկրան

Սենսորային վահանակի մակերեսը հիմնականում ունենում է ուղղանկյան տեսք կորացված անկյուններով, սակայն գոյություն ունեն նաև այլ տեսքի վահանակներ (օրինակ, շրջանագծի տեսքով)։ Հիմանկանում վահանակի մակերեսը չի գերազանցում 50 սմ2։

Պատմություն

խմբագրել

Երկար ժամանակ արտադրողները չեն կարողացել ընտրել ընդհանուր անվանում սենսորային վահանակի համար։ Օգտագործվել են «glidepoint», «touch sensitive input device», «touchpad», «trackpad» և «pointing device»[2][3][4]։

1982 թվականին Apollo Computer-ը ստեղծեց առաջին ստեղնաշարը, որի ձախ մասում տեղակայված էր սեսորային վահանակ[5]։

Մեկ տարի անց Gavilan SC անունը կրող ընկերությունը տեղադրեց վահանակը արդեն վերևի մասին։

1988 թվականին Ջորջ Գերֆայդը հայտնաբերեց սենսորային վահանակի բազմանությունը[6]։

1989 թվականին Psion ընկերությունը մշակեց սենսորային վահանակի նոր տարատեսակը իր «MC 200/400/600/WORD» համակարգչի համար[7]։

1994 թվականին Cirque Corporation ընկերությունը թողարկեց առաջին սենսորային վահանակը, որը մեծ տարածում գտավ և կրում էր «GlidePoint» անվանումը[8]։

1994 թվականի մայիսին Apple ընկերությունը իր «PowerBook» նոթբուքների վրա տեղադրել է «GlidePoint» վահանակը[9], նրանով փոխարինելով թրեքբոլը։ Որոշ ժամանակ անց «PowerBook» և «MacBook» նոթբուքներում Apple օգտագործեց իր իսկ կողմից ստեղծված սենսորային վահանակը, որը կրում էր «trackpads» անվանումը։

Sharp ընկերությունը իր ապրանքներում նույնպես օգտագործեց «GlidePoint» սենսորային վահանակը[8]։

Ավելի ուշ Synaptics-ը շուկա բերեց նոր սենսորային վահանակը, որ ուներ «TouchPad» անվանումը։

«TouchPad» սենսորային վահանակը իր արտադրանքներում օգտագործել է Epson ընկերությունը[8]։

1990-ական թվականներին սենսորային վահանակներ սկսեցին օգտագոծել նոթբուքերում։

Ժամանակի հետ մեկ տեղ սենսորային վահանակները սկսեցին ավելի հաճախ օգտագործել նոթբուքներում։

Հնարավորություններ

խմբագրել

Հատուկ ծրագրերի օգնությամբ սենսորային վահանակի հնարվորությունները կարող են ընդլայնվել, սակայն դա կախված է սենսորային վահանակի մոդելից։ Օրինակ՝ հնարավոր է դառնում ստանալ մկնիկի սեղման իմիտացիան, մկնիկի ակի պտտման իմիտացիան, ժեստերի օգտագործումը և այլն։

Որոշ հնարավորությունների օրինակններ՝

  • տեղափոխելը և ընդգծելը
  • մկնիկի աջ ստեղնի սեղմումը
  • մկնինի մեջտեղում ստեղնի սեղմումը
  • մկնիկի ակի պտտում
  • ուղղահայաց պտտում
  • հորիզոնական պտտում
  • շրջադարձ
  • թերթում։

Սենսորային վահանակը կարելի է անջատել Fn և Fxx ստեղների համատեղ օգտագործման միջոցով՝

  • Fn ստեղնը գտնվում է Ctrl-ի կողքին
  • Fxx-ը կարող է լինել F1-ից մինչև F12-ը։

Որոշ նոթբուքրում սենսորային վահանակը անջատվում է առանձին հատուկ ստեղնով։

Սենսորային վահանակը իրենից ներկայացնում է թույլ ունակություններ ունեցող սարք։ Վահանակի ունակությունները բավարար են տրամաբանական խաղերի, գրասենյակային աշխատանքների համար, բայց հարմար չէ գրաֆիկական ծրագրերով աշխատելու համար, և գործնականում անհնար է դարձնում հրաձգային խաղեր խաղալը։

Հիմնական արտադրողներ

խմբագրել
  • Alps Electric-ը իր սենսորային վահանակներով։ StickPointer™, GlidePoint™, GlidePad™.
  • Cirque Corporation-ը, որը Alps Electric-ի քույր ընկերություն
  • Synaptics՝ TouchPad™, ClickPad™, ForcePad™, SecurePad™[1].
  • ElanTech

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Семейство устройств TouchPad
  2. A WinBook for the fussy (und) // Windows Magazine. — 1995. — № Dec 95. — С. 105.
  3. Sharp Unveils line of notebooks (und) // Westchester county business journal. — Westchester County Business Journal, 1995. — № 20 ноября 1995 года.
  4. Malloy, Rich; Crabb, Don Power packed power books (und) // Mobile Office. —Нью-Йорк, Нью-Йорк (штат), 1995. — № Октябрь 1995 года. — С. с. 44—52.
  5. Getting started with your domain system. — Apollo Computer, 1983.
  6. Angie Briggs. «How Do Touchpads Work?» (անգլերեն). eHow(անգլ.). Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  7. «GUIdebook Psion MC Series brochure». guidebookgallery.org.
  8. 8,0 8,1 8,2 Diehl, Stanford; Lennon, Anthony J.; McDonough, John Touchpads to navigate by (und) // Журнал «Byte». — Green Publishing, 1995. — № Октябрь 1995 года. — С. 150. — ISSN 0360-5280.
  9. Thryft, Ann R. «More Than a Mouse», Computer Product Development, EBN Extra, 14 ноября 1994 года. С. E16—E20.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենսորային վահանակ» հոդվածին։