Սենեգալ (գետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սենեգալ (այլ կիրառումներ)
Սենեգալ անգլ.՝ Senegal, գետ Արևմտյան Աֆրիկայում (Գվինեայում, Մալիում, Սենեգալում, Մավրիտանիայում)։ Բաֆինգ անվամբ սկիզբ է առնում Ֆուտա Զալոն լեռնազանգվածից։ Բակոյգետին միախառնվելուց հետո ստանում է Սենեգալ անունը։ Երկարությունը Բաֆինգի ակունքներից 1430 կմ է, ավազանը՝ 441 հազար կմ²։ Ծախսը մայիսին 5 մ³/վրկ է, օգոստոս-սեպտեմբերին՝ մինչև 2000-5000 մ³/վրկ։ Հորդացման շրջանում (հունիսից-հոկտեմբեր) նավարկելի է մինչև Կաես քաղաքը։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Ունի ՀԷԿ։ Գետաբերանում է Սեն Լուի նավահանգիստը, ափերին՝ Բաֆուլաբե և Բակել քաղաքները։ Կա ձկնորսություն։
Սենեգալ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1050 կմ[1] |
Ավազանի մակերես | 419 575 կմ² |
Ջրի ծախս | 640 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Ատլանտյան օվկիանոս |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Bafing River?, Karakoro River?, Bakoy River?, Falémé River?, Gorgol River?, Kolinbiné River? և Doué River? |
Երկիր | Գվինեա |
Ջրահավաք | Senegal River basin? |
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենեգալ (գետ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |