Սեյրան Սուրենի Սիմոնյան (հունվարի 26, 1986(1986-01-26)), Ռուսաստանի և Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ, Աշխարհի գավաթի գավաթակիր թիմի կազմում։

Սեյրան Սիմոնյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Сейран Суренович Симонян
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 26, 1986(1986-01-26) (38 տարեկան)
Քաշ՝70 ± 4 կիլոգրամ

Կարիերա խմբագրել

2008 թվականի հունիսին Սիմոնյանը Նովոսիբիրսկում դարձել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր[1]։ 2009 թվականի մարտին Ռուսաստանի հավաքականի կազմում ֆրանսիական Կլերմոն-Ֆերանում դարձել է Աշխարհի գավաթի գավաթակիր, իսկ անհատական հաշվարկում՝ արծաթե մեդալակիր[2]։ 2009 թվականի հունիսին Կրասնոդարում երկրորդ անգամ նվաճել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալը[3]։ 2010 թվականի հունվարին Տյումենում, եզրափակչում հաղթելով Միհրան Հարությունյանին, դարձել է Իվան Պոդդուբնիի Գրան Պրիի հաղթող[4]։ Հայաստանը ներկայացնում է 2012 թվականից։

Սպորտային արդյունքներ խմբագրել

  • Եվրոպայի կադետների ըմբշամարտի առաջնություն 2003 - 6,
  • Իվան Պոդդուբնիի Գրան Պրի 2008 - 1,
  • Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն 2008 - 3,
  • Իվան Պոդդուբնիի Գրան Պրի 2009 - 1,
  • Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն 2009 - 3,
  • Ըմբշամարտի աշխարհի գավաթ 2009 (թիմային) - 1,
  • Ըմբշամարտի աշխարհի գավաթ 2009 - 2,
  • Իվան Պոդդուբնիի Գրան Պրի 2010 - 1,
  • Ըմբշամարտի Աշխարհի գավաթ 2010 (թիմային) - 4,
  • Ըմբշամարտի Աշխարհի գավաթ 2010 - 9;

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «В Новосибирске завершился Чемпионат России по греко-римской борьбе». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 30-ին.
  2. «Дончанин стал сильнейшим в мире». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. «Кубанский борец стал чемпионом России». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. «Назир Манкиев, Сейран Симонян, Армен Григорян и Александр Анучин — победители первого дня Гран-при «Иван Поддубный» по греко-римской борьбе в Тюмени». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել